Փարիզյան ֆորումը եւ Հայաստանի դիվանագիտության հերթական քայլը

70 երկրների առաջնորդներ հավաքվել էին աշխարհի մայրաքաղաք Փարիզում՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուր տարին։

...Արեւելքում մեծ տոնախմբությունները եւ հարսանիքները, երբեմն, ուղեկցվում են սկանդալներով, անգամ, ծեծկռտուքով։ Փարիզյան ֆորումը, իհարկե, դրան չհասավ, սակայն եղան կազուսներ։

Նախքան տոնակատարությունը, քննարկվում էր Փարիզում Պուտին-Թրամփ բանակցությունների հնարավորությունը։ Մակրոնը, որպես տանտեր, մերժեց այդ գաղափարը։ Սպասվում է, որ նրանց «լայնամասշտապ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի վերջին, Արգենտինայում, G-20-ի ընթացքում»։

Հետո, Փարիզ եկած-չեկած Թրամփը հրաժարվեց այցելել պատերազմում զոհված ամերիկյան զինվորների գերեզման՝ պատճառաբանելով անձրեւը, ինչը զայրույթի ալիք բարձրացրեց օվկիանոսի երկու կողմում, որին միացավ Ուինստոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը։ Այնուհետեւ ԱՄՆ-ի նախագահը, երես առ երես հանդիպելով Պորոշենկոյին, ցուցադրաբար շրջվեց եւ ձեռք չմեկնեց նրան, ինչը նկատվեց հյուրերի կողմից, իսկ ուկրաինացին ընկավ խորը պրաստրացիայի մեջ։

Միջոցառմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցության լուրը բողոքի ալիք բարձրացրեց Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքական գործիչների, անվանի մտավորականների, գիտության եւ մշակույթի գործիչների շրջանակներում, որոնք հանդես գալով հեղինակավոր «Մոնդ» օրաթերթում՝ անընդունելի գտան հայկական ցեղասպանությունը մերժող պետության ղեկավարի ներկայությունը տոնակատարությանը։ «Առ այսօր (նրա Էրդողանի, Ա. Ն.) գլխավորած պետությունը շարունակում է քարոզել ագրեսիվ նացիոնալիզմ։ Այդ քաղաքականությունը կրկնապատկվել է «Արդարություն եւ զարգացում կուսակցության» իշխանության գալուց հետո։ Թուրքիան շարունակում է օկուպացնել Եվրամիության անդամ Կիպրոսը եւ դեռ ցանկանում է ինտեգրվել այդ կազմակերպությանը»,- գրում է «Մոնդը», եւ ավելացնում։ «Այդ երկիրը հավերժացնում է ազգային փոքրամասնությունների՝ հատկապես քրդերի բռնաճնշումները։ Թուրքիան շարունակում է բորբոքել ջիհադիզմի եւ անտիսեմիտիզմի կրակը։ Անկարան աշխարհում լրագրողների ամենամեծ բանտն է, որի պատերից ներս հեծում են 55 000 քաղբանտարկյալ»։

Հետաքրքրիր է, որ ոչ ոք չնկատեց եւ ուշադրության չարժանացրեց Լուկաշենկոյի, Ալիեւի եւ Նազարբաեւի բացակայությունը Փարիզում՝ չնայած ֆրանսիական կողմի պաշտոնական հրավերին։ Նշված եռյակի երկրների մամուլը քար լռություն պահեց այդ առիթով։ Միայն ռուսական «Նեզավիսիմայա գազետան» Լուկաշենկոյի տոնակատարությանը չգալը բացատրեց  նրա գոռոզամտությամբ, Մակրոնի հետ առանձին տեսակցելու հնարավորության բացակայությամբ եւ սպիտակ ձիով Փարիզ մտնելու հովերով։ Նշելով, որ Բատկան չի սիրում կանգնել խմբանկարի հինգերորդ շարքում, թերթը սարկազմով գրում է. «Նույնը չի կարելի ասել ԱՊՀ երկրների ինտեգրացիոն շրջանակներում հանդիպումների մասին, որոնց նա հաճախում է հաճույքով եւ բավականությամբ»։ (Հավանաբար, թերթը նկատի ունի Աստանայում ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովը)։

Առանց սխալվելու մեծ հավանականության ասվածը կարելի է վերագրել Լուկաշենկոյի երկու գաղափարակից ընկերներին՝ Նազարբաեւին եւ Ալիեւին։

...Ստեղծված իրադրությունում նկատելի էր Նիկոլ Փաշինյանի ներկայությունը եւ անգլերենով արտասանած խոսքը։

Իր հակիրճ ելույթում հայ պատվիրակը փարիզյան տոնակատարությանը տվեց բացառիկ գնահատական, որը «կոչված է ոգեկոչելու հավաքական հիշողությունը եւ արտահայտելու խաղաղության ընդհանուր ուղերձը»։

Ելույթում խոսվեց Օսմանյան իշխանությունների կողմից հայկական կոտորածների մասին, որակելով այն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այդ ենթատեքստում նշվեցին Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի եւ անցած դարի մյուս կոտորածները։

Այնուհետեւ քաղաքական ամենավերջին իրադարձության՝ Նոր Կալեդոնիայի հանրաքվեի կապակցությամբ, Փաշինյանը սահուն անցում կատարեց  Լեռնային Ղարաբաղի պայքարին՝ «իր ճակատագիրը տնօրինելու համար», որը «դեռեւս չի ստացել պատշաճ իրավական լուծում»: Համեմատությունը դիպուկ էր, կարեւոր ֆրանսիացու համար։

Ելույթն ընդունվեց ծափահարություններով, ունեցավ քաղաքական հնչեղություն եւ դրական էֆեկտ։

Նիկոլ Փաշինյանի կարճ ժամանակահատվածում Փարիզ կատարած երկրորդ այցելությունը, մյուս կողմից՝  Ֆրանկոֆոնիայի նշանակալից գագաթնաժողովը խոսում են այն մասին, որ Հայաստանն իրականացնում է դիվանագիտական ճեղքում Ֆրանսիայի, հետեւաբար, Եվրոպայի ուղղությամբ։

Եվ, ընդհանրապես, ներկա իշխանությունների հնգամսյա գործողությունները համոզիչ կերպով վկայում են, որ հանրապետությունն աստիճանաբար հեռանում է նախկին իշխանությունների պասիվ ու կրավորական դիրքերից՝ ուղղորդվելով դեպի իր հռչակած բազմավեկտոր դիվանագիտությունը, որը հիմնված է հայաստանակենտրոն գաղափարախոսության եւ փիլիսոփայության վրա։

Եվ վերջինը։ Նիկոլ Փաշինյանի ելույթը Փարիզում, որն ինչպես ասում են՝ տեղին էր եւ ժամանակին, գրեթե աննկատ մնաց հանրապետության լրատվական շատ միջոցների կողմից։ Ցավալի, եթե ոչ աններելի «անփութություն» համաշխարհային քաղաքականությանը հարելու հավակնություն ունեցող երկրի կողմից։ Լռություն պահած սուբյեկները հավանաբար մոռացել են, թե ինչ ջանասիրությամբ էին լուսաբանում նախկին իշխանավորների վոյաժները բադեն-բադեններ կամ նրանց միջերկրածովյան զբոսանքները միլիոնատերերի յախտաներով։

էլ ի՞նչ ձեւի է լինում ռևանշիզմն ու սաբոտաժը։ Երեւի պոզով պոչո՞վ։

Արման Նավասարդյան

Արտակարգ եւ լիազոր դեսպան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4603 դիտում

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին