«Ժառանգություն» խմբակցության անդամները վարչախմբի ներկայացուցիչներն են. Զարուհի Փոստանջյան

ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունը խորհրդարանում եւս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ-ում գործում է ավտորիտար վարչախումբ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«103 պատգամավորից 97-ը կողմ քվեարկեց տվյալ անձնավորությանը, մինչդեռ նա մեզ բոլորիս համոզեց, որ ՀՀ-ում չի գործում օրենքը, եւ ինքը պատասխանատվություն չի կրելու օրենքի ուժի կիրառման համար: Նա հայտարարեց, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, մենք արդեն տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներ ունենք, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար են գտնվում բանտախցում: Հատկապես, ամռան իրադարձություններից հետո մարդկանց քանակը, ովքեր քաղաքական հայացքների համար են հետապնդվում, բազմապատկվեց»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

«103-ից 97-ը կողմ քվեարկեց ավտորիտարիզմին»,- ասաց նա՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ընտրությանը:

Մեր հիշեցմանը, որ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դեմ է քվեարկել ընդամենը 3 պատգամավոր, ինչպես եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ընտրության ժամանակ: Հարցին՝ ինչի՞ մասին է սա խոսում, եւ արդյո՞ք ընդդիմադիր ժառանգականները եւս կողմ են քվեարկել Դավթյանին, Զարուհի Փոստանջյանն ասաց.

«Ժառանգություն կուսակցությունն ԱԺ-ում ներկայացնում եմ միայն ես, «Ժառանգության» անդամներ չկան մեր խմբակցության մեջ, նրանք, ըստ էության, վարչախմբի ներկայացուցիչներն են, բազմիցս են իրենց քվեարկություններով ապացուցել, որ հավանություն են տալիս վարչախմբին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ, իհարկե, նաեւ կրեմլյան կարգադրությունների»:

Մեր դիտարկմանը, որ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի, չեն մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քանի որ իրենց կուսակցական գործընկերներն անազատության մեջ են: Սակայն, ազատության մեջ հայտնվելուց հետո էլ «Ժառանգությունը»  չառաջադրվեց, ինչո՞վ է այն պայմանավորված եւ արդյոք կսատարե՞ն ընդդիմադիր որեւէ ուժի, Փոստանջյանը պատասխանեց.

«Գիտեք, որ «Ժառանգությունը» միշտ կողմնակից  է եղել, որպեսզի մասնակցություն ունենա ընտրական գործընթացներին: Տվյալ պարագայում, քրեական հետապնդումը դեռ շարունակվում է իմ գործընկերների նկատմամբ, չնայած ազատության մեջ են, սակայն սահմանափակումները պահպանվում են, նրանց տեղաշարժվելու, երկրից բացակայելու հնարավորությունները սահմանափակ են: Եթե նրանք ազատ արձակվեցին, դա դեռ չի նշանակում, որ մենք ունենք լիարժեք հնարավորություն ընտրություններին մասնակցելու: Դա է պատճառը, որ մենք չենք մասնակցում ՏԻՄ ընտրություններին: Ինչ վերաբերում է որեւէ մեկին սատարելուն, ասեմ, որ նման առաջարկներ չկան, տարբեր կուսակցություններ են մասնակցում ընտրություններին, տարբեր ձեւաչափերով: Հետեւաբար, այս խնդիրը մեր առջեւ կանգնած չէ, եւ մենք ազատ ենք այս խնդրի ընկալման ու որոշումների մեջ»:

Ինչ վերաբերում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմանը, ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ նշանակումը Կրեմլից է եղել.

«Այդ նշանակումը մտահոգություն է առաջացրել ոչ միայն մեր վարչախբի մոտ, այլ ՌԴ-ում, որովհետեւ ակնհայտ է, որ այս նշանակումը տեղի է ունեցել Կրեմլից, եւ ակնհայտ է, որ տվյալ անձը ներկայացվում է Մոսկվայի կողմից եւ անվերահսկելի իրադարձությունների համար է: Իհարկե, այս նշանակումից որեւէ դրական ակնկալիք չունեմ, ոչ էլ հանրությունն ունի, որովհետեւ նույն անձը տարիներ շարունակ մի ձեռնարկություն է ներկայացրել, որը ՀՀ-ում չի գործել որպես օրինական կազմակերպություն»,- ասաց նա՝ նկատի ունենալով «Գազպրոմ» ընկերությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4110 դիտում

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ