Երևան
12 °C
Կարեն Կարապետյանը որոշել է զարմացնել իր դիմացկունությամբ եւ քաղաքական հմտություններով: Վարչապետի պաշտոնում նրա նշանակումից հետո բոլորը միակարծիք էին, որ Կարապետյանը քաղաքական ֆիգուր չէ, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի հայտնի պատմությունը հիմք էր տվել եզրակացնելու, որ նա նաեւ թույլ նյարդեր ունի եւ ինչ-որ իրավիճակների առաջ արագ ընկրկում է:
Սերժ Սարգսյանն արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, որպեսզի այդպիսի իրավիճակ ստեղծի՝ Կարապետյանին դրդելու հրաժարականի, բայց, կարծես թե, ոչ մի կերպ դա չի հաջողվում: Ընդ որում, Սարգսյանն այս ընթացում, կարծես թե, օգտագործել է իր զինանոցի բոլոր գործիքներն ու զինատեսակները: Հնարավոր է, իհարկե, որ նա թաքուն պահած ինչ-որ փամփուշտ դեռ ունի, սակայն առայժմ ակնհայտ է, որ դադար է վերցրել եւ չի պատրաստվում այն օգտագործել:
Մինչ այդ վարչապետն իր փամփուշտներն է արձակում: Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթ ունենալու հերթը նրանն էր:
Ճանաչելով Սերժ Սարգսյանի քաղաքական ձեռագիրը՝ կարող ենք ենթադրել, որ նա ամեն ինչ արել է, որ մինչեւ այս համաժողովը Կարեն Կարապետյանն արդեն երկրի վարչապետ չլիներ եւ չմասնակցեր սույն շատ կարեւոր միջոցառմանը: Դրա համար Սարգսյանը, իհարկե, լուրջ պատճառներ ուներ: Հայտնի է, որ Սփյուռքում Հայաստանի գործող իշխանություններին այնքան էլ խանդավառ չեն ընդունում, շատ հարցերում վերապահումներ եւ դժգոհություններ ունեն: Այս իրավիճակում Կարեն Կարապետյանն իր եվրոպական կերպարով կարող է լուրջ այլընտրանք դառնալ Սփյուռքի հեղինակավոր գործիչների համար: Շատ տարօրինակ է, բայց վերջին շրջանում, այսինքն՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր օղակը սեղմել վարչապետի շուրջը, Արեւմուտքից վերջինիս լուրջ աջակցություն էր ցուցաբերվում:
Սա տարօրինակ է, որովհետեւ Կարեն Կարապետյանը ռուսական քաղաքական եւ գործարար շրջանակների հետ փոխկապակցված անձ է, ուստի պետք է մերժված լիներ Արեւմուտքի կողմից: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության դեսպանների ամեն երկրորդ խոսքը վարչապետի բարեփոխումները ողջունելն է, նրան խրախուսելը: Արդյո՞ք սա նշանակում է, որ վարչապետը ռուսական պլատֆորմից սահուն անցում է կատարել արեւմտյան պլատֆորմ, շատ դժվար է ասել: Իսկ գուցե նա, պահպանելով առաջինը, շահել է նաեւ երկրորդի համակրա՞նքը: Ամեն դեպքում Արեւմուտքից այս ակնհայտ աջակցության պարագայում, Սփյուռքի սիրտն էլ շահելով՝ վարչապետը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի համար:
Համաժողովում իր այսօրվա ելույթի, Սփյուռքի գործիչների հարցերին պատասխանելու եւ լրատվամիջոցների հետ բրիֆինգի ժամանակ Կարեն Կարապետյանը չի էլ թաքցրել, որ ինքը նման նպատակ ունի:
Լիբանանահայ գործիչ Համբիկ Մարտիրոսյանը վարչապետին հարց ուղղելիս շնորհակալություն է հայտնել նրան վերջին մեկ տարվա գործունեության համար, ասել է, որ նա «հեղափոխական գործիչ է, իսկական շախմատ խաղացող, որը շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ մարդկանց ու հեռացրեց քաղաքական դաշտից»: Իսկ հարցը եղել է հետեւյալը. «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»: Կարեն Կարապետյանը հենց մեկ բառով էլ պատասխանել է՝ «այո՛»:
Այս ձոնը, հարցուպատասխանը չեն կարող պատահականություն լինել: Իսկ դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը լուրջ է տրամադրված, եթե դիմում է քաղաքականության մեջ հաճախ օգտագործվող նման հնարքների:
Նա նաեւ շատ բազմանշանակ է պատասխանել 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին հարցին: «Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Սույնով նա արժեզրկել է տարբեր մեծ ու փոքր ՀՀԿ-ականների անձնուրաց լոբբինգը Սերժ Սարգսյանի օգտին, երբ նրանք երբեմն սրտաճմլիկ հիմնավորումներ են բերում, թե ինչու պետք է Սարգսյանը մնա պետության գլուխը: Փաստորեն՝ սրանք ընդամենը անձնական կարծիքներ են, ոչինչ ավելի:
Ինչ վերաբերում է համաժողովում իր ելույթին, ապա Կարեն Կարապետյանն այն կառուցել էր այնպես, որ անդրադառնար Սփյուռքին հուզող բոլոր խնդիրներին, ներկայացնում էր դրանք լուծելու իր մոտեցումները, մինչ այժմ ձեռնարկած քայլերը: Ընդ որում՝ ելույթը ձգտում էր հասնել Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին, որոնք հայեցակարգային են, երկարաժամկետ ռազմավարական նշանակության: «Այսօր 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն ենք, ամուր կանգնած ենք մեր Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության»,-ասաց Կարապետյանը, հարվածելով ՀՀԿ-ականների այն անձնական կարծիքներին, թե Արցախի եւ Հայաստանի անվտանգության երաշխավորը միայն Սերժ Սարգսյանը կարող է լինել:
«Ներկայումս մշակում ենք «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030»-ը, մշակում ենք Հայաստանի թվային օրակարգը, առանց որի հնարավոր չէ ապահովել արդյունավետության աճ եւ զարգացում, իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ»,- շարունակում է վարչապետը, շեշտելով, թե որքան երկարաժամկետ պլաններ ունի ինքը պետության ղեկավարի պաշտոնում: «Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը եւ անաչառությունը ապահովելու համար։ Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա»,- ասաց վարչապետը՝ ուղիղ հարվածելով Սերժ Սարգսյանի իշխանության աքիլեսյան գարշապարին:
Եվ վերջին մահացու հարվածը. «Հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական եւ ներդրումային ֆորում Հայաստանում... Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա»:
Բանն այն է, որ հաջորդ տարի աշունը 2018-ի ապրիլից հետո է: Փաստորեն, Կարեն Կարապետյանը պատրաստվում է այդ ժամանակ մեծ ֆորում հյուրընկալել Հայաստանում: Վարչապետի ինքնավստահությունը իսկապես տպավորում է, կամ գուցե մե՞նք ենք այս ընթացքում ինչ-որ բան բաց թողել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT