Երևան
12 °C
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության եւ գիտության նախարարությանը։
Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խորհրդական, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), անդրադառնալով մշակույթի նախարարության օպտիմալացմանը, կարծիք հայտնեց, որ եթե մշակույթի նախարարությունն իր գործառույթները լավ չի կատարել, դա չի նշանակում, որ նոր կառավարությունը պետք է այն փակեր: Կարող էր այնպիսի ծրագիր ներկայացնել, որ տվյալ գերատեսչությունը ճիշտ եւ արդյունավետ աշխատեր:
«Փակելով հարցեր չես լուծի: Մեր բոլոր նախարարություններում խնդիրներ կան, նույն ԿԳ նախարարությունում, առողջապահության նախարարությունում, խնդիրները բազմաթիվ են: Ես դեմ եմ, որ մշակույթի նախարարությունը փակվի կամ կցվի մեկ այլ նախարարության: Շատ կարեւոր է, որ մեր պետությունը, որն ունի հսկայական մշակութային ժառանգություն, ինչի մասին շատ երկերներ են երազում՝ ունենա առանձին մշակույթի նախարարություն, որը կզբաղվի ժառանգության պահպանման եւ բազում խնդիրների լուծման գործով»,-ասաց Արսեն Գրիգորյանը:
Ժողովրդական երգիչը նկատեց, որ ժամանակին աշխատելով մշակույթի նախարարությունում՝ վստահ կարող է ասել, որ այնտեղ կան արժանի մասնագետներ: Բոլորովին այլ բան է աշխատանքից ազատել այն մարդկանց, որոնք պարապության են մատնված կամ աշխատանքին չեն տիրապետում:
Անդրադառնալով մշակույթի նախարարության ունեցած դերակատարությանը տարբեր արվեստի գործիչների ստեղծագործական վերելքի, այդ թվում եւ իր կայացման մեջ՝ Արսեն Գրիգորյանն ասաց. «Այստեղ խնդիրը անհատների կայացման մեջ չէ, այլ ընդհանուր ռազմավարության, ազգային մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման մեջ է: Այո, մենք զբաղվել ենք մեր գործով եւ ինքնուրույն ենք ինչ-որ բանի հասել: Ճիշտ է՝ մշակույթի նախարարությունն աջակցել է, բայց հիմնականում ամեն մեկս մենք ենք ստեղծել այն, ինչ ունենք այսօր»:
Նախորդ իշխանության օրոք զբաղեցնելով խորհրդականի պաշտոնը՝ Արսեն Գրիգորյանը որոշակի թերացումներ առանձնացրեց, մասնավորապես՝ միայն թղթային աշխատանքով սահմանափակվելը: Նշեց, որ շատ ծրագրեր միայն գրավոր կերպով են համարվել իրականացված: Մինչդեռ, արված աշխատանքը նախ, պետք էր տեսանելի դարձնել:
«Բոլոր ծրագրերը թղթի վրա իդեալական են լինում, բայց իրականության մեջ լրիվ այլ է: Բոլոր ոլորտներում պետք է բացառվի թղթի վրա աշխատելով սահմանափակվելը: Թղթից զատ իրականությանունն այլ է: Դա երեւի գալիս է սովետի ժամանակներից, քանի որ այն ժամանակ անպայման պետք է թղթի վրա նշված լիներ՝ այսքան հանդիսատես, այսքան բյուջեի գերակատարում: Բոլոր ոլորտներում նախ եւ առաջ պետք է ազնվություն ու նվիրվածություն լինի»-ասաց նա:
Երգչի համոզմամբ՝ այս տարիների ընթացքում մշակույթի տարբեր նախարարների թերացումն է նոր կառավարությանը բերել նման եզրահանգման: «Իրենք այդ եզրակացությունն ուրիշ տեղից չէին կարող վերցնել: Նոր իշխանությունը, սակայն, ինչը որ ժառանգել էր նախորդ իշխանությունից, կարող էր փորձել շտկել իր նոր տեսլականով, նոր ծրագրերով շարունակեր, բայց գաղափարը չանտեսել»,-եզրափակեց Արսեն Գրիգորյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT