Երևան
12 °C
18:34 Մարտի 16-ին՝ ուրբաթ օրը, լրանում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարելիցը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ օրը՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու հաջորդ հանրահավաքը: Նաեւ քայլերթ է տեղի ունենալու: Այս պահին ավարտվեց համահայկական հանրահավաքը:
18:25 «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաքին ելույթ ունեցավ իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ եւս մեկ անգամ թվարկեց քաղբանտարկյալների անունները.
«Այսօր այն մարդիկ, ովքեր դատարանում ենթարկվում են անօրինական հետապնդման, պատճառը միայն նրանց քաղաքական այլ հայացքներն են: Նրանք են՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, Անդիրաս Ղուկասյանը եւ Կարո Եղնուկյանը: Նրանք բացառապես հետապնդվում են միայն ազատ կարծիք ունենալու համար, իսկ այն մարդիկ, ովքեր պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ ազատ ման են գալիս»,- ասաց նա եւ հավելեց, որ երկրում ահագնացող կոռուպցիա կա, ինչը եւս գործող ռեժիմի վարած քաղաքականության արդյունքն է:
18:03 Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը եւ ափսոսանք հայտնեց, որ Ազատության հրապարակում չկա այնքան մարդ, որքան 88-ի շարժման ժամանակ:
«Նայում եմ, ու արցունքները գնում են սրտիս մեջ: 88-ի միասնականությունը, որը կարող էր սարեր շուռ տալ, հիմա չկա: Որին որձ բռնեցինք` քած դուրս եկավ: Հուզվեցի, որ այսքան քիչ ենք, մի՞թե այսքանով ենք ուզում երկիր ունենալ: Ես գիտեմ, թե ինչքանով եք հուսախաբված, բայց այսպես չի լինի: Մի ամբողջ Եռաբլուր ունեցանք կորուստ, ճիշտ է` ազատագրեցինք Արցախը, բայց ոնց կռվախնձեր էր, այդպես էլ մնաց, ամեն օր զինվոր ենք կորցնում: Ես հիմա խոսքս ուղղում եմ ոստիկանության, ԱԱԾ-ի եւ իրավական համակարգի չինովնիկներին: Արա՛, էդ փողի մեջ ի՞նչ կա, հայրենիքից թա՞նկ է: Առավոտից իրիկուն լափում եք: Ի՞նչ անուն եք թողնում: Նույն ոստիկակնները, որ այսօր խաղաղ ցույցեր են ցրում, որ ինչ-որ մեկի կայֆերը բավարարեն կամ ԱԱԾ-ն, որ իրենց պահապանն է»,- ասաց ազատամարտիկը:
17: 43 Ազատության հրապարակում՝ ընդդեմ ռեժիմի եւ հանուն քաղբանտարկյալների ազատության տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ եկույթ ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող Պետրոս Մակեյանը եւ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարելու համար մնացել է ընդամենը մեկ ամիս ժամանակ.
«Ես կներկայացնեմ իմ պատկերացումները, որոնք նախատեսում ենք իրականացնել 30-40 օրվա ընթացքում: Մենք գիտենք, որ իշխանությունը 98 թվականից սկսած ընտրութունները կեղծել է: Հիմա մենք հասել ենք վերջին փուլին, քանի որ ապրիլի 9-ից մինչեւ 17-ն այն ժամանակն է, երբ անցում ենք կատարելու խորհրդարանական համակարգին: Մենք պարտավոր ենք կանխել այդ գործընթացը, քանի որ կշարունակվի նույն թալանը: Կանխելու համար պետք է դուրս գանք հրապարակ եւ պարտադրենք, որ հաստատեն ժամանակավոր անցումային կառավարություն: Պետք է համաներում հայտարարվի, ազատ արձակվեն քաղբանտարկյալները, իսկ բնակիչներից թալանած միջոցները պետք է ներդնել բանակի վերազինմանը: Նրանք, ովքեր կհամագործակցեն ժամանակվոր կառավարության հետ, մեղմացուցիչ մոտեցում կլինի, իսկ մյուսներին կկուլակաթափենք, որին դեմ է Սերժ Սարգսյանը: Ժամնակավոր կառավրությունը պետք է անցկացնի ազատ եւ արդար ընտրություններ»,- ասաց Մակեյանը:
17:00 Այս պահին Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ կազմակերպած հանրահավաքը: Ինչպես հանրահավաքի կազմակերպիչներն են նշում` պայքարում են հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության: Հարահավաքներ միաժամանակ տեղի են ունենալու ոչ միայն Երեւանում, այլեւ Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում:
Այս պահին Ազատության հրապարակը մարդաշատ է: «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները հանրահավաքին միանալու կոչեր էին արել նաեւ Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններին: Նրանց առաջարկն ընդունել են Քաղաքացիական պայմանագիր եւ Ժառանգություն կուսակցությունները:




Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT