Երևան
12 °C
Օրեր առաջ Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբան Արամազդ Կիվիրյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ տուգանք 150 հազար դրամի չափով, եւ լրացուցիչ կարգապահական տույժ՝ իր հաշվին 6 ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացների մասնակցություն։
Վերը նշվածի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
- Պարոն Կիվիրյան, Փաստաբանների պալատի խորհուրդը ձեզ տուգանել է 150 հազար դրամով: Ինչո՞ւ:
- Այս պահի դրությամբ իմ նկատմամբ հարուցված է նաեւ երեք կարգապահական վարույթ, որոնցից մեկով արդեն կա որոշում: Որպես կարգապահական միջոց կիրառվել է 150 հազար դրամ տույժ եւ Դեոնթոլոգիայի վերապատրաստման պարտադիր դասընթացներ: Ըստ էության, չխորանալով իրականում թեմայի մեջ, նշեմ, որ իրական դրդապատճառները լրիվ այլ են, այսինքն՝ որեւէ առնչություն չունեն այն փաստական հանգամանքների հետ, որոնք արծարծվել են սույն գործով: Իրական պատճառաբանությունը այն է, որ այսօր իմ կողմից իրականացվում է դատական պաշտպանություն ընդդեմ պալատի կողմից ներկայացված հայցերի, ընդ որում՝ նաեւ պալատի դեմ ունենք հայցեր, որոնցում տվյալ դեպքում խախտվել են որոշ փաստաբանների իրավունքներ եւ այդ քաղաքացիական գործերով հիմնականում զբաղվում եմ ես: Դրանից ելնելով` պալատի նախագահը տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր վայրերում արտահայտել է դիրքորոշում, որ բոլոր միջոցներով փորձելու է ինձ զրկել արտոնագրից: Իհարկե, ինձ համար այդ խոսակցություններն անլուրջ են, որովհետեւ, ճիշտն ասած, իրավական տեսանկյունից որեւէ հիմքեր չկան, բայց դե տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում:
Այսինքն՝ փորձում են ինչ-որ բանսարկությամբ հասնել ինչ-որ արդյունքների: Նմանատիպ իրավիճակ տեղի ունեցավ նաեւ Տիգրան Աթանեսյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի գործերով, այս պահին քննվում է նաեւ Տիգրան Եգորյանի գործը: Ընդհանուր առմամբ՝ մենք տեսնում ենք հետեւյալ իրավիճակը, որ բոլոր այն փաստաբանները, ովքեր ընդդիմանում են այն գործողություններին, որն իրականացվում է պալատի ղեկավարությունը՝ ի դեմս Արա Զոհրաբյանի, այսօրվա դրությամբ փաստացի հետապնդվում են պալատի կողմից: Իսկ թե ինչո՞ւ որպես պատասխանատվության միջոց ընտրվել է 150.000 ՀՀ դրամը, այլ ոչ թե այլ միջոց, ապա պատճառներից մեկը այն է, որ 2017 թվականի բյուջեով նախատեսվել է, որ կարգապահական վարույթներից ակնկալվում է ստանալ 1 միլիոն դրամ, այսինքն՝ պալատն ի սկզբանե ակնկալել է, որ 2017 թվականի համար ինքը պետք է կարգապահական վարույթներով այդքան գումար հավաքագրի, եւ այսօր այդ գումարները փաստացի ակնկալվում է հավաքագրել ինձնից, Տիգրան Աթանեսյանից, այլ փաստաբաններից։ Ինչ վերաբերում է մյուս երկու կարգապահական վարույթներին, որոնք շարունակում են այս պահին դեռեւս հարուցված մնալ, ապա չեմ բացառում, որ կարժանանան նույն ճակատագրին:
- Հարուցված երեք կարգապահական վարույթն էլ վերաբերում են քաղաքացիական գործերի՞ն:
- Երեքն էլ քաղաքացիական է եւ, ըստ էության, նույն փաստական հանգամանքի վերաբերյալ: Իրականում ինչ է տեղի ունեցել: Ես ներկայացրել եմ ի սկզբանե իմ բարեկամներին եւ մինչ օրս ներկայացնում եմ իրենց տարբեր գործերով: Այդ ընթացքում իմ բարեկամներից մեկն ամուսնացել է եւ վերջինիս խնդրանքով 2011 թվականին ներկայացրել եմ իր ամուսնուն մի քաղգործով, որն ավարտվել է ներկայացված պահանջի բավարարմամբ, որից հետո իրենք ամուսնալուծվել են, եւ հետագայում այդ ամուսնալուծության հետ կապված վեճերով շարունակել եմ ներկայացնել իմ բարեկամի շահերը: Ընդ որում, հարկ է նշել, որ ի սկզբանե, հաշվի առնելով այն, որ հետագայում տեսականորեն հնարավոր էր շահերի բախում, նախկին ամուսնու կողմից գրավոր կարգով տրվել է համաձայնություն այլ անձանց շահերը ներկայացնելու վերաբերյալ: Սակայն այստեղ կարեւորում եմ նաեւ հարցի բարոյական կողմը, որովհետեւ ես ներկայացրել եմ իմ բարեկամներին եւ շարունակում եմ ներկայացնել իրենց, եւ ժամանակին իրենց խնդրանքով եմ ներկայացրել նաեւ այն անձի շահերը, որի անունից իմ դեմ բողոք է այս պահին ներկայացվել։ Այդ անձը դիմել է ՓՊ՝ նշելով, որ ես իրավունք չունեի ներկայացնելու իմ բարեկամների շահերը:
Հետաքրքրականը նաեւ այն է, որ այդ ամենը տեղի է ունեցել 2013 թվականին, եւ եթե իրականում իմ գործողություններում առկա են եղել խախտումներ, ապա դրանք կարող էին ներկայացվել նույն 2013 թվականին, սակայն դիմումը, որի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ, ներկայացվել են 2016 թվականի վերջին եւ 2017 թվականի սկզբին: Կարգապահական վարույթի հարուցման պահից ինձ համար ակնհայտ էր արդյունքը, քանի որ խոսքը իմ մասին էր։ Իսկ որոշումը եւ, մասնավորապես, այն պատիժը, որը սահմանվել է՝ 150.000 ՀՀ դրամ տուգանք, լրացուցիչ անգամ հիմնավորեցին, որ ՓՊ «անկախ» խորհրդին հուզում են ոչ թե գործի փաստական հանգամանքները, այլ փաստաբանի անձը։ Ամենեւին պատահական չէ, որ ինձանից առաջ նույն «ճակատագրին» արժանացավ փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Փաստաբանների պալատը որդեգրել է իր մասին ճշմարտությունը բարձրաձայնող փաստաբաններին նաեւ նյութապես ճնշելու քաղաքականություն, որը, սակայն, արդյունք չի տալու, ինչպես չեն տվել մինչ այժմ նրանց կողմից իրականացված «պատժամիջոցները»...։
Իրենց խոսքում ամեն անգամ նշում են՝ իշխանամետ եւ ընդդիմադիր փաստաբաններ: Ես ո՛չ իշխանամետ եմ, ո՛չ էլ ընդդիմադիր, ես փաստաբան եմ, որը իրականացնում է կոնկրետ իրավունքի պաշտպանություն: Փաստացի կարող եմ ասել, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցում այնպիսի գործերով, որով ես հաղթել եմ:
- Ասացիք, որ ուղղորդել են, այդ անձն ի՞նչ հարաբերությունների մեջ է ՓՊ ղեկավարության հետ:
- Այսպես ասեմ՝ այդ անձնավորությունը նույնիսկ երկրում չէ: Այդ անձնավորության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է դիմել ՓՊ: Ընդ որում՝ կարող էին դիմել 2014-2015 թվականներին:
- Պարոն Կիվիրյան, այստեղ վաղեմության հետ կապված խնդիր չի՞ առաջանում:
- Բնականաբար, խնդիր է առաջանում, եւ մենք այդ հարցը բարձրաձայնել ենք՝ նշելով, որ այստեղ վաղեմություն կա. վեց ամսվա ընթացքում պետք է այդ հայցը ներկայացվեր, սակայն տեսանք, թե ինչ տեղի ունեցավ:
- ՓՊ խորհրդի այս որոշումը բողոքարկելո՞ւ եք:
- Միանշանակ, բողոքարկվելու է: Չեմ կարող ասել, թե դատարաններն ինչպիսի որոշում կարտահայտեն` մի պարզ պատճառով, որովհետեւ ականատես եղանք, թե ինչպիսի վճիռներ եւ որոշումներ կայացվեցին, օրինակ, նույն Երվանդ Վարոսյանի գործերով: Դա խոսում է այն մասին, որ ՓՊ-ն համագործակցում է համակարգի հետ՝ հենց դրա համար: Իրականում կարեւորը կարգապահական վարույթները չեն, այլ այն գործառույթները, որը ՓՊ-ն չի իրականացնում: Ընդհանուր խնդիր կա, որը պալատը չի լուծում: Արդեն դրսի կազմակերպություններն են կոչ անում Փաստաբանների պալատին, որպեսզի ինքը մնա իրավունքի սահմաններում, սա իրականում խայտառակություն է: Շուտով կարող է Փաստաբանների պալատն ընդհանրապես վերանալ:
- Քանի որ ակնկալիքներ չունեք ՀՀ ներպետական դատական ատյաններից, հնարավո՞ր է այն սպառելուց հետո դիմեք ՄԻԵԴ:
- Միանշանակ դիմելու ենք եւ նաեւ ցույց ենք տալու այս ամբողջ գործը, սա եզակի գործ չէ, այսպիսի մի քանի գործեր կան: Ցույց ենք տալու, որ սա փաստաբանների նկատմամբ ճնշում գործադրելու ինչ-որ միջոց է: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր․ ինչպես գրանցվել հանդիպման համար
Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական և վերջնական ավարտի օգտին․ Արաղչի
«Օրենքով գող»-ի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել․ տեսանյութ
Բարով եք եկել մեր Վարդենիս, հայ ժողովուրդը ձեր հետ ա, պարոն վարչապետ․ տեսանյութ
Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որն առաջնորդում է դեպի ներքին ազատություն․ նախարար
Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին․ վարչապետը ուղերձներ է հղել
«Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել․ տեսանյութ
Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել, կամ պարել, բայց չհրապարակել․ վարչապետ
Հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն
Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան
Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ ԱԳ նախարարը ուղերձ է հղել
Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան
91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան
Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման բանակցություններ․ Ղազարյան
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով
Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան
Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել
Եթե չկա նման իրողություն, ինչո՞ւ ենք ստանձնում անչափահասներին պիտակավորելու գործընթացը․ նախարար
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Հերթական բռնության դեպքը Երևանում․ 46 համարի երթուղին սպասարկող վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ն հայ-ադրբեջական հարաբերությունների վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել. ինչ է ասվում. տեսանյութ
2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը․ որևէ կասկած չունեմ
Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում
Երկրներում, որտեղ ռմբակոծություններ են, դուրս գալու ցանկություն չունեցողներ ունենք, նրանց թվում են ուսանողներ
Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունի
Էս գժանոցը պետք է փակել. ՌԴ-ն իր անլվա մռութով ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որ ՀՀ-ն վերադարձնի. տեսանյութ
Զարմանում եմ, որ մինչև այս պահը օրենքով կազմակերպվող պահպանության մասին կարող է որևէ հարց առաջանալ․ նախարար
Սպասված լուր սիրելի գյուղատնտեսների համար․ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ․ Մանավազյան
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Մահացել է Չակ Նորիսը․ մինչ մահը նա հոսպիտալացված է եղել Հավայան կղզիներում
«Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նոր նշանակումներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
Այս խաչմերուկը պատմական է․ մենք հաստատել ենք խաղաղություն, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը
Հստակորեն արձանագրվեց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի ղեկավարած ուժերը գնում են պատերազմի դուռը բացելու
Բացառիկ առաջարկ 3 օլիգարխներին․ Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել
Մխչյանի դպրոցի չորրորդ դասարանում սովորողների օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել․ ՔԿ մամուլի քարտուղար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT