Ոչ ասենք արվեստի դպրոցներում և մանկապարտեզներում թանկացումներին. ծնողները պայքար են սկսում

«Ո՛չ ասենք արվեստի դպրոցներում եւ մանկապարտեզներում թանկացումներին». այս վերտառությամբ հանրային խումբ է ստեղծվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Նախաձեռնության հեղինակը Երեւանում արվեստի դպրոց հաճախող երկու երեխաների մայր Հռիփսիմե Ավագյանն է, որը նախկինում նույնպես չի խուսափել բարձրաձայնել տարեսկզբից վարձավճարի թանկացման վերաբերյալ իր դժգոհությունը:

Խմբում փնտրվում ու քննարկվում են տարբերակներ, թե ինչպես պայքարել այդ թանկացումների դեմ: Առաջարկներ են հնչում չվճարել կամ վճարել նախկին չափով: Առաջարկվում է նաեւ զանգվածաբար դիմում ներկայացնել Երեւանի քաղաքապետարան՝ արտոնություն ստանալու նպատակով: Նաեւ համապատասխան դիմումի ձեւ է մշակվել ու հրապարակվել, իսկ զուգահեռաբար հիշեցվում է, որ դիմումը փոխանցելիս անպայման ստացական պահանջել՝ հետագայում դիմում ներկայացրած լինելու մասին հիմնավորում ունենալու համար:

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նույն խմբում գրել է. «Հարգելի ծնողներ, առաջարկում եմ զանգվածաբար դիմումներ ուղարկել քաղաքապետարան Ձեր երեխաների ուսման վարձի հետ կապված արտոնություններ ստանալու համար: Ես գիտեմ, որ նույնիսկ 1000 դրամ թանկացումը շատերի համար խնդիր է: Մինչեւ 900 հոգի պետք է ստանա արտոնություն` կամ ամբողջությամբ ազատվի կամ 50 տոկոս զեղչվի վարձը: Ես նայեցի քաղաքապետի որոշումների մեջ` առայժմ կարգ սահմանված չէ, բայց դուք գրեք դիմումները, կարգ սահմանելն իրենց խնդիրն է՝ ավագանու ընդունած որոշման համաձայն: Բացի այդ, եթե արտոնության համար դիմողների թիվը մեծ լինի Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 26-ին իմ ելույթից հետո հայտարարել է, որ այդ թիվն առնվազն կկրկնապատկվի: Այնպես որ դուխով պայքարեք Ձեր եւ Ձեր երեխաների իրավունքների համար»:

Մասնավորապես, արվեստի եւ երաժշտական դպրոցներում վարձավճարի թանկացումից հետո տեղեկություններ էին տարածվում, որ օրինակ Կոնստանտին Սարաջյանի անվան դպրոցում հնարավոր է սովորողների թվի նվազում՝ կապված վարձավճարների թանկացման հետ: Այդ դպրոցից որեւէ կերպ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, թե տարեսկզբի թանկացումից հետո կա՞ն հաստատությունից դուրս եկած երեխաներ: Բոլորն այստեղ խիստ զբաղված էին՝ մեզ պատասխանելու համար:

Սայաթ Նովայի անվան դպրոցի փոխտնօրեն Սվետլանա Հակոբյանը վստահեցրեց, որ վարձավճարի պատճառով ոչ մի երեխա չի հեռացել: «Դեռ կիսամյակի համար էլ վճարողներ են եղել»,- ասաց նա: Պնդեց, որ նման պարտադրանք չի եղել, ու դա ծնողների որոշումն է: «Հայտարարվել է՝ հարգելի ծնողներ, ում ինչպես հարմար է, այնպես էլ վճարեք»: Կան մարդիկ, որոնք մեկ ամսվա ուսման վարձավճարն են մուծել, ոմանք՝ երկուսի, եռամսյակի կամ կիսամյակի:

Ծնող Հռիփսիմե Ավագյանն ավելի վաղ ահազանգել էր, որ պահանջվում է վճարել նաեւ առաջիկա ամիսների համար նախատեսված վարձավճարը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ի պատասխան հավաստիացնում էր, թե դպրոցների առաջ նման խնդիր չի դրվել եւ այդպիսի պահանջն օրինական չէ: Այսօր, երբ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրենից փորձեցինք պարզել, թե նախորդ տարի ե՞ւս ծնողները առաջանցիկ վճարումներ են կատարել, նա չպատասխանեց հարցին: Հետաքրքրվեցինք նաեւ, թե կա՞ն մասնագիտություններ, որոնց դեպքում վարձավճարի չափը ոչ թե բարձրացել է, այլ՝ նվազել: Նախորդ առիթների դեպքում քաղաքապետարանի պաշտոնյաները պնդում էին, որ ճիշտ չէ տեղի ունեցածը թանկացում անվանել, որովհետեւ մի դպրոցում վարձավճարը թանկացել է, մյուս դեպքում, ինչպես օրինակ Կենտրոնում, նվազել, ինչի արդյունքում էլ այսօր բոլոր դեպքերում միջին չափ է սահմանվել՝ 8 հազար դրամ:

Կենտրոնում գտնվող Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրենն ասաց, թե իրենք մոտ կա ե՛ւ էժանացում, ե՛ւ թանկացում, ե՛ւ թե առանց փոփոխության: Երբ խնդրեցինք օրինակ բերել, նա միայն թանկացման մասին նշեց: Ասաց, որ կան պահանջվող գործիքներ, որոնց դեպքում վարձավճարը 5 հազար դրամից դարձել է 8 հազար դրամ: «Բայց որեւէ բողոք չկա»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում թանկացումներին, հիշեցնենք, որ Երեւանի հաշվառում չունեցող ծնողները նույնպես պետք է ամսական 8 հազար դրամ վճարեն՝ ի տարբերություն մայրաքաղաքում հաշվառում ունեցողների, որոնց երեխաների համար մանկապարտեզն անվճար է:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4440 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ