Երբ է պետք է դիմել ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար. հայտնում է ԿԸՀ նախագահը

Երեւանի ավագանու՝ երեկ տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներն արդեն հրապարակվել են, իսկ վերջնական արդյունքների մասին, ինչպես արդեն հայտնել ենք, ԿԸՀ-ն կտեղեկացնի սեպտեմբերի 30-ին: Բայց մինչ այդ հնարավոր է՝ քվեաթերթիկների վերահաշվարկի անհրաժեշտություն լինի: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց, որ վերահաշվարկի վերաբերյալ դիմումներն ընդունվելու են այսօր եւ վաղը.

«Այսօր առավոտյան՝ ժամը 12:00-ից մինչեւ երեկոյան 18:00-ն, եւ վաղն առավոտյան մեկ ժամ սկսվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմումների ներկայացումը: Սրա համար հերթապահություն կլինի տարածքային բոլոր ընտրական հանձնաժողովներում»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:

Այս պահի դրությամբ, Մուկուչյանի խոսքով, նմանատիպ դիմումներ որեւէ հանձնաժողովում առկա չեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ լռության օրը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների կողմից հրավիրած ասուլիսին՝ հայտարարելով, որ իրենց տվյալներով՝ ԲՀԿ-ն նախօրեին գումար է բաժանել իրենց նախաձեռնած ֆլեշմոբի մասնակիցներին:

Մուկուչյանը, խոսելով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարության մասին, թե ԿԸՀ-ն ԲՀԿ-ի դեմ կատարած գործողություններին չի արձագանքել, ասաց, որ իրենք հեռախոսազանգ են կատարել՝ հորդորելով լռության օրը նման ասուլիս չիրականացնել. «Տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսի մասին տեղեկատվություն մինչև ասուլիսը տեղադրվել էր էլեկտրոնային հարթակում, և մինչ սկսելը փորձեցինք կապ հաստատել նրանց հետ՝ հիշեցնելու քարոզչության արգելքի սկզբունքը և ձեռնպահ մնալ որոշակի արտահայտություններից, որ կարող են որակվել հակաքարոզչություն»,- ասաց Մուկուչյանը և նշեց, որ զանգահարելու պահին ասուլիսն արդեն մեկնարկել էր:

«Ասուլիսին որոշակի գնահատականներ հնչեցին, որոնց մասին տեսակետ ձեռնպահ կմնամ ներկայացնելուց: Դրանից հետո եղել է հեռախոսազրույց նախ տիկին Զոհրաբյանի հետ, որը տեղեկացնում էր, որ սրահում տեղի է ունենում ասուլիս, ինչի մասին արդեն տեղեկացված էինք»,- ասաց նա և նշեց, որ այսպիսով` հանձնաժողովը ծանոթ էր երկու կողմերի դիրքորոշումներին, գործողությունն արդեն կատարված էր: 

«Մենք նախնական աշխատանքային քննարկում կազմակերպեցինք, և մոտեցումն այն է, որ վարույթ հրավիրվի, ուսումնասիրվի, բայց այն որպես այդպիսին ավարտված արարք էր, և վարույթի հրավիրումը կարող էր հարթակ դառնալ, և ակամայից կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց՝ ինքներս կարող է մի հարթակ դառնայինք, որ այդ պրոցեսը վերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: 

Վերջինս նշեց, որ հենց այդ պատճառով քվեարկության օրը ձեռնպահ մնացին հարցի քննարկումից, իսկ արդեն հետագայում նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. «Երբ նման քարոզ է տեղի ունենում, անկախ նրանից, թե ընտրական հանձնաժողովները կազմում են արձանագրություն, թե՝ ոչ, կողմն ուղղակի կարող է դիմել վարչական դատարան»,- ասաց ԿԸՀ նախագահը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3383 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին