Երևան
12 °C
Արդեն հաջորդ շաբաթվա սկզբին ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ կանի եւ հավանության կարժանացնի իր նոր ծրագիրը: Սպասվում է նաեւ, որ հենց նույն նիստում կորոշվի դիմել Ազգային ժողով՝ արտահերթ նիստ գումարելու առաջարկով, որի օրակարգում էլ հենց կլինի կառավարության նոր ծրագիրը:
Չնայած կառավարության նախագիծը դեռ չի հրապարակվել, բայց նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե տարեկան միջին տնտեսական աճը առաջիկա 5 տարիներին պետք է կազմի տարեկան 5 տոկոս: Եվ սա ՀՀԿ խոսնակը համարում է հավակնոտ թիրախ: Այսինքն տարեկան 5 տոկոսով տնտեսությունը աճեցնելը համարվում է դժվարին խնդիր:
Նշենք, որ զարգացող տնտեսությունների համար 5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան զարգացած երկրների համար: Օրինակ, արեւմտաեվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի կամ Ճապոնիայի համար այդպիսի ցուցանիշ ապահովելը ֆանտաստիկայի ոլորտից է, քանի որ այդ երկրներում համախառն ներքին արդյունքը արդեն իսկ շատ բարձր է: Իսկ այսպես կոչված «զարգացող» երկրների համար, որոնց թվում է նաեւ Հայաստանը, 5 տոկոսը, կարելի է ասել, պարտադիր սահմանաչափ է, քանի որ համեմատության բազան շատ ցածր է, եւ տնտեսական աճի շատ ավելի մեծ հնարավորություններ կան:
Սահմանելով աճի 5 տոկոսանոց նշաձող, կառավարությունը փաստորեն մտադիր է աշխատել այնպես` «ձեռքի հետ», կամ «ինչ ստացվեց-ստացվեց» սկզբունքով: Ու սա ոչ մի դեպքում չի կարելի համարել «հավակնոտ»: Պատկերավոր ասած, այդքան տնտեսական աճ կարող է ստացվել, եթե կառավարությունը ընդհանրապես չխառնվի տնտեսության գործերին: Եթե ավելի պատկերավոր լինենք, ապա այսպիսի արդյունք ստանալու դեպքում բավարար կլինի, որ յուրաքանչյուր արտադրող տարեկան ընդամենը 5 տոկոսով ընդլայնի իր արտադրությունը, իսկ նոր արտադրություններ չհիմնվեն: Արդյո՞ք սա հավակնոտ ծրագիր է մի երկրի կառավարության համար, որը պատերազմի մեջ է եւ որի տնտեսությունը այդ պատերազմում տանուլ չտալու, երկիրը դատարկվելու հեռանկարից զրկելու գլխավոր գրավականն է:
Ուրեմն ի՞նչ է ստացվում: 2011 թվականին մեր ՀՆԱ-ն կազմում էր 10.1 միլիարդ դոլար: 2016 թվականին մեր ՀՆԱ-ն կազմեց 10.3 միլիարդ դոլար: Տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ունենալու դեպքում, հինգ տարի անց մեր ՀՆԱ-ն կլինի, ասենք, 13 միլիարդ դոլար: Ստացվում է, որ 10 տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն կաճի ընդամենը 30 տոկոսով: 13 միլիարդ դոլարանոց տնտեսություն ունեցող երկիրը պետք է կարողանա դիմագրավել օրեցօր աճող մարտահրավերների՞ն: Այդպիսի տնտեսություն ունեցող երկրում բնակչությունը կսկսի աճե՞լ...: Եվ դա մեր երկրի ծնունդից 30 տարի անց: Եթե Հայաստանը լիներ այնպիսի միջավայրում, ինչպես օրինակ Սկանդինավյան երկրները կամ Խաղաղ օվկիանոսի կղզիները, մենք կարող էին մեզ թույլ տալ թուլանալ ու հաճույք ստանալ: Մեր դեպքում իրավիճակը բոլորովին այլ է` արմատապես այլ է:
Մարտահրավերների առումով մեզ համար ավելի հոգեհարազատ է Իսրայելի օրինակը: Ուրեմն, հոգեհարազատ պետք է լինեն նաեւ այդ երկրի տնտեսական հաջողությունները:
Մի քանի ցուցանիշներ: 1980 թվականին, իր կազմավորումից 30 տարի անց, այդ երկրի ՀՆԱ-ն կազմում էր 23 միլիարդ դոլար: Հաշվի առնենք, որ Իսրայելը կազմավորվում էր անապատի վրա` չկային ենթակառուցվածքներ, բնակֆոնդ, արտադրական հզորություններ եւ այլն: Այսինքն, այդ երկիրը ըստ էության սկսում էր 0-ից: Հայաստանը ունի գրեթե ամեն ինչ` ճանապարհներ, ահռելի բնակֆոնդ, հրաշալի կլիմայական պայմաններ եւ այլն: 1990 թվականին Իսրայելի ՀՆԱ-ն կազմեց արդեն 58 միլիարդ դոլար, կամ ընդամենը 10 տարվա ընթացքում աճեց 2.5 անգամ: 2000 թվականին Իսրայելի ՀՆԱ-ն արդեն132 միլիարդ դոլար էր: Այսինքն, 10 տարվա ընթացքում աճել էր եւս 2.2 անգամ: 2010 թվականին այդ երկրի տնտեսությունը արդեն 233 միլիարդ դոլար էր` աճել էր եւս 1.7 անգամ: 2016-ին Իսրայելի ՀՆԱ-ն կազմեց արդեն 311 միլիարդ դոլար, կամ հաջորդ 6 տարվա ընթացքում աճեց 1.3 անգամ: (Նշենք որ խոսքը գնողունակության պարիտետով հաշվարկված ՀՆԱ-ի մասին է, որը անվանական ՀՆԱ-ից տարբերվում է, սակայն աճի դինամիկան նույնն է): Գնալով Իսրայելի տնտեսական աճի տեմպը, բնականաբար, կնվազի, որովհետեւ աճելու տեղ արդեն քիչ է մնացել: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով Իսրայելը արդեն շատ մոտ է ամենազարգացած երկրների ցուցանիշին:
Իսրայելի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր պերմանենտ պատերազմների պայմաններում արձանագրել իսկական տնտեսական հրաշք: Բայց այստեղ, խոսքը մեր մեջ, ոչ մի հրաշք էլ չկա: Կա մարտահրավերները ճիշտ գնահատելու ունակություն: Մեզանում, սակայն, դրա փոխարեն դրսեւորվում են բոլորովին այլ ունակություններ: Տնտեսությունը մեջ-մեջ անելու, օլիգոպոլիաների միջոցով երկրի ռեսուրսները մի հրոսակախմբի ձեռքում կենտրոնացնելու, ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով ու ադմինիստրատիվ ռեսուրսներով իշխանությունը անընդհատ վերարտադրելու ֆանտաստիկ ունակություն: Իսկ այդ ունակությունը ուղղակի ոչնչացնում է երկրի զարգացման բոլոր հեռանկարները: Այս պայմաններում տարեկան նույնիսկ 5 տոկոս խեղճուկրակ աճը աներեւակայելի է թվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT