Հարկավոր է վառել սրանց տներն ու բիզնեսները. ի՞նչ կոչեր է արել ԱԱԾ-ի կողմից հետախուզվողը

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարեց, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաեւ Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու եւ այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր:

ԱԱԾ-ի մատնանշած ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզեցինք, որ բազմաթիվ կոչեր կան ուղղված ՀՀ պետական իշխանության ներկայացուցիչների դեմ: Մինչ գրառումները ներկայացնելը նշենք, որ էջը ակնհայտ կեղծ է, չկա օգտատիրոջ որեւէ անձնական լուսանկար:

Ընկերների ցանկում մեծ թիվ են կազմում «Սասնա ծռեր» խմբին հարող քաղաքացիներ, որոնք հայտնի են Հայաստանում: Սեպտեմբեր ամսին գրանցված էջում կա «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու կոչեր:

«Ինչպես միանալ շարժմանը: Միանալ ամեն ոք կարող է՝ անկախ բնակության վայրից: Եթե դու կարդում ես, եւ զգում ես արդարության վերականգնման անհրաժեշտություն, պատրաստ ես պայքարել հանուն դրա, ուրեմն դու արդեն ՄՀԱ-ի մարտիկ ես: Պահպանի՛ր գաղտնիության կանոնները, լուռ հետեւիր ՄՀԱ-ի հայտարարություններին, եւ դու կիմանաս քայլերի հաջորդականությունը»,- ահա այս գրառմամբ է առաջին անգամ կեղծ օգտատերը սեպտեմբերի 8-ին դիմել օգտատերերին:

Դրանից հետո էջում տեղադրվել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի զինված պայքարի մասին մի հայտարարություն եւ նշվել է, որ «ՄՀԱ»-ն սկսել է «Սասնա ծռերի» սկսած զինյալ պայքարի երկրորդ փուլը եւ կրկին կոչ է արել օգտատերերին միանալ պարտիզանական պայքարին:

Դրան հաջորդել է մի հայտարարություն, որ հանրահավաքներ պետք չեն, քանի որ դրանք իրատեսական չեն, եւ պետք են պարտիզանական գործողություններով վերականգնել ժողովրդի հավատքը:

«Պարտիզանական պայքարն անկանխատեսելի ու շատ վտանգավոր է իշխանությունների համար: Լոկալ չի, որ շրջապատեն, սովի մատնեն: Չգիտեն երբ եւ որտեղից է գալու հարվածը: Ստեղծվում է վախի եւ անապահովության մթնոլորտ իշխանական բուրգի ներսում: Թիրախն արդեն ռեժիմի հաբրգած իշխանավորներն են բռնապետին սպասարկողները»,- պարտիզանական շարժման մասին այսպես է գրել «Մարտին Ավագյան» օգտատերը:

Հնարավոր պարտիզանական խմբի համար մշակվել է գաղտնապահության կանոններ, որոնցից մեկում ասված է. «Գործիր մենակ կամ առավելագույնս երկու հոգանոց ջոկատներով, ավելի մեծ խմբեր կազմելը գաղտնապահության խախտում է: Պարտիզանական ակտի պատրաստվող մարտիկը սոցիալական ցանցերում չի երեւում ու ջոկատներ չի հավաքագրում այնտեղ»:

ՄՀԱ-ն հետագայում արդեն թիրախային կոչերին կցել է նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց լուսանկարներ: Նրանց թվում են՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանը, ՊՊԾ գնդի հրամանատարի նախկին տեղակալ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Պատգամավոր Հակոբ Հակոբյանի լուսանկարի կից օգտատերը գրել է. «Ժողովուրդը արժանապատվությունից ելնելով, պետք է քեզ ու քո նմաններին անկյուններում բռներ ու սատկացներ, համ չէիք համարձակվի էշ-էշ դուրս տալ, համ էլ քո նման տականքները վախից էլ չէիք ուզի պատգամավոր դառնալ։ - Հարկավոր է վառել սրանց տները, մեքենաները եւ բիզնեսները»: Էջում կա նաեւ լուսանկար, որտեղ նկարագրված է, թե ինչպես պատրաստել «Մոլոտովյան կոկտեյլ» ինքնաշեն պայթուցիկը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանոյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանին պատժելու վերաբերյալ «Մարտին Ավագյան» օգտատերը գրել է. «Սա պետք է կեանքով եւ անձնական գոյքի ոչնչացմամբ, պատասխան տա դատարանում Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկելու համար։ - Հարկավոր է ամեն գնով վախի մտնոլորթը տեղափոխել հակա ազգային իշխանութիւների դաշտ։ - Ո՞վ պիտի դա անի, հենց դու, այո հենց դու, որ գիտես որտեղ է նա ապրում եւ աշխատում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5941 դիտում

Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին

Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար

Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան

ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին

Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը

Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած

Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ

Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում

ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան

Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը

Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան

Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

ԱՆ-ը մանրամասնել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի մահվան դեպքը

Կոֆե-Կենտրոն՝ Դավթաշեն գնալուց առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան

Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել

ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն

Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են

Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված

Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP

Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ

Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ

Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար

Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել

Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է

«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ

Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ

Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա

Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ