Սամվել Բաբայանը չի ճանաչում «Իգլայի» գործով Վրաստանում ձերբակալված Ռոբերտին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ճանաչում Թբիլիսում վրաց իրավապահների կողմից օրեր առաջ ձերբակալված ոմն Ռոբերտ Ա.-ին:

Այս մասին մեր զրույցում հայտարարեց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Եթե ինքը (Սամվել Բաբայանը,-հեղ.) էդ առարկայի հետ կապ չունի, ուրիշ ինչի՞ մասին կարող է խոսք գնալ: Կրկնում եմ, այդ առարկան ձեռք բերելու հետ իմ պաշտպանյալը որեւէ առնչություն չունի: Որ մարդ են ձերբակալել, լավ են արել, կբերեն Հայաստան, եթե իհարկե դեռ չեն բերել, բերելուց հետո վստահ եմ, որ ինքն էլ (նկատի ունի Ռոբերտ Ա.-ին) է ասելու՝ ո՛չ Բաբայան եմ ճանաչում, ոչ էլ»,-ասաց Քալաշյանը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա, Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մարտի 27-ին Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող, 40-ամյա Ռոբերտ Ա.-ին: Վերջինիս ճակատագիրը դեռ անհայտ է, երկու օր է՝ լռում են թե՛ վրաց իրավապահները եւ թե՝ ՀՀ:  ԱԱԾ-ն եւ ՀՀ դատախազությունն առ այս պահը հրապարակել են «Իգլա»-ի գործով ձերբակալված, ապա կալանավորված միայն Սամվել Բաբայանի անունը: Մարտի 23-ին հրապարակած հաղորդագրությամբ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնել էր բառացիորեն հետեւյալը. «Քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»: Եվ չնայած տվյալ քրեական գործի շրջանակներում նոր զարգացման առկայությանը, ԱԱԾ-ն Վրաստանում կատարված հիշյալ ձերբակալության վերաբերյալ երկու օր է՝ որեւէ տվյալ չի հայտնում: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ ՀՀ ԱԱԾ-ն չի արձագանքում Թբիլիսում տեղի ունեցած ձերբակալությանը, արդյո՞ք դա նոր զարգացում չէ, ԱԱԾ լրատվականից չպատասխանեցին՝ հորդորելով հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ-ից նաեւ հետաքրքրվեցինք՝ քրեական գործի շրջանակներում նոր ձերբակալված անձինք կա՞ն, սակայն պատասխան կրկին չստացանք: Այս պահին անհայտ է, թե իրականում ով է ձերբակալված Ռոբերտ Ա.-ն եւ ի՞նչ առնչություն ունի «Իգլայի» գործի հետ:

ՀՀ գլխավոր դատախազություն այսօր գրավոր հարցում ենք ուղարկել՝ ճշտելու, թե արդյոք դատախազությունը Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու պահանջով վրաց գործընկերներին միջնորդություն ներկայացրե՞լ է, թե՝ ոչ: Եթե այո, ապա ե՞րբ եւ ի՞նչ փուլում է: Դատախազության հանրային կապերի բաժնից, սակայն, խոստացան հարցերին պատասխանել վաղը: Նրան ձերբակալելու 72 ժամը լրանում է վաղը:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ եթե Վրաստանի գործընկերները ձերբակալել են ՀՀ քաղաքացուն, ապա արդեն սկսվում է հանձնման գործընթաց: Այդ ընթացքում վրացական իշխանությունները որոշում են Ռոբերտ Ա.-ին կալանքի տակ պահե՞լ, թե ստորագրությամբ ազատ արձակել: «72 ժամվա մեջ պետք է կալանքի միջնորդությունը ներկայացվի դատարան, որից հետո դատարանը պետք է որոշի նրա խափանման միջոցի հարցը»,- ասաց փաստաբանը:

Ըստ Աթանեսյանի՝ եթե կալանավորելու որոշում կայացվի, ապա այն տեւում է 40 օրից ոչ ավել, որի ընթացքում մեր իշխանությունները պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր՝ հանձնման հարցը քննարկելու համար, այդ փաթեթը ստանալուց հետո վրացական դատական իշխանությունը քննարկում է դա եւ կայացնում համապատասխան որոշում: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացին կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն:

Մեր դիտարկմանը՝ եթե պարզվի, որ «Իգլայի» գործով ձերբակալված ՀՀ քաղաքացին խախտել է նաեւ Վարստանի օրենքները, այդ դեպքում ինչպե՞ս է հարցը կարգավորվում, փաստաբանն ասաց. «Կոնկրետ չեմ կարող ասել, որովհետեւ տեղեկատվությունը շատ սակավ է, բայց եթե հանցագործությունը կատարվել է Վրաստանի տարածքում, ապա վրացական իշխանությունները կարող են իրենք իրականացել քրեական հետապնդում, այդ ժամանակ կարող է մերժվել հանձնման միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ անձը այդ արարքի համար քրեական հետապնդման է ենթարկվում Վրաստանի տարածքում»:

Այսպիսով՝ «Իգլայի» աղմկոտ գործով ձերբակալված 4 անձանցից միայն մեկի անունն է մնում անհայտ: Նա դեռ փաստաբան չունի: Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայանությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10206 դիտում

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները