Երևան
12 °C
Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ամփոփվելով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, պետք է քննարկվեր նաեւ ընտրություններին մասնակցած «Երկիր ծիրանի» կուսակցության ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց, քանի որ դիմումը ներկայացրած կուսակցության լիազոր ներկայացուցիչը ներկա չէր։
Նիստի ավարտին կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իրենց պատասխանը ԿԸՀ-ին, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի հայրենակիցներ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքում գոյատևում է բռնազավթիչ ռեժիմի ներքո, որը ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը` ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բռնազավթման տարիները հայ ժողովրդի համար ունեցան աղետալի հետևանքներ: Աղետը համատարած կոռուպցիան է, որը ներթափանցել է հասարակության բոլոր մակարդակները, և պետական դավաճանությունը: 2017 թվականին անցկացված երկու ընտրական գործընթացները` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտությունները, ընդգծեցին, որ այսուհետ ողջ ընտրական գործընթացը իրականացվելու է ՀՀԿ-ի կողմից համակարգված կոռուպցիայի ներքո:
Այսօր կոռուպցիայի հետևանքով առաջացած խնդիրները և սպառնալիքները խարխլել են Հայաստանում դեռ չզարգացած ժողովրդավարական ինստիտուտները, բարոյական արժեքներն ու արդարությունը: Հայաստանում կոռուպցիայի դեպքերը ներառում են արժեքների հսկայական ծավալներ, որոնք կազմում են մեր պետության միջոցների ահռելի մասը, իսկ կոռուպցիայի ամենացինիկ դրսևորումը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից հայրենի հողի վաճառքն է` Արցախապատկան հողի վաճառքը, որը շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր է և ժամանակակից Հայկական պետականության անվտանգության համակարգն է, ինչը և զրոյացնում է Հայկական պետականության քաղաքական նշանակությունն ու կայուն զարգացումը:
Բռնազավթիչ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի տապալմանն ուղղված գործողություններին, նրանց կողմից կատարված ապօրինի գործունեությանը քաղաքական և իրավական գնահատական տալու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, իր մասնակցությունը ցուցաբերելով ակտիվ քաղաքական գործընթացին, իր առաջին գործողությունն է իրականացրել` սկսել է Երևանի ազատագրումը ապօրինություններից:
Վճռական լինելով ապօրինի ձեռք բերված արժեքների հետ վերադարձին և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը զրկել իշխանությունից` բռնազավթված իշխանությունը վերադարձնել ժողովրդին` «Երկիր Ծիրանի»-ն արձանագրել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական կոռուպցիայի պարտակողներն են, այդ արատավոր երևույթի արմատներն ամրապնդողը, և այս բնագավառում իրենց ջանքերը չեն խնայում, որպեսզի արդյունավետ ապահովեն ընտրական կոռուպցիայի իրագործումը: Նրանք սերտ համագործակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, թաղային խուժանի, կեղծ դիտորդական առաքելություն իրականացնող` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և ներգրաված մարդկանց, ընտրակեղծարար հանձնաժողովի անդամների, համատիրությունների և պետական ու մասնավոր այլ կառույցներ ներկայացնող անձանց հետ:
Կոռուպցիայի և հանցավորության այլ ձևերի միջև կապերը, մասնավորապես` կազմակերպված հանցավորության և տնտեսական հանցավորության, ներառյալ` փողերի լվացումը, Հայաստանում հատել է ռիսկային սահմանը: Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի կողմից կուտակված գույքը, նրա և ՀՀԿ-ի կողմից իշխանության բռնազավթումը վերը նշված մեխանիզմի առկայության ապացույցներից մեկն է:
Տարիներ շարունակ իրավախախտում կատարելու հետևանքով` պետական գործերի և պետական սեփականության անազնիվ, անպատասխանատու և ոչ պատշաճ կառավարման պատճառով Տարոն Մարգարյանը հանցավոր ճանապարհով ստացել է հսկայական եկամուտներ:
Նրան են պատկանում նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ, իրերի և իրավունքների ձևով արտահայտված արժեքներ:
Անձնական հարստության ապօրինի ձեռքբերումը Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի կողմից ուղղակիորեն վնաս է հասցրել ժողովրդավարական ինստիտուտներին, իրավունքի գերակայությանը և մեր ազգային տնտեսությանը:
2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբերի աշխատակիցների և ոստիկանության ներկայացուցիչների համատեղ գործունեությամբ իրականացվել է կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարություն, որը ներառել է բոլոր տեսակի ընտրակեղծիքները:
Հայաստանում ցանկացած ընտրական գործընթաց, այդ թվում նաև` Երևանի ավագանու ընտրությունները, անցել են կոռուպցիան խրախուսելու և տարածելու` ձևավորված արատավոր պրակտիկայի ներքո: Իսկ արդեն կեղծված ընտրությունների հետևանքով ձևավորված իշխանությունը կոռուպցիոն մեխանիզմներն ավելի է արմատավորել` դարձնելով այն խորը համակարգված:
Քառորդ դար Հայաստանում համապետական յուրաքանչյուր ընտրության և հանրաքվեի արդյունք կեղծվել են: Հայաստանում չի ձևավորվել լեգիտիմ իշխանություն: Տարիներ շարունակ կուտակված կեղծիքը, քաղաքական չարաշահումներն ու արմատացած կոռուպցիան սասանել են հանրության հավատը քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս պահին Հայաստանում առկա է հանրության կողմից քաղաքական ապատիա, իսկ բռնազավթիչ ռեժիմի` ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բացառիկ ցինիզմի դրսևորում: Նման իրավիճակի շարունակությունը, չի բացառվում, որ հանգեցնի լայնածավալ քաղաքացիական խռովության ու քաղաքացիների ապստամբության: Անցած տարվա «Սասնա Ծռեր» ապստամբությունը, որը ճնշվեց ոստիկանության կողմից բացառիկ ուժի կիրառմամբ, վայելում էր ողջ հայ ժողովրդի համակրանքը:
ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ցինիզմի դրսևորումն անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ ի ցույց դրվեց:
Առաջինը` Երևանի ավագանու ընտրության օրը` մայիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, երբ կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ հայտարարությունը և դրանց վերաբերյալ ապացույցները քննության առարկա դառնալու փոխարեն, հայտարարություն ներկայացնող քաղաքապետի թեկնածուին և նրա վստահված անձին ուղիղ եթերով բռնության են ենթարկում և ապօրինի զրկում ազատությունից, իսկ կազմակերպված, լայնածավալ ընտակեղծարարություն հանցագործությունը` պարտակում:
Երկրորդը` կեղծված ընտրությունների հետևանքով խորհրդարանի ամբիոնից մայիսի 18-ին ուղիղ եթեր հեռարձակված Սերժ Սարգսյանի ցինիկ հայտարարությունն էր` ուղղված իր յուրայիններին` Վեհափառ Տեր-ին, Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը», որով շնորհավորում էր իշխանության բռնազավթման միջոցով իր դավաճանական ծրագիրը գալիք տարիներում իրականացնելու համար` հայրենի տարածքների հանձնում Ադրբեջանին, հայերի վերջնական դեպորտացիա հայկական հողից, որի դիմաց ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը կստանան միլիարդավոր դոլարներ և երաշխիք` շարունակելու պահպանել բռնազավթած իշխանությունը:
Հարգելի հայրենակիցներ,
2017 թվականի մայիսի 14-ի կայացած Երևանի ավագանու ընտրությունները ընթացել են ընտրական օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարմամբ:
Չնայած նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, որից կարծես թե պետք է զգուշանային ընտրակեղծարարները` «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրել է, որ երեք ոստիկան, ովքեր ներկայացնում էին հատուկ ոստիկանական ծառայությունը, ապօրինի մուտք են գործել թիվ 9/46 ընտրատեղմաս, բացել և անտեսանելի վայր են տեղափոխել չհրկիզվող պահարանը, որի մեջ պահվում էին ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և միջոցները: Այս չհրկիզվող պահարանի տեղափոխությունն արձանագրելուց հետո «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նաև արձանագրել է, որ շուրջ 40 տոկոս ընտրատեղամասերում տեսանելի չեն` բացակայում են չհրկիզվող պահարանները:
Ընտրությունների նախորդ օրը և ընտրության օրը, իմ և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի կողմից լայնածավալ, կազմակերպված ընտրակեղծարարության մասին ահազանգը և հանցագործության կատարման փաստերի վերաբերյալ հայտարարությունը իրավապահ մարմինների ու ԿԸՀ-ի կողմից մանրակրկիտ քննության առարկա դարձնելու փոխարեն ոչ միայն անտեսվել են, այլև դեռ ավելին` ոստիկանական մեծաթիվ ջոկատի ներկայացուցիչների միջամտությամբ պարտակվել: Ոստիկանության կողմից իմ և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, մեզ ապօրինի զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ու ապօրինի ազատազրկել: Մեր նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված ապօրինությունները` բռնությունը, ազատ տեղաշարժվելու սահմանափակումը և ապօրինի ազատազրկումը, մեզ մարմնական վնասվածքներ հասցնելը ընտրության օրը` ժամը 13:30-ի սահմաններում, հեռարձակվել է ուղիղ եթեր, որից հետո ավելի ուժգին շարունակվել է ընտրակեղծարարությունը, իսկ ահաբեկված ընտրողները չեն գնացել ընտրատեղամաս, ինչը նաև ազդել է ընտրողների ակտիվ մասնակցության վրա, որի հետևանքով արձանագրվել է ցածր մասնակցություն:
2017 թվականի մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը ես և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետևանքով ստացել ենք մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժ հաստատություն:
Ես հրապարակավ հայտնել եմ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածուի և ՀՀ Աժ պատգամավորի ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, սակայն դեպքից անցել է 7 օր, ո’չ ինձ և ո’չ էլ Լիլիթ Դրամփյանին տուժող չեն ճանաչել:
2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, որը տեղի է ունեցել հավաստի և պարբերաբար ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիների ուղղորդման, ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների կիրառման մասին ահազանգերով իրավապահ մարմինների կողմից դիտավորյալ անտեսվել է, քանի որ նրանք կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության գործուն մասնակիցն են եղել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներին հետամուտ չի եղել, որն էլ, իր հերթին, նպաստել է զանգվածային կազմակերպված ընտրակեղծարարությանը:
Հարգելի հայրենակիցներ,
Մեր պայքարն իր մեջ ներառում է բոլոր հնարավոր միջոցների օգտագործումը, որը կտապալի ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին: Ես, ունենալով բազմամյա փաստաբանական և քաղաքական գործչի գործունեության փորձ, հասկանալով, թե ինչ է իրենից ներկայացնում ավտորիտար և դավաճան ռեժիմը, այնուամենայնիվ, կարևորում եմ ներպետական ազգային ընթացակարգերով բողոքներ և պահանջներ ներկայացնելը, որից հետո հնարավոր կլինի դիմել միջազգային ատյաններ:
ԿԸՀ-ից պահանջում եմ 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ճանաչել անվավեր:
Իրավապահ մարմիններից` հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:
Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT