Երևան
12 °C
Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչ նպատակ ուներ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ բերել ԱԺ, եթե վերջաբանը պարզ էր՝ ասաց.
««Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում էլ նշում էր, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը սխալ էր: Այդ սխալը պետք է կառավարվիվ եւ այդ կառավարելուց մեկն էլ փաստի արձանագրումն է: Իշխանությունը երբեք չի արել վերլուծություն, թե ինչ ազդեցություն ունեցավ ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության վրա: Հիմա տեսնում ենք, թե ինչպես են հայտարարում, որ Հայաստանը Ռուսաստանի կինն է, եւ եթե հետեւում ենք ռուսական եթերներին, ապա կհասկանանք, որ դա մեկ լրագրողի ասելու բան չէր: Հիմա Հայաստանում կան մարդիկ, կա քաղաքական ուժ, որը կարծում է՝ պետք է այդ սխալը ուղղվի»,- ասաց Փաշինյանը:
Արժե՞ր ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուն զուգահեռ՝ Հայաստանի ԱԺ-ում բարձրաձայնել ԵԱՏՄ-ի հետ անդամակցությունը դադարեցնելու հարց, քանի որ դա կարող է Մոսկվայի կողմից հայտարարվող պատերազմի պատճառ դառնալ: Փաշինյանն անդրադառնալով հաղորդավարի այս հարցին՝ նշեց, որ «Ելք» դաշինքն իր ընտրողի առջեւ պարտավորվածություն ունի, եւ անկախ հանգուցալուծումներից, խմբակցությունը պարտավոր է տեր կանգնել իր խոստմանը:
«Մենք այսօր բարձրաձայնում ենք ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման հարցը ԵԱՏՄ տարածքում: Հայաստանի վարորդները ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքով աշխատելու հնարավորություն չունեն, մինչդեռ պայմանագիր ստորագրելուց ասում էին, թե ազատ տեղաշարժ է լինելու: Հիմա Ռուսաստանի սահմանադրական դատարանն այս հարցով իր որոշումն արդեն կայացրել է, եւ այն ավելի գերակա է, քան ԵԱՏՄ-ի համաձայնագիրը»,- ասաց Փաշինյանը:
Վերջինս իր խոսքում անդրադարձ կատարեց նաեւ այն խնդրին, որ ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնող չորս պետությունների տնտեսությունները համաչափ չեն զարգանում: Մասնավորապես՝ պատգամավորն իր ասածն հիմնավորեց այն փաստով, որ ՌԴ-ում ֆերմերը ջերմոցում օգտագործված բնական գազի համար հայաստանցի ֆերմերից 3 անգամ քիչ է վճարում:
«Մենք այստեղ ասում ենք, որ տրանզիտի խնդիր կա, Հայաստանում սարեր են, գազամուղը պտույտներով է անցնում: Ստացվել է այնպես, որ արձանագրում են միայն սարերը եւ հանրության ուշադրությունը շեղում են սարերի վրա: Ստացվում է, որ սարն է խոչընդոտում մեր տնտեսական զարգացման հեռանկարին»,- հեգնեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս
2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT