Երևան
12 °C
Արդեն մեկ ամիս է լայնորեն շրջանառվում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու թեման: Խոսակցությունը բացվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունից: Մարուքյանը թեմային անդրադարձել է հուլիսի 18-ին, Ռուսաստանում վարորդական իրավունքների հետ կապված խնդրի մասին խոսելիս: Հիշեցնենք` ՌԴ Պետական դումայի ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլ երկրների՝ այդ թվում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները ուժ չունեն ՌԴ-ում, ինչը նշանակում է, որ տասնյակ հազարավոր հայ վարորդներ կզրկվեն ՌԴ-ում իրենց աշխատանքից:
Ահա այս համատեքստում Մարուքյանը հուլիսի 18-ին հայտարարեց. «Պետք է ուղղակի կյանքի կոչել Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, որը որպես միջազգային փաստաթուղթ ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ցանկացած այլ ակտ, որն ընդունվել է Պետդումայի կողմից, հիմա եթե դա չեն կիրառելու Եվրասիական համաձայնագրի այդ կետը, Հայաստանը պետք է Եվրասիական միությունից դուրս գալու հարց բարձրացնի»։
Այս ընթացքում տարբեր զարգացումներ եղան, նույն ԵԱՏՄ խորհուրդը վերջին նիստում որոշում կայացրեց հանձնարարել անդամ երկրների կառավարություններին վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման գործընթաց սկսել: Այսինքն՝ այն հիմքը, որ ընդգծել էր Էդմոն Մարուքյանը որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու նախապայման, ըստ էության, վերացավ:
Եվ, այնուամենայնիվ, հարցը հայկական օրակարգից դուրս չեկավ: Մեդիայում այս մեկ ամսվա ընթացքում ամենից շատ շոշափված թեման, թերեւս, դա է: Իշխանության ներկայացուցիչները, բնականաբար, իրենց անհամաձայնությունն էին հայտնում «Ելք»-ի հնչեցրած առաջարկին, միեւնույն ժամանակ, սակայն, մեղադրելով դաշինքին այս հարցում միասնական դիրքորոշում չունենալու մեջ: Կամ ընդգծում էին, որ դա ընդամենը կարծիք է եղել, այնինքն՝ դաշինքը ինստիտուցիոնալ առաջարկ չի ներկայացրել:
Մամուլում խնդրի արծարծման ինտենսիվությունից եւ ծավալից տպավորություն էր ստեղծվում, որ նպատակ կա «Ելք» դաշինքին դրդելու ավելի կոնկրետ քայլ անել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ուղղությամբ: Դատելով հրապարակումների մեջ ամենից հաճախ հանդիպող շեշտադրումից, այն է՝ դաշինքում տարակարծություններ կան խնդրի առնչությամբ, կարող էր տպավորություն ստեղծվել անգամ, որ թեմայի լայն շրջանառության անտեսանելի նպատակը «Ելք» դաշինքի պառակտումն էր, ինչի մասին կանխատեսումներ եւ վերլուծություններ էին անում նաեւ քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները:
Ու, թերեւս, պետք է հետաքրքրությամբ սպասեինք ԱԺ առաջիկա նստաշրջանին, հասկանալու համար` արդյո՞ք «Ելք»-ում միասնական են այս հարցում, կամ արդյո՞ք որեւէ կոնկրետ քայլ կանեն, թե՞ ոչ: Սակայն երկու օր առաջ սենսացիոն զարգացումը լույս սփռեց Հայաստանում մեկ ամիս տեւող այս գործընթացի վրա: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին անցած ուրբաթ հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ:
«Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,- ասաց նա։
Ներկայում վերլուծաբանները փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը Թուրքիայից հնչած այս հայտարարության վերաբերյալ: Նաեւ ուսումնասիրում են, թե ինչ կարող է շահել Հայաստանը այդ գործընթացից: Առաջին հերթին, բնականաբար, նշվում է, որ ԵԱՏՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր կնքելու դեպքում Թուրքիան պետք է բացի այդ միության հետ իր միակ ցամաքային՝ հայ-թուրքական սահմանը: Կամ որ առանց Հայաստանի համաձայնության նման բան հնարավոր չէ, ուստի ՀՀ իշխանությունների համար նոր հնարավորություններ են բացվում մանեւրելու, սեփական շահերն առաջ քաշելու համար: Կան նաեւ կարծիքներ, որ ՌԴ-ն կփորձի պարզապես ճնշում գործադրել Հայաստանի վրա, եւ հարցը կլուծվի` այդպես էլ որեւէ դիվիդենտ մեր երկրին չբերելով:
Նման մտահոգություն իսկապես կա, եւ դա առաջին հերթին կարելի է տեսնել թուրք նախարարի հայտարարության տողատակում: Նա ասում է, որ իրենք ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկություն են ստացել: Բնականաբար, այդ առաջարկությունը Թուրքիան ստացել է ԵԱՏՄ ղեկավար մարմնից: Իսկ արդյո՞ք Հայաստանն իր համաձայնությունը տվել է նման առաջարկ ներկայացնելու համար:
Եթե ՀՀ իշխանությունները այս գործընթացում մանեւրելու, Հայաստանի շահը առաջ մղելու եւ օգուտներ քաղելու նպատակ ունեն, ապա տրամաբանական կլիներ, որ ի սկզբանե պաշտպանեին այդ գաղափարը: Մինչդեռ Հայաստանում արդեն մեկ ամիս բարձր հնչող քննարկումը, թե մեր երկիրը պետք է լքի ԵՏՄ-ն, հուշում է, որ նույնիսկ այդ առաջարկությունն արվել է` շրջանցելով Հայաստանի տեսակետը: Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին քննարկումները Հայաստանի պատասխանն են դրան:
Որ Հայաստանի համար գործընթացն այնքան էլ նպաստավոր չի սկսվել, վկայում է նաեւ պաշտոնական Երեւանի արձագանքը թուրք նախարարի հայտարարությանը: «Նախ՝ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- ասել է ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Թեեւ սահմանի թեման շոշափելը կարող է հույսեր առաջացնել, որ այդ հարցը, այնուամենայնիվ, կարող է տեղ գտնել օրակարգում: Լավատեսության հիմքերը, սակայն չափազանց մշուշոտ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT