Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռացավ իր պաշտոնից, կառավարությունն էլ հրաժարական տվեց: Ի՞նչ հետք թողեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունն իր գործունեության գրեթե երկուսուկես տարիների ընթացքում: Ուսումնասիրենք մեր երկրի սոցիալ-տնտեսական մի քանի ցուցանիշներ:
Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել 2014 թվականի ապրիլի 13-ին: 2014 թվականին մեր համախառն ներքին արդյունքը կազմեց մոտ 4.8 տրիլիոն դրամ: 2015-ին ՀՆԱ-ն 5 տրիլիոն 32 մլրդ դրամ էր: Սա ներկայացվեց որպես ՀՆԱ-ի, այսինքն տնտեսության 4.2 տոկոս աճ: Բայց այս աճը ապահովվեց դրամի մոտ 14 տոկոսանոց արժեզրկման շնորհիվ, ինչը տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերին: Այլ կերպ ասած, ՀՆԱ-ի ծավալի դրամական արտահայտությամբ ներկայացնելը չի արտացոլում տնտեսության իրական պատկերը: Եթե մեր ՀՆԱ-ն դիտարկում ենք, ասենք, դոլարով, պատկերը ստացվում է ճիշտ հակառակը: 2014 թվականին մեր ՀՆԱ-ն կազմել էր 11.6 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին՝ արդեն 10.5 միլիարդ դոլար: Այսինքն իրականում 2015 թվականին մենք ունեցել ենք ոչ թե տնտեսական 4.2 տոկոս աճ, այլ մոտ 10 տոկոս անկում:
Մոտավորապես նույնն է իրավիճակը մեր պետական բյուջեի հավաքագրման տեսանկյունից: 2014 թվականին պետբյուջեի եկամուտները կազմեցին 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ, իսկ 2015-ին` 1 տրիլիոն 147 միլիարդ դրամ: Ընդամենը 10 միլիարդ դրամի աճ, որը ինքնին արդեն չափազանց փոքր ցուցանիշ է: Բայց եթե համադրելիություն ապահովելու եւ դրամի արժեզրկման ազդեցությունը բացառելու համար այս տվյալները կրկին դիտարկենք դոլարով, պատկերը շատ տխուր կստացվի: 2014 թվականին դոլարով արտահայտած մեր բյուջեի եկամուտները կազմել են 2.7 միլիարդ դոլար, իսկ 2015-ին՝ արդեն 2.4 միլիարդ: Այլ կերպ ասած, բյուջեի եկամուտները առայժմ գործող կառավարության օրոք նվազել են 300 միլիոն դոլարով կամ 11 տոկոսով:
Այս կառավարության օրոք կտրուկ նվազել են նաեւ օտարերկրյա ներդրումները: Թվային ցուցանիշներ, ցավոք, չենք կարող ներկայացնել, քանի որ ներդրումների նվազմանը զուգահեռ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար փոխում էր այդ ցուցանիշի հաշվարկման մեթոդոլոգիան: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների, օտարերկրյա ներդրումների ծավալները 2014-2015 թվականների ընթացքում կրճատվել է մոտ 65 տոկոսով: Իսկ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, ԱՎԾ-ի նոր մեթոդոլոգիայի համաձայն, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը արդեն բացասական ցուցանիշ էր: Այսինքն ներդրումները ավելի քիչ էին, քան դրանց արդյունքում առաջացած գումարների արտահոսքը:
Բայց Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք գրանցվել են նաեւ աճեր: Ընդ որում՝ կայուն աճեր: Խոսքը առաջին հերթին վերաբերվում է պետական պարտքին: 2014 թվականի սկզբին ՀՀ պետական պարտքը կազմում էր 4.4 միլիարդ դոլար: 2015 թվականի վերջին այն հասավ արդեն 5 միլիարդի: Իսկ այս տարվա առաջին կիսամյակի ավարտին մեր պետական պարտքը 5.3 միլիարդ դոլար էր: Այլ կերպ ասած, Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության 2.5 տարիների ընթացքում մեր պետական պարտքը աճեց 900 միլիոն դոլարով:
Եվս մի ցուցանիշ, որտեղ գրանցվել է աճ: 2014 թվականին Հայաստանից հեռացողների եւ վերադարձողների թվերի տարբերությունը կազմել է 47 հազար մարդ, հօգուտ հեռացողների: Սա, ըստ էության, արտագաղթի ցուցանիշն է: 2015 թվականին այդ տարբերությունը արդեն 47 հազար 600 էր: Աճը, իհարկե, չնչին է, բայց արդյունքում 2014-2015 թվականների ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է մոտ 95 հազար մարդ: Դա Հայաստանի բնակչության մոտ երեք տոկոսն է:
Իսկ ինչ էր ծրագրում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը իր գործունեությունը սկսելիս: Դա արտացոլված է 2014 թվականի մայիսին ընդունված կառավարության ծրագրում: 70 էջանոց այդ փաստաթղթում թվական ցուցանիշներ գրեթե չկան: Խոսք կա միայն տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին, ինչը, սակայն, չի ապահովվել: Իսկ ընդհանուր առմամբ կառավարության այդ ծրագիրը գեղեցիկ ձեւակերպված, լավատեսությամբ ներծծված մի հեքիաթ է: Մի մեջբերում այդ ծրագրից:
«Միայն հավասար պայմաններ եւ իրական մրցակցություն ապահովող միջավայրն է, որ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեջ արմատավորելու հավատն իր երկրում վաղվա օրվա, հպարտության զգացում հայրենիքի նկատմամբ: Միայն հասարակության կողմից արդարացիորեն ընկալվող տնտեսական համակարգն է ունակ ապահովելու ներդրումների աճ, ապագայի նկատմամբ հավատով լեցուն, համարձակ կառուցողական քայլերի նախաձեռնում: Նման տնտեսական միջավայրի հրամայականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է իրագործի թե՛ երկարաժամկետ հեռանկարում՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով աջակցելով բնականոն քաղաքական փոփոխությունների պայմաններում կայուն տնտեսական միջավայրի պահպանմանը, թե՛ անմիջապես՝ տնտեսական միջավայրի առկա խեղաթյուրումների դեմ կտրուկ եւ հետևողական քայլեր ձեռնարկելու միջոցով»,- ասված է ծրագրում: Համաձայնեք, որ գեղեցիկ է ձեւակերպված:
Պակաս գեղեցիկ չէր ձեւակերպված Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթն այս տարվա մայիսին, որտեղ նա խոսում էր կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարի, պետական ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու եւ այլնի մասին: Դրանից էլ արդեն անցել է 100 օր, բայց բացի այդ պահին հարուցած գեղագիտական հաճույքից, այն ոչ մի կերպ չարտացոլվեց իրական կյանքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT