Երևան
12 °C
Եկեղեցու առաջնորդները կոչված են ծառայելու ոչ թե սեփական շահերին, այլ Աստծո կամքին և ժողովրդի հոգևոր բարիքին։ Երբ այս գիտակցությունը մարում է, մենք պարտավոր ենք բարձրաձայնել՝ պահպանելու մեր հավատքի անաղարտությունը և սրբազան ավանդույթները։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Սուրբ Հովհաննավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:
«Ի Քրիստոս՝ եղբայրներ և քույրեր, սիրելի՛ հավատացյալներ, հայրենակիցներ, սոցցանցերի հարգելի ընկերներ ու հետևորդներ, այսօր եկել եմ ամենայն պատասխանատվությամբ և խոր հարգանքով Ձեզ ներկայացնելու ոչ միայն իմ անձնական զգացումները, այլ նաև հոգևոր ծառայության կերպի մասին իմ պարզ պատկերացումները, որ ուսանողական տարիներից սկսյալ ծլարձակել և պտղաբերել են Ավետարանի և հոգևոր գրականության ընթերցանությանը զուգահեռ։ Այլ բառերով սա կոչ է ու համերաշխության նախանձախնդրություն մեր Սրբազան Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու հոգևոր անբասիրության սիրույն։
Մեր եկեղեցու առջև կանգնած են ճգնաժամեր, կամ եկեղեցին կանգնած է ճգնաժամերի մեջ, որոնց լուծման համար մեզանից յուրաքանչյուրից պահանջվում են խոհեմություն, համբերություն և կենդանի՝ աներեր հավատ։ Միաժամանակ, այս ճգնաժամերը ստիպում են մեզ չմոռանալ այն Բարի Վարդապետին, Ով անխախտ Վեմն ու Հիմքն է, մեր հավատի։
Եկեղեցին առաջին հերթին ընտանիք է, մի օրգանիզմ, որտեղ իշխում է փոխըմբռնման և հանդուրժողականության, ջերմությունը՝ Սերը։
Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, մեր Եկեղեցին էլ ենթարկվում է փորձությունների։ Ներքին հակասությունները բերում են բաժանարարությունների, որոնք վնասում են Եկեղեցու էական ստորոգելիներին՝ միությանը մասնավորապես, խաթարում Ավետարանի քարոզի միջոցով հավատքի վառ զարթոնքին։
Այսօր ուզում եմ անկեղծ խոսել այդ դժվարությունների մասին՝ առանց որևէ անձի վիրավորելու, դատապարտելով երևույթները, դիցուք եթե դրանք անձնավորված են։
Մենք բոլորս գիտենք, որ հոգևոր իշխանությունը չի կարող առաջնորդվել անձնական կամ խմբիշխանական շահերով։ Այն չի կարող կցված կամ լծված լիներ աշխարհիկ շահերի ու ազդեցությունների՝ լինեն դրանք քաղաքական-կուսակցական, ֆինանսական կամ այլ ուժային խմբերի կամ կենտրոնների սպասարկող և այլն։
Եկեղեցու առաջնորդները կոչված են ծառայելու ոչ թե սեփական շահերին, այլ Աստծո կամքին և ժողովրդի հոգևոր բարիքին։ Երբ այս գիտակցությունը մարում է, մենք պարտավոր ենք բարձրաձայնել՝ պահպանելու մեր հավատքի անաղարտությունը և սրբազան ավանդույթները։
Քահանան և հոգևոր դասը սիրո, հույսի և ներման ծառաներ են։ Ցավոք, այսօր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի են անսեր ու աններող ոգին… Հոգևորականի ծառայությունը պահանջում է ոչ միայն ծիսական կարողություններ կամ եկեղեցում իշխանության և ուժի գործադրում, այլև նվիրվածություն, այլև անձնային օրինակելի վարք ու հոգատարություն յուրաքանչյուր հավատացյալի հանդեպ, հատկապես՝ մեր փոքրիկների, որոնք ոչ միայն մեր ապագան են, այլև մեր Տերը մեզ պատգամեց նրանց նմանվել երկնքի արքայությանն արժանանալու համար։
Այսօր մեր հայ եկեղեցական միջավայրում պետք է լինի տեղ սիրո, եղբայրության և եղբայրական զրույցի համար։ Չկա ավելի մեծ շնորհ, քան կարողանալ լսել և հասկանալ միմյանց, անտեսել անձնական ամբիցիաները և մի կողմ դնել տարաձայնությունները՝ միասնության և հավատքի մեծագույն նպատակի համար։
Քահանայի սպասավորությունն ունի հասարակական համատեքստ։ Այսօր ես կանգնած եմ այստեղ որպես քահանա, որը ծառայում է իր ժողովրդին առանց պայմանականության և խտրականության, աշխարհային շահերից և քաղաքական հաշվարկներից հեռու։ Եկեղեցի այցելողը կարող է և գնահատել կամ չգնահատել այն նվիրվածությունն ու հոգատարությունը, որ դրսևորում է հոգևորականը հավատացյալների նկատմամբ։
Հոգևորականների Պաշտպանության Անհրաժեշտությունը
Այս խնդիրը ընդամենը անձնական պայքար չէ. սա պայքար է մեր հավատքի, առողջության, եկեղեցու սրբազանության և մեր ապագայի համար։ Ահա թե ինչու ուզում եմ հորդորել բոլորիս՝
հավատալ և պաշտպանել բոլոր այն քահանաներին, որոնք իրենց ծառայությունը մատուցում են անկեղծ սրտով, առանց շահախնդրության,
պահպանել մեր հավատքը ոչ միայն տաճարի պատերից ներս, այլև մեր գործերում և հոգում,
զգուշացնել ու պահանջել, որ մեր եկեղեցական իշխանությունները գործեն ըստ Սուրբ Գրքի և եկեղեցական կանոնների,
ստեղծել հստակ, թափանցիկ և արդար մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն հոգևորականների իրավունքները, թույլ չեն տա առանց հիմնավոր փաստերի և ապացույցների պատժել, հեռացնել կամ ճնշել Աստծուն ու ժողովրդին ծառայող հոգևորականներին։
Եկեղեցական Կանոններն ու Հոգևոր կարգ ու սարքը
Աստվածաշունչը և մեր եկեղեցական կանոնները հստակ սահմանում են, որ եպիսկոպոսը և քահանան պետք է լինեն բարոյապես մաքուր, խստապահանջ և հնազանդ Աստծո կամքին՝ ծառայելով ժողովրդի հոգևոր բարօրությանը։
Եկեղեցին՝ որպես կենդանի մարմին, պահանջում է, որ իր բոլոր անդամները և հատկապես առաջնորդները միմյանց նկատմամբ գտնեն հանդուրժողականություն, սիրով դիմեն եկեղեցում յուրաքանչյուրին և ոչ թե ճնշեն իրենց գործընկերներին, օգնեն ու աջակցեն նրանց հոգևոր ճանապարհին։
Եկեղեցու ոչ մի անդամի և պաշտոնյայի չծաղրեն, անձնական արժանապատվությունը չոտնահարեն, սպառնալիքի և հայհոյանքի լեզվով չխոսեն։
Իրավական-կանոնական պաշտպանության մեխանիզմների անհրաժեշտությունը քահանաների իրավունքների պաշտպանության հարցում
Հարգելի՛ հավատացյալներ և հոգևորական եղբայրներ,
Մեր Եկեղեցու առողջությունը և հոգևորականների անվտանգությունը միայն հոգևոր կամ բարոյական հարթության վրա չեն կայանում: Պահանջվում է նաև արդիական, թափանցիկ և արդար կառավարման համակարգ՝ ապահովելու համար քահանաների իրավունքների պաշտպանությունն իրենց ծառայության մեջ և կանխարգելելու անհիմն ճնշումները ծառայություն իրականացնող քահանա հայրերի նկատմամբ, եպիսկոպոսի կամ որևէ եկեղեցական պաշտոնյայի «ունեցած» հոգևոր իշխանությամբ։
Այսօր այլևս անհրաժեշտություն է, և կարևոր է ընդունել այն փաստը որ.
Եկեղեցական իշխանության ներսում պետք է ստեղծվեն անկախ դատական և կարգապահական մարմիններ, որոնք, ի տարբերություն այսօրվա «կարգապահական հանձնախմբերի», որտեղ դատավոր, դատախազ, ատենակալներ, փաստաբաններ վճիռ կայացնողներ և բեկանողներ զանազանված չեն և ըստ էության հոգևորականի իրավունքների և արժանապատվության ոտնահարման ատյան են, կքննարկվեն քահանաների նկատմամբ կիրառվող միջոցառումները՝ բացառելով անհիմն պատժամիջոցները կամ կեղծ պատճառաբանությունները։ Պետք է կիրառվեն հստակ կարգավորումներ, որոնք կվերականգնեն քահանաների ապօրինի սահմանափակված իրավունքները։
Պաշտպանող ընթացակարգեր՝ բողոքարկման, արդար դատավարության և պաշտպանվելու հնարավորությամբ
Այլևս անհրաժեշտություն է, որպեսզի ստեղծվեն խորհրդատվական և սոցիալական աջակցման ծառայություններ՝ հոգևորականների անձնական ու մասնագիտական զարգացման, ինչպես նաև խնդիրների ժամանակ աջակցության նպատակով։
Որպես հանրություն՝ մենք պարտավոր ենք խթանել երկխոսությունը՝ ի նպաստ միասնության և համերաշխության՝ բացելով ուղիներ խնդիրների արդար և բաց քննարկման համար։
Պետության և Եկեղեցու միջև անհրաժեշտ է զարգացնել առողջ համագործակցություն՝ ապահովելով հոգևորականների իրավունքների պաշտպանության համար իրավական երաշխիքներ՝ առանց խախտելու եկեղեցու ինքնավարությունը։
Այս բոլորը չեն նշանակում ոչ մի պահ անհարգալից վերաբերմունք կամ արտաքին միջամտություն եկեղեցական գործերին, այլ հակառակը՝ երաշխավորում են մեր Եկեղեցու ներսում արդարություն, հարգանք և համերաշխություն:
Հավատում եմ, որ միայն այդպիսով մենք կկարողանանք ապահովել մեր հոգևորականների արժանապատիվ, անվտանգ և ազատ ծառայությունը՝ հանուն մեր պետության անվտանգության, ժողովրդի բարօրության, եկեղեցու պայծառության և բարեկարգության և ի փառս Ամենասուրբ Երրորդության։
Սիրելի՛ հայրեր և եղբայրներ, եկեք միասին լծվենք այս նպատակին՝ փոխանակ բաժանություններ սերմանելու։ Հավատացե՛ք, որ ճշմարտությունն ու արդարությունը կշարունակեն հաղթել, և որ Եկեղեցին կդառնա լույս և ապաքինման ու հույսի աղբյուր մեր ժողովրդի համար։
Իմ խոսքն այսօր կոչ է ոչ թե անձնական պաշտպանության, այլ խորին սիրո և համերաշխության։ Հավատում եմ, որ եթե բոլորս՝ առաջնորդներ ու հավատացյալներ, շաղկապվենք ճշմարտության, սիրո և արդարության մեջ, մենք կկարողանանք վերականգնել այն հոգևոր պայծառությունը, որն արդարորեն պետք է լիներ զորավիգ մեր Սուրբ Հայրենիքին և մեր սրբազան հավատքին։
Աղոթում եմ, որ Աստված առաջնորդի բոլորիս և շնորհի մեզ համերաշխության, ներողամտության և հավատքի ուժ՝ հանուն մեր Եկեղեցու և մեր ժողովրդի բարօրության»,- ասվում է գրառման մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի
44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում
Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ
Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը
ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն
Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը
Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն
Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ
ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում
Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է
Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակում է եղել Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա
Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել
Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր․ ինչպես գրանցվել հանդիպման համար
Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական և վերջնական ավարտի օգտին․ Արաղչի
«Օրենքով գող»-ի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել․ տեսանյութ
Բարով եք եկել մեր Վարդենիս, հայ ժողովուրդը ձեր հետ ա, պարոն վարչապետ․ տեսանյութ
Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որն առաջնորդում է դեպի ներքին ազատություն․ նախարար
Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին․ վարչապետը ուղերձներ է հղել
«Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել․ տեսանյութ
Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել, կամ պարել, բայց չհրապարակել․ վարչապետ
Հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն
Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան
Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ ԱԳ նախարարը ուղերձ է հղել
Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան
91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան
Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման բանակցություններ․ Ղազարյան
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով
Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան
Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT