Երևան
12 °C
Գիշերը շարունակվել են բողոքի ցույցերը Կատալոնիայի քաղաքներում: Գիշերվա ընթացքում ցուցարարները փակել էին Բարսելոնայի Սանս երկաթուղային կայարանը, կաթվածահար էր եղել երկաթուղու աշխատանքը. «Բարսելոնայի Սանս կայարանը դադարեցնում է կոմերցիոն ծառայությունների մատուցումը` հասարակական կարգի խախտման պատճառով»,-հայտնել են երկաթուղային կայարանի թվիթերյան էջում: Կանգնեցվել են միջքաղքային երթուղիները, ուղեւորներին հետ են վերադարձվել տոմսերի գումարները:

Հարյուրավոր ցուցարարներ էլ փակել են ճանապարհները: Նրանք հիմնականում ուսանողներ են, որոնք այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում համազգային բողոքի ալիքին ու Կատալոնիայի նախկին ղեկավարների ազատությանը:

Երեկ առավոտյան էլ բողոքի ցույցերի մասնակիցները կասեցրել էին Ժիրոնե երկաթուղային կայարանի աշխատանքը: Ընդհանուր ցույցի արդյունքում տուժել են գրեթե 15 հազար երկաթուղուց օգտվող քաղաքացիներ: Ցուցարարները փակել են նաեւ խիստ երթեւեկելի փողոցները, կաթվածահար է եղել տրանսպորտային երթեւեկությունը:

Բարսելոնայի Սանս կայարանում բողոքի ցույցը, ըստ ցուցարարների, մի մասնիկն է համընդհանուր գործադուլի ու ընդվզման` ի աջակցություն Կատալոնիայի նախկին ղեկավարների, որոնց ցուցարարները «ազատության կալանավորված մարտիկներ» են ասել:

Ցուցարարները նշել են, որ իրենք խաղաղ ցույցի կողմնակիցն են եւ անկարգություններ, սադրանքներ չեն պատրաստվում անել, կայարանի մոտ ամբոխը երգել է հիմնը, ազատասիրական երգեր, վանկարկել` «ազատություն ազատության մարտիկներին», «մենք ցանկանում ենք ապրել անկախ, ունենալ ազատ հայրենիք»: Ցույցի ընթացքը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում էին աշխարհի առաջատար լրատվամիջոցները, ինչպես նաեւ իսպանական լրատվական կայքերը: Մեկնաբանությունների դաշտում ցուցարարներին իրենց աջակցությունն էին հայտնում քաղաքացիներ Իռլանդիայից, Լոս-Անջելեսից, Միացյալ թագավորությունից, Կանադայի Վանկուվեր քաղաքից, Արիզոնայից, Կալիֆոռնիայից, Չիկագոյից, Նիգերիայից, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, Հոլանդիայից, Նոր Զելադիայից, Աֆրիկայից: Մեկնաբանություններում իսպանացիները նշում էին, որ պաշտոնական Մադրիդը չի կարող անկախություն տալ Կատալոնիային, քանի որ առանց այդ մասնիկի երիրն ուղղակի ծնկի կգա:

«Կատալոնիայի ազգային ասամբլեա», «Omnium Cultural» կազմակերպությունները նախաձեռնել եւ ղեկավարում են ցույցի ընթացքը, նրանց է միացել Intersindical-CSC ընկերությունը, որը հայտարարել է, թե Կատալոնիայում նվազեցրել են աշխատավարձերը, ժողովրդին պարզապես շահագործում են ու համընդհանուր գործադուլը պարզապես անհրաժեշտություն է:

Նախքան համազգային բողոքի ալիքը, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել էին մեկնել Կատալոնիայի քաղաքների թվով 200 քաղաքապետեր` աջակցելու համար իրենց նախկին առաջնորդին ու ղեկավար մարմնի մյուս անդամներին: Նրանք Բրյուսելում բողոքի ակցիա էին անցկացրել: Հիշեցնենք, որ այդ պահին Պուչդեմոնն ու իր գործընկերները գտնվում էին կալանքի տակ, նրանք ինքնակամ էին հանձնվել ոստիկանությանը, այնուհետ` Բրյուսելի դատարանի որոշմամբ, ազատ արձակվել` երկիրը չլքելու պայմանով, մինչեւ միջազգային օրդերի ուժի մեջ մտնելը:

Իսկ արդեն երեկ երեկոյան Իսպանիայի կառավարությունը վերջնականապես չեղարկեց Կատալոնիայի անկախության հռչակագիրը:

Ստացվում է` անկախանալու ցանկությունը միայն ղեկավար մարմնի ներկայացուցիչների պահանջը չի եղել, անկախության հանրաքվեի անցկացումը համազգային նախաձեռնություն էր, իսկ Պուչդեմոնը` սիրված ղեկավար: Թե որքանով համազգային բողոքը կազդի անկախության վերականգնման, Պուչդեմոնի ու մյուսների ազատ արձակման որոշումների, Մադրիդի կարծիքների վրա, ցույց կտա իրադարձությունների ընթացքը: Իսկ մինչ այդ, գործադուլն ու ցույցերը շարունակվում են:




«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT