Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման պաշտոնական տեղեկանքը: Սա միայն թվերից բաղկացած աղյուսակ չէ: Սա մի կտավ է, գլուխգործոց: Եվ այդ բնորոշումը ամենեւին էլ չափազանցություն չէ: Հիմա այդ մասին՝ մանրամասն:
Այս տարի մեր պետական բյուջեի եկամուտները թերակատարվելու են, ու այդ մասին պաշտոնապես հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր վերջին ասուլիսի ժամանակ: Նա հայտարարեց, որ այս տարվա կտրվածքով բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 72 միլիարդ դրամ, այնինչ բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 129 միլիարդ: Այսինքն հարկային եկամուտները կթերակատարվեն 57 միլիարդ դրամով:
Հրապարակված տեղեկանքի համաձայն՝ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Բայց սա չէ այդ տեղեկանքի հմայքը: ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով, նոյեմբերին հաջողվել է հավաքագրել 96.7 միլիարդ դրամի հարկային եկամուտներ: Սա լավ, շատ լավ թիվ է: Անցած տարվա նոյեմբերին հավաքվել էր ընդամենը 90.7 միլիարդ դրամ: Այսինքն, հավաքագրումը ավելացել է 6.5 տոկոսով, ինչը հրաշալի, չքնաղ ցուցանիշ է: Ու եթե հաշվի առնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ` հոկտեմբերին հավաքվել էր ընդամենը 91 միլիարդ, որը անցած տարվա հոկտեմբերի ցուցանիշից պակաս էր, ապա կարելի է ասել, որ հարկերի հավաքագրման բնագավառում գործերը պարզապես հոյակապ են, աննման են...: Բայց չշտապենք:
Հիմա ամեն ինչ՝ հերթով: ՊԵԿ ներկայիս նախագահ Վարդան Հարությունյանը այդ պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 8-ին: Դե հոկտեմբերը մի կողմ ենք թողնում: Նոյեմբերը նրա աշխատանքային գործունեության առաջին ամբողջական ամիսն է, եւ այդ ամսվա ընթացքում հարկերի հավաքագրումը մեծանում է 6.5 տոկոսով: Այս իրավիճակը ոչինչ չի՞ հիշեցնում: Եթե ոչ, հիշեցնենք: ՊԵԿ նախագահի պաշտոնում Վարդան Հարությունյանը փոխարինեց Հովհաննես Հովսեփյանին: Հովսեփյանը այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա մարտի 3-ին: Այսինքն ապրիլը Հովսեփյանի համար աշխատանքային գործունեության առաջին լիարժեք ամիսն էր: Ի՞նչ ցուցանիշներ է ապահովել Հովսեփյանը այս տարվա ապրիլին: Միանգամից ասենք՝ աննախադեպ: Ապրիլին բյուջե հավաքագրվեց ավելի քան 97 միլիարդ դրամ: Նման ցուցանիշ այդ ամսվա համար չէր եղել երբեք: Նույնիսկ Սերժ Սարգսյանը մի առիթով խոսեց այդ մասին:
Բայց ինչ եղավ հետո: Մեկ-երկու ամիս էլ բյուջեի եկամուտները ավելի շատ հավաքվեցին, քան անցած տարվա նույն ամիսներին, ու ՊԵԿ-ի «փուքսը» նստեց: Արդեն հուլիսից սկսած՝ հարկային եկամուտները ոչ միայն թերակատարվում էին, այլեւ ավելի քիչ էին հավաքվում, քան անցած տարվա նույն ամիսներին: Միայն հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ավելի քան 12 միլիարդ դրամով քիչ հարկ հավաքվեց, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում: Եվ ուրեմն ինչ էր տեղի ունեցել: Նշանակվելով ՊԵԿ նախագահ, Հովհաննես Հովսեփյանը փորձեց ցույց տալ, որ օրինակ ստվերից ավելի շատ հարկեր կհավաքի, ու ապրիլին արձանագրվեց հավաքագրման ռեկորդային ցուցանիշ: Բայց հետագայում պարզվեց, որ ավելի շատ հավաքված մասը եկել է ոչ թե ստվերից, այլ, ինչպես ասում է Կարեն Կարապետյանը, «սպիտակ» դաշտից: Տնտեսվարողներից ուղղակի գերավճարներ էին հավաքվել: Հետագա ամիսներին նրանցից արդեն պետք է ավելի քիչ հարկ գանձեին, ու արդյունքում հարկային եկամուտները շեշտակի նվազեցին:
Ճիշտ նույն բանը տեղի ունեցավ նաեւ Վարդան Հարությունյանի նշանակվելուց հետո: Նոյեմբերին հավաքվել է 6 միլիարդ դրամով ավելի, դեկտեմբերին, պետք է ենթադրել, կհավաքվի նույնքանով ավելի գումար, հունվարին էլ թերեւս շատ հավաքվի ու... վերջ: Փետրվարից նորից կսկսվի արդեն հաջորդ տարվա բյուջեի թերակատարումը:
Սխեման շատ պարզ է: Որպեսզի հարկերը աճեն, պետք է տնտեսությունը աշխուժանա, եւ նաեւ ստվերը կրճատվի: Տնտեսությունը չի աշխուժանում, եւ դա ակնհայտ է բոլորի համար: Ստվերի դեմ պայքարի ռեալ դրսեւորումներ չկան: Եվ ուրեմն, ՊԵԿ-ը հարկերի ավելացումը ապահովում է ընդամենը «սպիտակ դաշտից» լրացուցիչ հավաքագրումներ կատարելու հաշվին: Իսկ դա ոչ պաշտոնական գերավճարներն են: Ինչպես են դրանք հավաքագրվում: Հարկայինի աշխատակիցները տնտեսվարողին խնդրում են մի քիչ ավելի հարկ վճարել, քան այդ ամիս նախատեսվում էր, խոստանալով, որ հետագայում ավել վճարվածը կհաշվանցեն, այսինքն ավելացվածի չափով հետագայում չեն գանձի: Այնպես չէ, որ ձեռքերը ոլորելով պարտադրում են, բայց շատ են «խնդրում», տնտեսվարողն էլ գլուխը ազատելու համար վճարում է: Ընդամենը սա:
Բայց դա անսպառ ռեսուրս չէ: «Սպիտակ դաշտում» աշխատող տնտեսվարողները իրենց չեն կարող այդպիսի շռայլություն թույլ տալ , որովհետեւ մի կերպ են «ծայրը ծայրին» հասցնում: Հարկայինի աշխատակիցներն էլ դա գիտեն եւ մեծ մասամբ պահում են պայմանավորվածությունը գերավճարները հետագայում «մաշեցնելու» շուրջ: Հակառակ պարագայում «սպիտակ դաշտում» աշխատող բիզնեսը ուղղակի շնչահեղձ կլինի:
Եվ ուրեմն Վարդան Հարությունյանի գլխավորության ներքո պետեկամուտների կոմիտեն աշխատում է ճիշտ նույն կերպ, ինչ օրինակ Հովհաննես Հովսեփյանի օրոք: Հարկային մուտքերի ավելացման դինամիկան ճշգրտորեն կրկնվում է` ՊԵԿ ղեկավարի նշանակումից հետո հաջորդ ամիս հարկային հավաքագրումների կտրուկ աճ է արձանագրվում: Իսկ սա նշանակում է որ ՊԵԿ-ի աշխատաոճը մնացել է նույնը մասնավորապես հարկերի հավաքագրման իմաստով: Սրանից ի՞նչ հետեւություն կարող ենք անել: Մյուս հարցերում ՊԵԿ -ը աշխատելու է ուրի՞շ ոճով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT