Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում է, նա ներկա է գտնվելու «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությանը:
Նախքան հիմնական ծրագրին անցնելը, վարչապետի, սփյուռքի նախարարի ու մյուսների մասնակցությամբ հնչեցին հեղափոխության օրերից հայտնի թմբուկով ծափերը:
Հայաստան են ժամանել շուրջ 22 երկրում բնակվող հայազգի ներկայացուցիչներ: Ծաղկաձորում են պատանիներին ու երիտասարդներին հյուրընկալած ընտանիքները, ծրագրի հովանավորները, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընթանում է միջոցառման համերգային մասը:
Սփյուռքահայերին հրաժեշտ տալու համար ելույթ ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով Ծաղկաձորում էր երեկվանից, հասցրել էր անգամ ֆուտբոլ խաղալ երիտասարդների հետ:
«400 երիտասարդներ ու պատանիներ այս տարի հնարավորություն ստացան, գուցե իրենց կյանքում առաջին անգամ այցելել Հայաստան, լինել իրենց երկրում: Այս ամենն իրականություն դարձավ Սփյուռքի նախարարության բոլոր աշխատակիցների ու այն կամավորների շնորհիվ, որոնք ձեր ու մեր կողքին էին մինչեւ վերջին պահը:
Շնորհակալություն բոլոր այն հովանավորներին, ովքեր օգնեցին իրականացնել «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Սա աննախադեպ թիվ էր, երբեւէ 200-ից ավել սփյուռքահայեր չէին ժամանել հայրենիք, անկախ մեր բոլորի անհանգստություններից, այս ծրագիրն իրականացավ: Հայաստանը սիրելու երկիր է, ես համոզված եմ, որ դուք սիրահարվեցիք այս երկրին, գիտեմ, որ վերադառնալու եք ու պատմեք մեր երկրի մասին՝ խնդիրներով ու առավելություններով, պատմությամբ ու հարստությամբ, հեղափոխական դարձած հպարտ քաղաքացիներով: Ես համոզված եմ, որ նորից ենք տեսնվելու ու կրկին՝ Հայաստանում»,-ասաց նախարարը:
Ելույթից առաջ նա հարցրեց բոլորի որպիսությունը, նշեց, որ ինքը հրաշալի է իրեն զգում՝ տեսնելով այդքան փայլուն աչքեր:
«Երբ երգի մեջ նշվեց «Երազի իմ երկիր հայրենի» տողը, դա ընդամենը տող չէ: Սա երազանքի երկիր է, ես ուզում եմ, որ դուք այստեղից տանեք ձեր, ձեր միջավայրի, ձեր ծնողների ու հարազատների Հայաստան վերադառնալու սերմը, գիտակցությունը, սերը, քաղաքացիությունը, որովհետեւ ես համարում եմ, որ այստեղ բոլորը ՀՀ քաղաքացիներ են, հպա՛րտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրը իրականություն դարձնելու երազանքը արդեն մոտ իրականություն է:
Եթե ոչ ձեր ծնողները, ապա դուք, եթե ոչ դուք, ապա ձեր երեխաները պետք է վերադառնան հայրենիք, որովհետեւ, ինչպես սփյուռքի նախարարն ասաց՝ սա սիրելու երկիր է: Ես ուզում եմ ավելացնել՝ սա ապրելու երկիր է:
Այսօր իրար սիրելով, իրար աչքերի մեջ նայելով՝ մենք ավելի ենք հզորանում, ուրեմն կեցցե՛նք մենք, դու՛ք, ձե՛ր երեխաները, կեցցե՛նք բոլորս, հպարտ, հաղթանակած հայ ժողովուրդը»,-ասաց վարչապետը:
Ելույթից հետո նա պատասխանեց սփյուռքահայ մի քանի երիտասարդների հուզող հարցերին:
Մոսկվայից ժամանած 14-ամյա Դավիթը վարչապետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է դառնալ նրա նման, հավելելով, որ վարչապետին շատ է սիրում: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոչ թե նմանվել իրեն կամ որեւէ այլ մեկին, այլ հավատալ սեփական ուժերին, լինել ինքնատիպ ու զբաղվել այն գործով, որն ավելի հոգեհարազատ է, չկրկնվել երբեք:
Սիրիայից ժամանած աղջիկներից մեկը հարցեց Նիկոլ Փաշինյանի հիասթափությունների ու վախերի մասին, շեշտելով՝ թե չի՞ վախենում արդյոք հիասթափեցնել իրեն հավատացողներին: Վարչապետը հիշեց իր գրած հոդվածներից մեկը, որն իր վախերի մասին էր ու որի վերջում նշվում է՝ «Չվախենաք, չեմ հիասթափեցնի»:
Մոսկվայից ժամանած աղջիկներից մեկը հետաքրքրվեց, թե աշխատանքի ի՞նչ հնարավորություններ կան սփյուռքահայերի համար: Վարչապետը նշեց, որ աշխատանքի խնդիրը Հայաստանում առկա է, բայց լավ մասնագետը միշտ պահանջարկ է ունենում, Հայաստանում մինչ հիմա գործել է գործի տեղավորելու հնարավորությունը, սակայն հիմա պետք է ընդամենը դառնալ որակյալ մասնագետ ու գտնել համապատասխան աշխատանք:
Սիրիայից ժամանած երիտասարդներից մեկն էլ հարց ուղղելիս նշեց, որ հարցի փոխարեն նախընտրում է ասել, թե ինչքան է սիրում վարչապետին ու որքան հպարտ է նրանով:
Ելույթներից եւ հարց ու պատասխանից հետո շարունակվեց համերգային մասը, իսկ սփյուռքահայ երիտասարդներն ու պատանիները շտապեցին լուսանկարվել վարչապետի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT