Երևան
12 °C
Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատում կկայանան Պալատի խորհրդի ընտրություններ:
Թեկնածուների առաջադրումների ժամկետը, որը սկսվել էր հունվարի 14-ից, ավարտվել է հունվարի 19-ին երեկոյան: Ընտրություններն անցկացվելու են փակ գաղտնի քվեարկությամբ:
Խորհրդի ընտրությունների համար առաջադրված թեկնածուներն այսպես ասած բաժանվել են երկու խմբի. մի խմբում պալատի աշխատակիցներ են եւ նրանց միացած այլ փաստաբաններ, մյուս խմբում փաստաբաններ են, այդ թվում՝ հայտնի, որոնք, իրենց խոսքով, կարեւորում են անկախ փաստաբանների առկայությունը խորհրդում. մասնավորապես նրանց շարքում են ՀՀ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Տիգրան Աթանեսյանը, Լուսինե Սահակյանը եւ այլք:
Այս ընտրությունները հատկապես ուշագրավ են Պալատում առկա լարվածության ֆոնին: Հիշեցնենք, որ վերը նշված փաստաբանները տեւական ժամանակ բարձրաձայնում են պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են, թե՛ Արա Զոհրաբյանի գործունեությանը, թե՛ նրան, որ Փաստաբանների պալատում աշխատակազմն ուռճացված է, ՓՊ նախագահն առանց մրցույթի աշխատանքի է ընդունել իր բարեկամներին: Կոշտ քննադատության առիթ էին դարձել նաեւ մի խումբ փաստաբանների դեմ հարուցված կարգապահական վարույթները՝ փաստաբանների ֆեյսբուքյան գրառումների համար: Փաստաբաններից շատերը իրենց դեմ հարուցված «անհիմն» կարգապահական վարույթներով նույնիսկ դատարան հասան: Հիմա փաստաբանների մի խումբ փաստաբանությունը, իրենց բնորոշմամբ՝ խայտառակ վիճակից հանելու համար փորձելու է ստեղծել հակակշիռ եւ փրկել պալատի ապագան:
Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 35 փաստաբան: Հիշեցնենք՝ խորհուրդը կազմված է 12 փաստաբանից:
Փաստաբանական երկու խմբերն էլ ընտրություններին ընդառաջ երեկ հայտարարություն են տարածել: Մասնավորապես՝ հայտնի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Ռուբեն Սահակյանը եւ եւս վեց հոգի հայտարարել են, որ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել Փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջեւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, հատկապես հաշվի առնելով խորհրդի վերահսկողական գործառույթները:
Թվով 10 փաստաբանները ներկայացրել են Փաստաբանների պալատի արդյունավետ աշխատանքը ապահովելուն ուղղված մի շարք տեսլականներ: Մասնավորապես նրանք նշել են, որ պարտավորվում են ոչ ուշ, քան ընտրվելուց հետո մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու համար Փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկությունը: Մասնավորապես` պալատի անդամ բոլոր փաստաբանների համար պետք է տեսանելի լինեն ինչպես պալատի ֆինանսական ծախսերի, պալատի հաստիքացուցակների մասին տեղեկությունները, այնպես էլ կարգապահական վարույթներ հարուցելու, հարուցումը մերժելու մասին բոլոր որոշումները: «Հաշվի առնելով առկա սոցիալական վիճակը, այն, որ բազմաթիվ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում անդամավճար չվճարելու հետեւանքով, ինչպես նաեւ հաշվի առնելով փաստաբանների` տարեցտարի աճող քանակը, կարծում ենք, որ հարկ է միջոցներ ձեռնարկել անդամավճարի գումարի (5000 դրամ,- Տ.Խ.) նվազեցման ուղղությամբ»,- մասնավորապես նշվում է փաստաբանների հայտարարությունում:
Փաստաբանների մյուս խումբն էլ իրենց հայտարարության մեջ նշում է, որ ընտրվելու դեպքում լինելու են անկախ, գործելու են թափանցիկ. «Հարգելու ենք տարակարծությունը. նպաստելու ենք փաստաբանական համայնքի միասնականության եւ անկախության ամրապնդմանը. նպաստելու ենք փաստաբանների իրավունքների պաշտպանությանը. նպաստելու ենք փաստաբանության հեղինակության բարձրացմանը»,- նշված է թվով 12 փաստաբանների հայտարարությունում:
ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ որոշեց մասնակցել խորհրդի ընտրություններին: «Փաստաբանությունն ինձ համար հարազատ է, կյանքիս զգալի հատվածը ներդրել եմ այդ ոլորտի կայացմանն ու զարգացմանը։ Բնականաբար, ինձ դժվար է անտարբեր մնալ, երբ մեր բնագավառում լուծման ենթակա խնդիրներ են ծառացել կամ երբ գիտակցում եմ, որ ինքս կարող եմ օգտակար լինել այն ոլորտին, որում եղել եմ կայացման դժվարին տարիներին»,- մեր գրավոր հարցին ի պատասխան ասաց Սահակյանը: Խոսելով խորհրդում իր դերակատարության մասին, նա կարծիք հայտնեց, որ իր փորձը կարող է օգտակար լինել փաստաբանության առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրների լուծման համար։ «Ինձ անհանգստացնող խնդիրների մի մասը շարադրված է մի խումբ թեկնածուների, այդ թվում նաեւ իմ կողմից հրապարակված հայտարարության մեջ»,- նշեց նա։ Հարցին՝ եթե պալատի խորհրդում կայուն մեծամասնություն չձեւավորվի, որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ եք, Սահակյանը պատասխանեց. «Ընտրությունը փաստաբաններն են կատարելու։ Իմ խորին համոզմամբ՝ առաջնահերթ է ոչ թե մեծամասնության կամ փոքրամասնության հարցը, ոչ թե խմբերի հարցը, այլ՝ որ խորհրդում լինեն ինքնուրույն, անկախ, անկաշկանդ ու ստեղծագործ անձինք, որոնց արդյունավետ աշխատանքի շնորհիվ պետք է զարգանա փաստաբանությունը»:
Զրուցեցինք նաեւ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու Կարեն Մեժլումյանի հետ: Մեր հարցին, թե ինչո՞ւ որոշեց կրկին առաջադրել իր թեկնածությունը, նա ասաց, որ զբաղվում է ակտիվ փաստաբանությամբ եւ իր փորձը կարեւոր կլինի նաեւ «այս խորհրդի կազմի համար»: Մեժլումյանը նաեւ հույս հայտնեց, որ խորհրդի կազմում նոր դեմքեր կլինեն: Վերջինս հատկապես կարեւորում է կարգապահական վարույթները, որով խորհուրդը, ըստ նրա, գնահատական է տալիս, թե փաստաբանը ինչպիսի վարքագիծ պետք է դրսեւորի կոնկրետ իրավիճակներում: «Սա միտված է նաեւ փաստաբանի հեղինակության բարձրացմանը, ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը»,-հավելեց Մեժլումյանը:
Նշենք, որ ՀՀ ՓՊ խորհուրդը ի պաշտոնե ղեկավարում է պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Խորհուրդն ինքնին ավելի հզոր մարմին է, քան պալատի նախագահը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT