«Լույս» հիմնադրամի գործունեությունը դադարեցվում է

10/05/2018 schedule18:44

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը այսօր հրապարակած հայտարարության մեջ տեղեկացրել է հիմնադրամի գործունեությունը դադարեցվելու մասին: Նա, միեւնույն ժամանակ, վստահեցրել է «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ։

Ժաքլին Կարաասլանյանի հայտարարության մեջ նշված է.

«Ուղիղ ինը տարի առաջ այնժամ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինձ հնարավորություն ընձեռեցին ղեկավարելու նորաստեղծ եւ մեծ տեսլականով «Լույս» հիմնադրամը։ Նպատակն էր կազմավորել նորարար եւ քննամիտ երիտասարդների նոր սերունդ՝ ապահովելու համար Հայաստանի զարգացումը աշխարհի առաջատար երկրներին համաքայլ։

Լավագույն կրթություն ստանալով՝ այս երիտասարդները ձեռք են բերել առաջնակարգ գիտելիք ու հմտություններ, վերլուծական կարողություններ, զարգացրել առաջնորդության ջիղը․ այս ամենի նպատակն էր պատրաստել երկրում դրական փոփոխության առաջամարտիկներ։

«Լույսի» կայքը գործարկվեց հենց 2009-ի մայիսի 9-ին, եւ Հիմնադրամն սկսեց կրթաթոշակ շնորհել աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին։

«Լույսը» մասնագիտական կյանքիս ամենամեծ արկածներից է՝ սկսած այն օրվանից, երբ սկսեցի աշխատել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հիմնած «Ինֆորմատիկայի եւ մարդկային ռեսուրսների համաշխարհային կենտրոնում»։ Այնուհետ ես միացա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի «Մեդիա լաբորատորիայի» (MIT Media Lab) հիմնադիր թիմին, որի անդամներն էին համաշխարհային ճանաչում ունեցող 12 գիտնականներ, այդ թվում՝ Սեյմուր Փափերթը եւ Մարվին Մինսկին՝ արհեստական ինտելեկտի հիմնադիր հայրերը։ «Մեդիա լաբորատորիայում» աշխատող գիտնականներին հաճախ անվանում են ապագան կերտողներ, որոնց մեծագույն նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել։

Սովորելու եւ գործելու համակցումը «Մեդիա լաբորատորիայի» սկզբունքային գործելակերպն է, որն էլ ինձ հետ բերեցի «Լույս»։ Ինձ համար մեծ պատիվ ու երջանկություն էր աշխատել խելացի, համարձակ ու եռանդուն շուրջ 550 երիտասարդների հետ, որոնք ներգրավված են Հայաստանում գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում։

Այսօր ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Լույսի» հիմնադիրներին, կրթաթոշակառուներին, «Լույսի» գիտակ ու նվիրված աշխատակազմին, արժեքավոր խորհրդականներին եւ Հիմնադրամի բարեկամներին, ողջ լույսական համայնքին, որ կառուցել ենք բոլորս միասին։ Ինձ համար պատիվ էր աշխատել ձեզ հետ եւ շարունակաբար սովորել ձեզնից։

Վերջին շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա, որտեղ ծավալվող աննախադեպ իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության՝ պահպանելով խաղաղ բնույթն ու փոխըմբռնման մթնոլորտը։ Այս ձեռքբերումը բոլորի հաղթանակն է, որը թույլ է տալիս, որ միասին կերտենք Հայաստանի ապագան։

«Հայաստանը պարգեւատրում է խիզախներին»։ Սա տեղի ունեցածի լավագույն նկարագիրն է, որ գալիս է մտքիս, եւ որը ես փոխառել եմ GK Brand Armenia-ից։

Այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին եւ ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով։

Փոփոխությունը զարգացում է։ Այն իր հետ բերում է առաջին հերթին մտածողության եւ ուժի փոփոխություն։ Այն սովորեցնում է շնորհել, ստանալ եւ ստեղծել։ Ինչպես ասվում է «Լույսի» կարգախոսում՝ Սովորել, Գործել, Համաստեղծել։ «Լույսը» կատարել է իր խոստումը վերջին ինը տարիների ընթացքում։ Այսօր ծնվում է նոր ժամանակաշրջան։

Եկենք հիշենք, որ գիտելիքն ուժ է եւ դեպի զարգացում տանող ուղի, երբ համակցվում է խաղաղության եւ փոխվստահության հետ։ Հայաստանը պետք է անպայման շարունակի ներդրում անել կրթության մեջ։

Գիտելիքի եւ երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։ Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջեւ ծառացած ներկա եւ ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է։

Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս եւ ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6020 դիտում

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ

Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը

Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս քաղաքացի է մոլորվել

Մոսկվան և Կիևն այն փուլում են, երբ ի հայտ է գալիս ճգնաժամից դուրս գալու իրական հեռանկար. ՌԴ փոխարտգործնախարար

Հրապարակվել է Հայաստան-Լյուքսեմբուրգ ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը

Իջևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածներ կան

Զարեհ Սինանյանն Իսրայելում առանձնազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի հետ

ԵՄ աջակցությունը որակել են Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտություն. ՀՀ-ի դեմ ИПСО-ի գործի՞ք եք դարձել

Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Դանիել Քյոլբլին հրավիրել է Հայաստան

Ուզում են իրենց ձևով կռացած խաղաղություն՝ լվացարարուհու պոզայով, իրենք էլ գնան ՌԴ-ում փող շինեն. Արշակյան

Տեսա՞ր դու, ռուսներն ուզում էին Հայաստանում միլիարդների ներդրում անեին, էն էլ զգուշանում են. Սաֆարյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր է ստորագրվել. տեսանյութ

GIZ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները

Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը

Քաղաքական ճնշում է ՀՀ արդարադատության նկատմամբ. Բաբաջանյանը՝ ՌԴ-ից ակնարկվող ներդրումային կայունության մասին

Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Բանակի համազգեստի նմուշները ընդունվում են փորձարկման. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով դրանք

ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից կդառնա քաղաքացիական ծառայություն. կվերանայվեն գանձվող տուրքերը

Մեր եկեղեցին զբաղված է մեռել թաղելով և դրանով հպարտանալով. չեն ուզում՝ պետություն ունենանք. Հակոբ Մովսես

ՆԳՆ-ում կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ. արտակարգ իրավիճակների դեպքում կգործի 112 հեռախոսահամարը

Միլիարդատերերի տաքսու վարորդ որդին և ռուսախոս ուղևորը. Նարեկ Կարապետյանը նոր զբաղմո՞ւնք է գտել. տեսանյութ

Իրանից ժամանած Թուրքիայի քաղաքացին փորձել է Հայաստանի տարածքով 161 կիլոգրամ «Հերոին» տեղափոխել. ՊԵԿ. տեսանյութ

Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը

Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Ծնողներին ննջարանում է սպանել, բարձրացել 2-րդ հարկ, բարձր երաժշտություն միացրել. մանրամասներ Գյումրու դեպքից

Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ

Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը

Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան

Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ

Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար

Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ

ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր

Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ