Երևան
12 °C
Համաժողովի ընթացքում ենթադրյալ հանցագործը կիրառել է քլորոպիկրին՝ խիստ գրգռող քիմիական միացություն, որը պատմականորեն օգտագործվել է որպես քիմիական զենք։ Վտանգավոր նյութի տարածումից հետո տասնյակ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի ախտահարումներ, իսկ դեպքի վայրում անմիջապես գործի են դրվել արտակարգ իրավիճակներում արձագանքման բոլոր մեխանիզմները։
ՆԳՆ-ից հայտնում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա. այս ամենը ոչ այլ ինչ է, քան դաշտային վարժանքի սցենար, որի նպատակն է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ստուգել և կատարելագործել պատասխանատու գերատեսչությունների համատեղ արձագանքման պատրաստվածությունը։
Ըստ վարժանքի սցենարի՝ COP17 համաժողովի երկրորդ օրվա առավոտյան ենթադրյալ հանցագործը փոփոխության ենթարկված ուսապարկային ցողիչ սարքով մուտք է գործում նախասրահ, ակտիվացնում է սարքը՝ մարդկանց բազմության մեջ տարածելով քիմիական նյութը, այնուհետև նետում է սարքը, նախասրահում թողնում առանց հսկողության ուսապարկ և փորձում փախչել խուճապի մատնված ամբոխի միջով։
Դեպքի վայր ժամանած ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներն անմիջապես վնասազերծում և ձերբակալում են ենթադրյալ հանցագործին։ Միաժամանակ Փրկարար ծառայության աշխատակիցների հետ կազմակերպվում է քաղաքացիների անվտանգ տարհանում՝ մուտքերին և ելքերին հնարավորինս մոտ գտնվող անվտանգ միջանցքներով։
Ստեղծվում է միջադեպի կառավարման հրամանատարական կետ, իրականացվում է տարածքի սահմանազատում և գոտիավորում, ինչը հնարավորություն է տալիս համակարգված կազմակերպել հետագա արձագանքման բոլոր գործողությունները։
Այնուհետև մասնագիտացված խմբերը սկսում են դեպքի վայրի զննությունը։ Գնահատվում են առկա ռիսկերը, ճշգրտվում, անհրաժեշտության դեպքում վերագնահատվում են վտանգավոր գոտիների սահմանները՝ ապահովելով արձագանքող անձնակազմի և շրջակա միջավայրի անվտանգությունը։
Իրականացվում են նմուշառում, դեպքի վայրի մանրամասն զննություն և ապացույցների հավաքագրում։ Հավաքված նմուշներն ուղարկվում են լաբորատոր հետազոտության, իսկ մասնագետները շարունակում են քրեագիտական և քննչական գործողությունները՝ հետագա վարույթային գործընթացներն ապահովելու նպատակով։
Վարժանքին ներգրավված են եղել նաև Քննչական կոմիտեի քրեագիտական կենտրոնի, Պաշտպանության, Առողջապահության և Շրջակա միջավայրի նախարարությունների մասնագետները։
Վարժանքի հիմնական նպատակը ոչ միայն տարբեր կառույցների պատրաստվածության ստուգումն էր, այլև COP17 համաժողովի ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման, մասնակիցների և քաղաքացիների անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործումը։
Նմանօրինակ վարժանքները հնարավորություն են տալիս գնահատել տարբեր ծառայությունների փոխգործակցությունը, արագ արձագանքման կարողությունները և արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման արդյունավետությունը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT