«Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նպատակը ՀՀ-ին աջակցելն է

01/09/2025 schedule21:05

«ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև ««Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 1-ի հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նախ շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ապա հանձնաժողովը սկսել է հարցի քննարկումը:

photo (2).jpg (221 KB)

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ նախագիծն արդյունքահեն վարկային ծրագիր է՝ ուղղված առողջապահության ոլորտում որակի բարելավմանը:

Համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից և համահունչ է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությանը:

photo (4).jpg (221 KB)

Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի փետրվարի 28-ին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45,3 եվրո արժողությամբ վարկ՝ առողջապահության որակի լավարկմանն ուղղված ծրագրի իրականացման համար: Այն կաջակցի Հայաստանին բարելավելու բժշկական օգնության և սպասարկման որակը:

Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետևյալ ուղղություններով՝ առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում, առողջապահական ծառայությունների որակի գնահատում և հաշվետվողականության թվայնացում ու ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավում:

photo (3).jpg (216 KB)

Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ ծրագիրը մշակվել է վերջին երկու տարվա ընթացքում, որին զուգահեռ իրականացվել են նախանշված ցուցանիշների ապահովմանն ուղղված մի շարք քայլեր: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ համաձայնագրով նախանշված քայլերի, ծրագրով սահմանված 7 մասնահանման հետ կապակցված ցուցանիշների վերաբերյալ: Անդրադառնալով առողջապահական հաստատությունների կառուցմանն ու վերազինմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ենթակառուցվածքներն առողջապահական բժշկական ծառայությունների որակի ապահովման գլխավոր հիմնաքարերից են: Ըստ համաձայնագրի՝ 24 բժշկական հաստատություններ պետք է կառուցվեն կամ վերակառուցվեն նոր չափանիշներին համապատասխան, որի համար նախատեսվել է 16,76 մլն եվրո:

Խոսելով առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացման մասին՝ Լենա Նանուշյանը նշել է, որ ծրագրով կիրականացվի բժիշկների լիցենզավորման գործընթացը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

photo (5).jpg (262 KB)

Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է երկու ամիս ժամկետով:

Վերջում հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2025-2026 թվականների տարեկան ժամանակացույցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
492 դիտում

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին

Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին

Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երկրաշարժ Սև ծովում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը

4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ

Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ

ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ