Երևան
12 °C
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ակնկալիքներ չունի, որ իրենց քաղաքական ուժին առաջարկ կլինի տեղ զբաղեցնել նոր ձեւավորվող կառավարության կազմում: Այս մասին նա ասաց խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, երբ վերջիններս հիշեցրին նրան իշխանության հետ նախկին կոալիցիայի մասին եւ հետաքրքրվեցին ակնկալիքներից: Ավելին՝ Բիշարյանը հայտարարեց, որ կարճամտություն կլինի մաս կազմել անցումային կառավարությանը:
«Առաջիկայում երկրում ընտրություններ են, (նկատի ունի 2017-ի խորհրդարանական ընտրությունները-հեղ.), նոր սկիզբ է սպասվում, կարճամտություն կլինի մի պրոցեսի մեջ մտնել, որն անիմաստ է ուղղակի»,-ասաց նա:
Բիշարյանի համոզմամբ՝ իշխանությանը քաղաքական կամք է հարկավոր «կաշառակերությունից, օլիգարխիայից եւ օդիոզ դեմքերից ազատվելու համար.
«Կարծում եմ, որ առաջիկա ապրիլյան ընտրությունները պետք է որոշեն քաղաքական ուժերի դիրքերի փոփոխության, նոր ուժերի, նոր մարդկանց, որով գուցե ազգային համաձայնություն կձեւավորվի, որը կբերի երկրում ինչ-որ բան փոխելու հույս ու հավատ»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումյանը Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը նոր սկիզբ չի համարում, այլ պարզապես «հերթական փոփոխություն».
«Նոր սկիզբ պետք է անեինք 1992 թվականին, բայց չենք արել, հիմա հերթական փոփոխությունն է, աստված տա ֆալստարտ չլինի: Բոլոր նորեկներն էլ միշտ ամպագոռգոռ հայտարարություններով են հանդես գալիս, դեռ կտեսնենք»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ դեռ չի փորձի շատ գնահատականներ հնչեցնել, քանի որ կառավարության կազմը հայտնի չէ:
ՀՀԿ-ի գործընկեր ՀՅԴ-ն մտավախություն չունի, որ նոր կառավարության ձեւավորման ժամանակ կզրկվի իր պորտֆելներից, «որովհետև քաղաքական համագործակցության հուշագիրն ուժի մեջ է: Ավելին՝ այդ հուշագիրը հեռանկարային է»:
«Դաշնակցության պորտֆելները մնալու են»,-հայտարարեց Ռուստամյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ իշխող ուժը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կառավարության փոփոխություն է անում՝ վարկանիշը բարձրացնելու համար, Արմեն Ռուստամյանը համաձայնեց, ավելին ասաց, որ դա բնական է:
Ռուստամյանը հիշեցրեց, որ Հայաստանում իշխանություններ են եղել, որոնք «թքած են ունեցել իրենց վարկանիշի բարձրացման խնդրի վրա՝ համարելով, որ իրենց դեմ խաղ չկա».
«Բայց հիմա իշխանությունները հասկացել են, որ իրավիճակ է փոխվել, եւ իրենց իշխանությունը պահելու համար պետք է մտածեն իրենց վարկանիշի բարձրացման ուղղությամբ ու իրականացնեն համապատասխան քայլեր: Այս անգամ, անձերի փոփոխությունից զատ, պետք է փոխվի նաև բովանդակությունը ՝ խաղի կանոնները, ներիշխանական հարաբերությունները»,- ասաց նա:
Մեր հարցին ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերում պաշտոնանկությունների եւ նշանակումների հարց չեն քննարկել՝ բացառությամբ նոր վարչապետի թեկնածության առաջադրումը:
Հիշեցնենք, որ շրջանառվում են մի քանի անուններ, որոնք լքելու են իրենց պաշտոնը, ինչպես՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT