Երևան
12 °C
Դեպք մանկապարտեզում.. այո, հասարակության ամենախոր արատները պարտեզից են ձեւավորվում, ծլում-ծաղկում ու արմատներ գցում: Խոսքը ոչ թե կոնկրետ ինչ-որ մանկապարտեզների մասին է՝ լավ ու վատ իմաստով, այլ տարիքային միկրոմիջավայրի:
Աստիճաններով Սոֆիի հետ բարձրանում է խմբից մի աղջիկ: Ու լիաթոք ծիծաղելով ասում.
- Սո՜ֆ, պատկերացնու՞մ ես, էս «այսինչը» (տղա երեխա) շարֆիկը բանծիկի պես ա կապել, ոնց որ աղջիկ լինի:
Սոֆին առանց որեւէ միմիկայի ուշադիր նայում է աղջկան: Չի հասկանում՝ ինչ առումով է դա ծիծաղելի, եւ ինչ արձագանք է իրենից ակնկալվում:
Աղջիկն էլի կրկնում է ծիծաղելով.
- Սոֆ, այ Սոֆ, տեսա՞ր էս «այսինչը» բանծիկի պես ա կապել, յախք ոնց որ աղջիկ լինի:
Սա ասում է 3 տարեկան, այսինքն՝ սեռակառուցման ակտիվ փուլ մտած իգական սեռի երեխան: Ասում է «յախք» իր սեռի վերաբերյալ: Իր սեռը ստորակարգում տղա երեխայի նկատմամբ ու իր սեռին իբր բնորոշ (ո՞վ ասաց, որ բանտը միայն աղջկա է բնորոշ ու յախք է տղայի դեպքում) նշանը հստակ ծաղրելի ներկայացնում: Չեմ ասում՝ համարում, քանզի դեռ փոքր է ինքնուրույն համարելու համար:
Սոֆին դատարկ հայացքով նայեց, նայեց, հասկացավ, որ այդպես էլ չի կարողանալու դիմացինի ակնկալած արձագանքը տալ, ասաց.
- Լավ, դե արի բարձրանանք:
Շատ ընթերցողների ու նման տեսարաններին վկա դարձողների համար սա մի չնչին, անկարեւոր ու մակերեսային դրվագ կարող է թվալ: Այս առումով աչքի են ընկնում հատկապես երեխա չունեցողներն ու էլ ավելի հատկապես՝ աղջիկ երեխա չունեցողները: Որպես թեթեւացում մանկապարտեզների ու հանուն արդարության պետք է նշեմ, որ այսպիսի մտքերն ու վերաբերմունքը երեխաներին ի ծնե չեն տրվում, ոչ էլ օդից են չար ոգու պես մտնում խեղճ երեխաների մեջ: Դրանք գիտակցված ու չգիտակցված ներմուծվում, կիրառվում ու, ինչու ոչ, նաեւ ցուցադրվում են երեխաների ընտանիքներում՝ մայրիկ-հայրիկ-տատիկ-պապիկ-մորաքույր-հորաքույր-եւ-այլնի կողմից: Եվ այդ ամենը չի մնում ընտանիքի ֆենոտիպային միջավայրում: Այն երեխայի միջոցով դուրս է գալիս տնից ու տեղափոխվում մանկապարտեզի միջավայր՝ որպես հասարակության մի հատվածի: Երեխան արատավոր ինֆորմացիայի մի անմեղ կրիչ է:
Մինչդեռ, ամեն նման դրվագից ու երկխոսության աղյուսից, թեթեւ թվացող ծաղրանքից աչքներիս առաջ ձեւավորվում է նորին փառավորություն սեռային խտրականությունը: Հետո էլ շոկի մեջ ենք ընկնում դաժանաբար ծեծվող կանանց դեպքերից, պախարակում ու աղբյուրները փնտրում, ապշում ծեծն արդարացնող տղամարդկանցից ու էլ ավելի հատկապես՝ կանանցից:
Վերջից սկիզբ գնալ չենք կարող. սեռային խտրականության կոնտեքստում՝ ծեծող տղամարդուն վերադաստիարակել գրեթե հնարավոր չէ, կարելի է ու պետք է պատժել օրենքի տառով: Կարող ենք սկզբից դեպի վերջ գնալ՝ սեռային խտրականությունը կանխարգելելով ու ադեկվատ սեռընկալում ու սեռակառուցում ապահովելով:
Օրինակ, ի՞նչ կլինի, եթե պայմանականորեն 2 տարեկանից երեխային մատուցենք միտքը, որ տարբեր սեռերը լավ ու վատ չեն, ավելին ու պակաս չեն: Որ դրանք տարբեր ու միաժամանակ լավն են, տարբեր ու միաժամանակ գեղեցիկ են, խելացի, տարբեր ու միաժամանակ ուժեղ են:
Եվ ի՞նչ կլինի, եթե 12 տարեկանից դեռահասին բացատրենք, որ սեռերը չեն փոխլրացնում միմյանց, քանզի դա ենթադրում է՝ ամեն մեկի մոտ որեւէ բանի պակաս կա, որը պետք է լրացնել: Այլ որ ամեն սեռի ներկայացուցիչ լիարժեք ու լիակատար է, դրա համար էլ գեղեցիկ համադրություններ ու համագործակցություններ կարող են ստացվել: Կարծում եմ՝ ոչ մի վատ բան, միայն վստահություն սեփական սեռի նկատմամբ, հիմք՝ հետագայում ինքնաբավ լինելու համար: Սա շատ վերացական է թվում, բայց տարիքին համապատասխան բացատրելու դեպքում, ինչպես տեսնում ենք, լավ էլ կիրառություն է ստանում կոնկրետ երկխոսություններում:
Ի վերջո, հենց այսպիսի սեռընկալումն ու լիարժեքության միտքը կարող է հիմք ծառայել հետագայում տարբեր օրիենտացիաների մասին դեռահասաների հարցերին պատասխանելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել պայմաներին
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ՀԷՑ-ի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող «Մուսալեռ» մասնաճյուղ. տեսանյութ
Կոստանյանը Բոսացկիին է ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո տարածաշրջանային իրավիճակը
Բանախոսություններով հանդես կգան Նիկոլ Փաշինյանը և Չեխիայում հայտնի «Մառլենկա»-ի հիմնադիրը. «Իմ քայլը»
Նեապոլի մոտակայքում գտնվող Կամպի Ֆլեգրեյում երկրաշարժ է տեղի ունեցել
Հիմնանորոգվել և լուսավորվել է Սյունիքի Շինուհայր բնակավայրի կենտրոնական ճանապարհը. տեսանյութ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցերը
Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների նախորդ շաբաթվա ծառայության արդյունքները. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ավալանժ» ջերմատնային համալիր
«Ում տակ կպառկի» Կտրիճ Ներսիսյանը ընտրություններին. Սերժին ու Քոչին մնում է Երևանում տկլոր քայլեն. տեսանյութ
Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Գլոբալ Սումուդ» նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ
«Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նպատակը ՀՀ-ին աջակցելն է
Իրականացվել է 40 թռիչք, տարհանվել են տուժածներն ու դիերը. Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն աճել է
Բավական է պղծեք զոհերի հուշահամալիրը, միտինգ անելու այլ տեղ գտեք. Չախոյան
Դաշնակցությունը հրաժարվեց Արցախից. Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց են կապել. Արեգ Քոչինյան. տեսանյութ
Վերջապես լուծվեց ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտում ՀՀ-ի՝ «կողմ» չհամարվելու խնդիրը. ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարված է
Գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա. ՀՀ-ն ՇՀԿ անդամակցության հարցում տեսնում է կառուցողական մոտեցում. ԱԳՆ
Պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը. նախագահը մասնակցել է Սասունիկի դպրոցի բացմանը
Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից ապօրինի ջրառ է իրականացվել. խողովակաշարն ապամոնտաժվել է
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն. վարչապետ
Դպրոցական դասերի վաղ սկիզբ․ ռացիոնալ որոշում՝ ի շահ ուսումնական գործընթացի և լոգիստիկայի
Պուտին-Փեզեշքիան երկկողմ հանդիպում է տեղի ունեցել. տեսանյութ
Հանրային անվտանգությունը սկսվում է կրթված քաղաքացուց. ՆԳ նախարարը շնորհավորել է Տերյանի դպրոցի աշակերտներին
Պատմական զարգացում է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Մինսկի գործընթացը և կից կառույցները փակելու որոշումը
Ադրբեջանի նախագահի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում Վաշինգտոնում համաձայնեցված տրամաբանության մեջ. վարչապետ
Մասնակցեցի ՉԺՀ առաջին տիկին Պենգ Լիյուանի ընդունելությանը. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Տարոն Մարգարյանը Երևանում դպրոցների հողատարածքներ է օտարել․ 16 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Հայտնի է Վայոց ձորի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի պատճառը. հարուցվել է վարչական վարույթ
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը. հայտնի է՝ ինչու Նորբերտո Բալեկյանը չի միանա
Այսօր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին. Տեր Արամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 5-8 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 1-ին
Մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ
Շատ կարդանք և շատ կրթվենք, որ կարողանանք «Ճանաչե’լ իմաստությունը և խրատը, հասկանալ հանճարների խոսքը». Հակոբյան
ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները
Հայաստանին կտրամադրվի 45,3 մլն եվրոյի վարկ առողջապահության որակի լավարկմանն ուղղված ծրագրի համար. նախագիծ
Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրենը մեղադրվում է կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու համար
Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու նոր հնարավորությունների սկիզբ
Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի ՇՀԿ-ին միանալու հայտը
Անկախ չափից, ուժից և հարստությունից՝ բոլոր երկրները պետք է հավասար մասնակցեն համաշխարհային կառավարմանը. Ծինփին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT