Երևան
12 °C
2017 թվականի ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից երեք տարբեր մեթոդ է փորձարկվել կոռուպցիոն բացահայտումներ անելու, արդյունքում հաջողվել է մեկը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր շուրջ 136 դպրոցի տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ պատմում են, թե ինչպես են ցուցակագրում իրականացնում:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կազմակերպած «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը Ամալյա Կոստանյանի անվան 2016 և 2017 թվականների մրցանակները հանձնվեցին «ՄեդիաԼաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին՝ 2016-ի քաղաքական ծաղրանկարների շարքի, և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ 2017-ի ընտրությունների նախօրեին հանրային ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտման համար:
2000 թ. հուլիսին արևմուտքում կրթություն ստացած իր համախոհ ընկերների հետ Ամալյա Կոստանյանը հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Արդյունավետ կառավարմանն ուղղված իր ակտիվ ջանքերի շնորհիվ մեկ տարվա ընթացքում` 2001 թ. հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ- ին որպես ներկայիս (ԹԻՀԿ): Ամալյա Կոստանյանը ԹԻՀԿ-ը ղեկավարել է մինչև 2010 թ:
«Մենք և մեր թիմը հավատում ենք նրան, ինչ անում ենք, և հավատում ենք, որ կարող ենք փոփոխության հասնել», շնորհակալական իր խոսքում նշեց Մարիաննա Գրիգորյանը, ասելով, որ աշխատանքն իրականացրել են ոչ միայն լրագրողական հմտություններն օգտագործելով, այլ այն ամենն, ինչ հնարավոր է եղել բացահայտումներն իրականացնելու համար: «Հայաստանում երբեք էլ գաղտնիք չի եղել, որ իշխանության ամբողջ վարչական ռեսուրսը, որն իրականում հանրությանը պատկանող ռեսուրս է, 90 տոկոսով ծառայեցվում է ՀՀԿ-ին»,- մեր զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:
Չնայած իշխանությունների՝ ամեն գնով հերքումներին և փաստերի բացակայությանը մշտական հղումներին, հավաքագրվել են փաստեր՝ վարչական ռեսուրսի չարաշահումն ապացուցելու համար:
«Շատ կարևոր էր այն փաստը, որ ոչ թե 114 վատ տնօրեն կա, այլ թե ում են նրանք ընտրացուցակները փոխանցում, ով է նրանց հրահանգել»,- ասում է Դանիել Իոաննիսյանը՝ թվարկելով այդ վարչական մարմինները՝ թաղապետարաններ, գյուղապետարաններ և այլն:
«Բոլորը գիտեին վարչական ռեսուրսի չարաշահման մասին, բայց ոչ ոք չէր կարողանում ապացուցել, իսկ մեզ ուղղակի դա հաջողվեց»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:
Թիմից աշխատել են երկու հոգի՝ Ռաֆայել Աֆրիկյանն ու Արթուր Հարությունյանը, հատուկ ընտրությամբ զանգել են 136 տնօրենի, պարզել, որ 114-ը ներգրավված են: Մոտ 10 օր տևած գործընթացից հետո աշխատանքը հրապարակվել է:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ աշխատանքները շարունակական են լինելու և փորձելու են կոռուպցիոն բացահայտումներ անելու նոր մեթոդներ գտնել:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT