Երևան
12 °C
Այսօր «Իմ քայլը» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Դավթաշեն թաղամասից.
«Սիրելի՛ երեւանցիներ, հարգելի՛ քաղաքացիներ, «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներն այսօր ամբողջ օրը լինելու են ձեր համայնքում, լսելու են ձեր խնդիրները, պատասխանելու են ձեր հարցերին»,- քարոզարշավի մեկնարկին հայտարարեց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ հավելելով, որ այսօր երեկոյան, ժամը՝ 19:00-ին, Դավթաշեն համայնքում լինելու է նաեւ հանրահավաք, որի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի անդամները ներկայացնելու են իրենց նախընտրական ծրագիրը: Հանրահավաքին ներկա է լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Այս պահին Մարությանն ու «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուները շրջում են Դավթաշենի փողոցներով, խոսում ընտրողների հետ: Մարությանը քաղաքացիներին կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ դրանք արդար են անցնելու: Քաղաքացիները ներկայացնում են իրենց բողոքները, իսկ Մարությանը դրանք գրանցում է իր մոտ:
«Քսանքանի տարի չենք ունեցել թափանցիկ ընտրություններ: Վերջապես բոլորս արեցինք հեղափոխություն, որ ունենանք թափանցիկ ընտրություններ: Դրա համար բոլորս պետք է իրացնենք մեր իրավունքը: Գնանք ընտրությունների, ընտրենք: Մեր ձայնը լսելի է, ձայնը չի կեղծվելու, ոչ մեկը չի գողանալու: Թույլ չենք տալու: Ընտրությունները վերջապես լինելու են արդար, դրա համար պիտի բոլորս գնանք»,- բնակիչներին ասաց Հայկ Մարությանը:
Դավթաշենի մի քանի բնակիչներ Հայկ Մարությանին դիմեցին նաեւ դատապարտյալների հետ կապված խնդիրներով, հարցրին համաներման մասին: Մարությանը բնակիչներին ասաց, որ թեեւ մեր դատական համակարգն այս պահին հին համակարգն է, եւ չնայած նրան, որ հարցի բուն հասցեատերն ինքը չէ, այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս խնդիրներից.
«Տեսեք՝ դատական համակարգն ու քաղաքապետարանը տարբեր են: Հայաստանում հեղափոխություն եղել է, այո, բայց դատական համակարգը մնացել է հինը: Բայց առջեւում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են: Այդ ժամանակ, երբ ընտրությունները կլինեն, կսկսի փոխվել նաեւ դատական համակարգը: Մինչ այդ՝ մեր կառավարությունը հստակ եւ սկզբունքային ասել է, որ չի խառնվելու դատարանների աշխատանքին: Իսկ համաներման մասով՝ դա կառավարության գործառույթն է, մենք իսկապես չգիտենք: Ինձ հարցնում են՝ լինելու է, թե՝ ոչ, ես չգիտեմ, բայց հստակ ասում եմ՝ ամեն ինչ լինելու է իր հերթին»,- ասաց Հայկ Մարությանը:
Քարոզարշավի ընթացքում Հայկ Մարությանը ծաղիկներ դրեց Դավթաշենի՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի արձանի մոտ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT