Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Խորհրդարանական առաջիկա ընտրություններն էապես տարբերվելու են նախորդ բոլոր ընտրություններից: Ոչ միայն այն պատճառով, որ ընտրակաշառքն ու վարչական լծակների կիրառումը բացառվելու են, ոչ միայն այն պատճառով, որ մեծ հաշվով՝ ընտրությունների ելքը կանխորոշված է, այլ նախ եւ առաջ՝ որովհետեւ այս ընտրություններում քաղաքական բաղադրիչը գրեթե բացակայելու է: Այդ մասին վկայում է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի՝ մեղմ ասած նոսր ցանկը:

Ինչի՞ մասին է խոսքը: Որպես կանոն՝ քաղաքակիրթ երկրներում ընտրությունների ժամանակ կուսակցությունները ներկայացնում են իրենց գաղափարախոսությունն ու ծրագրերը (առաջին հերթին՝ ծրագրերը), եւ մարդիկ ընտրություն են կատարում հենց այդ ծրագրերի միջեւ: Մեր դեպքում այս անգամ այդպես չի լինելու: Ի՞նչ ծրագիր պիտի ներկայացնի, ասենք, հիմնական ընդդիմադիրի դերին հավակնող ՀՀԿ-ն: Աշխարհի ամենալավ ծրագիրն էլ ներկայացնի՝ որեւէ մեկը չի հավատալու դրան ու անգամ չի կարդալու: Մարդիկ ասելու են «անող էիք՝ անցած տասը տարում անեիք, հիմա ո՞ւմ եք ուզում խաբել»: Կամ ի՞նչ ծրագիր պիտի ներկայացնի «Քաղաքացիական պայմանագիրը»: Չէ, ներկայացնելն՝ իհարկե, կներկայացնի, մարդիկ էլ մեծ ուշադրությամբ կկարդան, բայց՝ այնպես չէ, որ եթե ծրագիրը դուրները չեկավ՝ ձայն չեն տա, եթե դուրները եկավ՝ ձայն կտան: Այսպես թե այնպես ձայն են տալու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հետ մեծ հույսեր են կապում, իսկ նա ընտրություններից հետո նոր միայն լիարժեքորեն տիրապետելու է իշխանական լծակներին: ԲՀԿ-ն նույնպես հազիվ թե լուրջ քաղաքական ծրագիր ներկայացնի: Հասկանալի է, որ «եթե մեզ ձայն տաք՝ մեր առաջնորդը 15 միլիարդ դոլարի ներդրումներ կապահովի» (ենթատեքստում՝ «եթե մեզ ձայն չտաք, Հայաստանը կկորցնի այդ ներդրումները») փաստարկը նույնպես շատ ազդեցիկ է, բայց դրանում քաղաքական բաղադրիչ առանձնապես չկա: Դաշնակցությունը նույնպես հազիվ թե որեւէ նոր բան ասի: Եթե ասի էլ, ընտրողները երեւի պիտի ճշտեն՝ կե՞նտ օրերի համար է ասում, թե՞ զույգ, որովհետեւ այդ ուժը վերջերս չափազանց հաճախ է «վերանայում» իր դիրքորոշումները: Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե ապագա խորհրդարանում Դաշնակցության ներկայացվածությունն անցանկալի է: Բոլորիս սառնարաններում էլ (դռների դարակների մի անկյունում) լինում են, չէ՞, դեղահաբեր կամ կես չորացած լիմոն, որ մարդիկ երբեւէ չեն օգտագործում, բայց նաեւ ափսոսում են շպրտել՝ «տուն է, պետք կգա»: Ահա այդպես մի օր էլ Դաշնակցությունը կարող է պետք գալ, ո՞ւմ է խանգարում, թող խորհրդարանում մի պուճուր խմբակցություն էլ իրենք ունենան, շատ տեղ չեն զբաղեցնում: «Սասնա Ծռերի» մասին ընդհանրապես չենք խոսում՝ ի՞նչ ծրագիր պիտի ներկայացնի այն քաղաքական ուժը, որը դիրքավորվում է որպես «ընդգծված արեւմտամետ» ու միաժամանակ առաջնահերթ նպատակ հռչակում հայկական պետության սահմաններն անհապաղ մինչեւ Քուռ գետը հասցնելը:

Առաջիկա ընտրություններն, այսպիսով, առանձնապես քաղաքական չեն լինելու, եւ դրանց արդյունքում խորհրդարանում լուրջ ընդդիմություն չի ձեւավորվելու: Մինչդեռ քաղաքական դաշտին լուրջ ընդդիմություն պետք է: Քաղաքական դաշտը պիտի բաժանված լինի ոչ թե հանցավորության դեմ պայքարողների եւ «քաղաքական պայքարի» ցուցանակի տակ դրան դիմադրողների, այլ պետության զարգացման հայեցակարգային հարցերում տարբեր մոտեցումներ ունեցող ուժերի միջեւ: Հաջորդ ընտրությունների արդյունքում, ցավոք, ունենալու ենք առաջին տարբերակը:

Իսկ լուրջ, իրական ընդդիմությունն ամենայն հավանականությամբ կձեւավորվի միայն խորհրդարանական ընտրություններից հետո: Եվ պետությունն, ի դեպ, դա պիտի հռչակի որպես առաջնահերթություն եւ նպաստի դրան: Հատուկ շեշտում ենք՝ ոչ թե իշխանությունները, այլ պետությունը: Որովհետեւ եթե դրանով իշխանություններն են զբաղվում՝ արդյունքում ունենում ենք «գրպանային ընդդիմություն» (կամ «հաճախորդներ»): Պետությունը պարտավոր է օրենսդրորեն ապահովել ազնիվ մրցակցությունը քաղաքական դաշտում, այնպես, ինչպես ապահովում է մրցակցությունը բիզնեսի ոլորտում (կամ, համենայդեպս, պարտավոր է ապահովել): Հակառակ դեպքում «դեռ երկար ժամանակ դեպի իշխանություն տանող ճանապարհը անցնելու է Մելիք Ադամյանով» նախադասության մեջ, կփոխվի միայն փողոցի անվանումը, ինչը ցանկալի չէ ոչ պետության, ոչ հասարակության համար:

Արմեն Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4103 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ