Անդրիաս Ղուկասյանն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում կլինի. Անահիտ Թարխանյան

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, այժմ կալանավորված Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

- Տիկին Թարխանյան, դուք այսօր ներկա էիք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրմանը: Դուք էլ եք միացե՞լ այդ դաշինքին:

- Ես մասնակցում էի որպես լիազորված անձ՝ Անդրիաս Ղուկասյանի կողմից:

- Այսինքն՝ Անդրիաս Ղուկասյանը լինելո՞ւ է այս դաշինքի ցուցակում:

- Այո, ինքը դաշինք գալիս է «Ժառանգության» ցուցակով: Քանի որ «Ժառանգություն»-ը միացել է դաշինքին, դաշինքի հետ միանալու է:

- Կալանավորված լինելու հանգամանքի չի՞ խանգարի քաղաքական գործընթացներին մասնակցելուն:

- Ինքը դատապարտված չի, ինքն ընդամենը դեռ նախնական կալանքի տակ է:

- Նկատի ունեմ կալանավորված լինելով կկարողանա՞ իր խոսքն ընտրողին հասցնել:

- Միանշանակ: Դրա համար կան լիազորված անձինք, որոնք էլ գնալու են, հանդիպելու են, իր խոսքը փոխանցելու են ընտրողներին: Դա մի կողմից, մյուս կողմից մենք դիմելու ենք ամեն տեղ, որ ընտրական փուլում պարոն Ղուկասյանին ազատեն այդ կալանքից: Եթե իշխանություններն իրեն ազատ չարձակեն, եւս մեկ անգամ կպնդվի, որ իրեն ազատությունից զրկել են քաղաքական դրդապատճառներով:

- Իսկ ինքը ծանո՞թ է այս դաշինքի այսպես ասած հռչակագրին:

- Այո ծանոթ է եւ լրիվ կիսում է:

- Դաշինքի ցուցակում իր տեղն արդեն պատկերացնո՞ւմ եք:

- Դեռ քննարկումներ են ընդանում 12, 13, 15-րդ տեղերի…, բայց ինքը ռեյտինգային ցուցակով է գնալու:

- Ո՞ր ընտրատարածքում:

- Քննարկվում է հիմա, բայց գրանցումից հետո հստակ պարզ կլինի, թե որտեղ կլինի: Դե քաղաքում, իհարկե:

- Փետրվարի 16-ը վերջին օրն է ԿԸՀ ցուցակներ ներկայացնելու համար:

- Բացարձակապես իր համար սկզբունքային հարց չի, թե որ տարածքում կլինի, բայց ամբողջ իր կյանքն ապրել է Երեւանում: Որտեղ որ վերջնական համաձայնության եկան, այնտեղ էլ կաշխատի եւ կիմանանք, թե որտեղ է առաջադրվելու:

- Կլինի ե՛ւ համամասնական ցուցակում, ե՛ւ ռեյտինգայինո՞ւմ:

- Այո:

- Հակասություններ չկա՞ն «Սասնա ծռեր»-ի աջակից լինելու եւ ընտրություններով իշխանություն ձեւավորելու նպատակի միջեւ:

- Տարբերություններ կան: Նախ եւ առաջ Անդրիասն աջակցել է առաջին հերթին քաղաքացիական շարժմանը, որը ձեւավորվեց այդ օրերին եւ շեշտադրումները պետք է ճիշտ դնել, իսկ «Սասնա ծռեր»-ին ինքն առաջին օրվանից աջակցել էր, որպես քաղաքացիական անձ, որպես քաղաքագետ՝ տեսնելով հիմնական խնդիրները: Մարդիկ արդեն ստիպված են եղել առաջ քայլ անել ու ինչ-որ քայլերի դիմել, որովհետեւ այլեւս հնարավոր չէր հանդուրժել ձեւավորված տնտեսական եւ քաղաքական իրավիճակին:

- Նախկինում դուք պլանավորել էիք Անդրիաս Ղուկասյանի կուսակցությունը ստեղծել, գրանցել: Այդ գործընթացը ո՞ր փուլում է:

- Քանի որ նախավերջին դատին արդեն հավաքված էր բոլոր փաստերը, որոնք որ պնդում էին եւ ցույց էին տալիս Անդրիասի արդար լինելը, եւ մենք սպասում էինք, որ դատարանը նույնկերպ կնայի եւ համապատասխան որոշումներ կկայացնի: Մեր կողմից միանշանակ դա ընկալվում էր, որ դատարանն ազատ արձակման մասին  համապատասխան որոշում կընդունի, որովհետեւ կային անհերքելի փաստեր, փաստարկներ եւ ցուցմունքներ: Բայց դատարանը ո՛չ փաստերը նայեց, ո՛չ էլ դիտարկեց լրագրողների եւ քաղաքացիական եւ քաղաքական անձանց ցուցմունքները: Մեզ դրեցին փաստի առաջ եւ ստիպված հետաձգեցինք կուսակցության գրանցումը: Երեւի, դա այն ժամանակ կլինի, երբ Անդրիասն ազատ կարձակվի եւ կզբաղվի նոր կուսակցության ձեւավորմամբ կամ էլ, ես չգիտեմ, թե ինչպիսի քայլեր կիրականացնի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19450 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ