ԱԱԾ-ն հայտարարում է նախապատրաստվող ահաբեկչություններ կանխելու մասին. պաշտոնական

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ կանխվելու մասին:

Հաղորդագրության մեջ նշվում է.

Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի և միջազգային պայ­մանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին և արտաքին սպառնալիքներից ապա­հո­վել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամ­բող­ջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնակա­նոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրում է ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ, որպիսիք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյանը։

Այսպես՝

ԱԱԾ կանոնադրական խնդիր­նե­րին առնչվող հետախուզական և հա­կա­հետախուզա­կան գործունեության, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայ­քա­րի գոր­ծառույթների իրա­կա­նացման ընթացքում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տե­ղե­կություն­ներ են ստացվում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմա­կեր­պությունների, ինչպես նաև առանձին անձանց հակաիրավական քայքայիչ գործունեու­թյան, ծայ­րահե­ղա­կան հայացքների տարածման, ան­հան­դուրժողականության և բռնության քա­րոզի արդյուն­քում Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական ոտնձգու­թյուն­նե­րի առա­ջաց­մանը, զարգացմանը և իրականաց­մա­նը նպաստող գործոնների ձևա­վոր­ման մասին։ 

Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յությունում օպե­րա­տիվ տե­ղե­կություններ են ստաց­վել պարբերաբար սահմանադրական կարգի հիմունքների և պե­տու­թյան ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հակաիրավական գործողու­թյուն­ներ ծրագրելու կապակցությամբ դեռևս նախկինից ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվող տարբեր անձանց ակտիվացման և վերջիններիս կողմից առանձնապես ծանր նոր հանցագոր­ծու­թյուն­ների նախապատրաստմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ։

Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի ան­դամ­ների հետ առնչություն ունեցող ՀՀ քա­ղա­քացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցու­թյուն և ղե­կա­վարելով այն, նպատակադրվել են Հա­յաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հան­րային նշանակու­թյան տար­բեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գար­դեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանս­պոր­տա­յին միջոցների և կամուրջների տակ, հաղոր­դակ­ցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տե­ղադրվող 100-150 հատ հեռա­կա­ռավարվող ինքնաշեն պայթուցիկ սար­քերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավա­պահ մար­մին­ների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմ­նա­կան վնաս­վածք­ներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հան­­րավտանգ հանցավոր այլ գործո­ղու­թյուն­ներ իրա­կա­նացնելու միջոցով Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյունում ձևավորել համատարած վախի մթնո­լորտ և, պե­տա­կան իշխա­նու­թյան մարմինների վրա ապօ­րինի ճնշում գոր­ծադ­րելով՝ վերջին­նե­րիս առաջադրել որոշակի գործողություններ կա­­տարելու պահանջներ։

Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ահաբեկչական վերոհիշյալ գործո­ղու­թյուն­նե­րն իրագործելու նպատակով պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք, բացի այդ, նման սար­քերի տեղադրման, գործարկման և հան­րավտանգ այլ գործո­ղու­թյուն­ների իրա­կա­նացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաև այլ անձանց՝ վերջիններիս հա­մո­զելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգ­նե­րից զերծ պահելու նպատակով թաքցնելու և նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով։

Վերը նկարագրված դեպքերի առթիվ 2018 թվա­­կանի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչա­կան վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մա­սերով (հան­ցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկա­վա­­րելը, ինչ­պես նաև հան­ցա­­վոր համագործակցությանը մասնակցելը), 35-217-րդ հոդվածի 3-րդ մասով (կազ­մակերպված խմբի կողմից ահաբեկչության նախա­պատ­­­րաս­­տու­թյունը), 235-րդ հոդ­վածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական հա­մա­ձայ­նու­թյամբ ապօրինի կեր­պով պայթուցիկ նյութեր կամ պայթու­ցիկ սար­քեր ձեռք բերելը, պահելը) և 236-րդ հոդ­վածի 3-րդ մա­սով (կազմակերպված խմբի կողմից նախնական հա­մա­ձայ­նությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթու­ցիկ սար­քեր պատ­րաստելը) հատկանիշներով։

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խմբերի կողմից միաժամանակ 19 խու­զարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարան­նե­րում և ավտոմե­քե­նա­նե­րում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկա­ներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քու­­ղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրա­տար­րեր։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հի­ման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալ­վել։

Ներկայումս իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­ներ և քննչական գործողություններ՝ ենթադրա­բար կատարված հանցանքների հան­գա­մանք­ները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակ­նե­րում բազմակողմանի, լրիվ և օբյեկ­տիվ հետազոտելու, ինչպես նաև քրեական օրենսգրքով արգելված արարքների կա­տարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ։ Նախաքննական մար­մինն առավելագույն ջանք է գործադրելու գործի քննության անաչառ ընթացքն ապա­հո­վե­լու, անձանց ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող  հանգա­մանք­ները պարզելու համար։

Ազգային անվտան­գու­թյան ծառայությունը հետևողական է հանցագործու­թյուն­նե­րից անձանց, հա­սարակության և պե­տու­թյան պաշտպանությունն ապահովելու իր գործա­ռույթ­ների իրակա­նաց­ման հարցում և ահաբեկչական ու ծայրահեղական դրսևորումները բացա­հայ­տե­լու, կանխելու և խա­փա­նելու ուղ­ղու­թյամբ ձեռ­նարկ­վող հակազդման հատուկ միջոցա­ռում­­ները կրում են շա­րու­նակական բնույթ։

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտան­գու­թյանը սպառ­նա­ցող նկրտում­նե­րի ցանկացած դրսևո­­րումներից, միաժամանակ ազգաբնակչությանը, այդ թվում՝ հավաք­նե­րի մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3226 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ