Երևան
12 °C
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը մեզ հետ զրույցում պնդել է, որ կենսաթոշակային հիմնադրամներում կուտակված գումարները բարձր եկամտաբերություն են ապահովում:
- Պարոն Երիցյան, կարո՞ղ եք ասել՝ ինչ վիճակում են գտնվում հիմնադրամներում կուտակված կենսաթոշակային վճարները, որքա՞ն գումար է կուտակվել, կամ քանի՞ մասնակից կա մինչեւ այժմ:
- Համակարգում մոտ 155-160 հազար անդամ կա, որից 65 հազարը պետական համակարգի մասնակիցներ են, ավելի քան 90 հազարն էլ՝ մասնավոր հատվածի: Ամսական 3-4 հազար նոր անդամներ են միանում, որոնց մեծ մասը 16-18 տարեկան են: Եվ պետք է շեշտեմ, որ մինչեւ օրենքի ամբողջական ուժի մեջ մտնելը պետությունն է հատուցում նրանց 10 տոկոսները, որպեսզի նրանց համար աշխատաշուկայում հավասար պայմաններ լինեն: Մինչեւ այժմ ֆոնդերում մոտ 60 մլրդ դրամ է կուտակվել, յուրաքանչյուր քաղաքացու հաշվին՝ միջինը մոտ 1 մլն դրամ: Մարդիկ կան, որոնց հաշվին 2 մլն եւ ավելի դրամ կուտակած միջոց կա: Եվ եթե նախապես յուրաքանչյուր փայաբաժին կազմում էր 1000 դրամ, հիմա՝ 1250 դրամ է: Դա նշանակում է, որ ստեղծման պահից ֆոնդերը 25 տոկոս եկամտաբերություն են ապահովել: Ու քանի որ այս տարիներին կուտակային գնաճը 2 տոկոսից ցածր է եղել, նշանակում է, որ ռեալ եկամտաբերությունը եղել է ավելի քան 20 տոկոս: Միայն 2016-ի տարեկան եկամտաբերությունը եղել է մոտ 14 տոկոս:
- Իսկ որտե՞ղ են ներդրված այդ գումարները:
- Ինչպես օրենքն է պարտադրում, ներդրվել են տարբեր տեղերում, որպեսզի հնարավոր ռիսկերը միաժամանակ ի հայտ չգան, եւ ապահովվի անվտանգությունն ու իրացվելիությունը: Գումարի մոտ 70 տոկոսը ներդրված է ՀՀ-ում՝ տարբեր արժեթղթերում: Եթե տնտեսության ֆինանսավորումը դիտարկենք, ապա տարբեր բանկերում ավանդ է ներդրվել, գնվել են կորպորատիվ եւ հիփոթեքային հիմնադրամի թողարկած մոտ 800 մլն դրամի արժեթղթեր: 17 մլրդ դրամի կամ մոտ 29 տոկոսի ավանդ է ներդրվել բավականին բարձր՝ առնվազն 10 տոկոս տոկոսադրույքով եւ երկարաժամկետ կտրվածքով: Այդպիսով բանկերը ՓՄՁ տնտեսության երկարաժամկետ ֆինանսավորման հնարավորություն են ստացել: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան թողարկել են դրամային արժեթղթեր, որոնք նույնպես ձեռք են բերվել կուտակային ֆոնդերի կողմից, եւ որն ամբողջությամբ ուղղվում է նորից ՓՄՁ-ների ֆինանսավորմանը:
- Իսկ որքա՞ն պետական պարտատոմսեր են ձեռք բերվել:
- Գումարների տեղաբաշխման առաջին շարքերում ՀՀ տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն է, որը կազմում է այդ 60 մլրդ-ի մոտ 35 տոկոսը, իսկ մոտ 40 տոկոսն ուղղվել է պետական պարտատոմսերի ֆինանսավորմանը: Բայց ֆոնդերը պետական պարտատոմսերը գնում են երկրորդային շուկայից, որտեղ եկամուտները շատ ավելի մեծ են: Ֆոնդերն իրավունք չունեն առաջնային շուկայից ձեռք բերել պետական արժեթղթեր: Եվ մեր գնահատականներով պետական արժեթղթերի տոկոսադրույքի նվազման վրա այս ֆոնդերի մասնակցությունը 1-2 տոկոս ազդեցություն է ունեցել: Մոտ 25 տոկոս էլ օտարերկրյա ընկերություններում կատարված ներդրումներն են, թեեւ սահմանագիծը 40 տոկոս էր: Ներդրված են շատ լուրջ արժեթղթերում՝ «Microsoft», «Nestlle», «Toyota», «Sony», «Aple» եւ այլն, ինչը հնարավորություն տվեց, որ ռուսական ճգնաժամից հետո մեր հիմնադրամներն էական վնասներ չունենան:
- Ողջ աշխատաշուկայի վրա օրենքի տարածման հետաձգումն արդյոք նաեւ այն պատճառո՞վ չէր, որ պետությունն ի վիճակի չէ ավելացնել իր համաֆինանսավորումը:
- Ոչ, պետության համար դա խնդիր չէր, քանի որ ի սկզբանե դա պլանավորել էր իր ծախսերի մեջ: Դա նախատեսված էր նաեւ միջնաժամկետ ծախսերի ծրագրում:
- Այո, բայց եկամուտներն էլ կանխատեսվածից քիչ են ստացվում:
- Խնդիրն այն է, որ եթե ռեֆորմն ամբողջությամբ իրականացվեր, պետական պարտքը շատ ավելի կէժանանար, անգամ հնարավոր կլիներ մեղմել այդ ազդեցությունները: Բացի այդ, նախնական գնահատականներով տարեկան 50-60 մլրդ դրամ կկուտակվեր, եւ հնարավոր կլիներ ավելի ագրեսիվ արժեթղթավորման սխեմաներ իրագործել, բիզնեսին կքաջալերեր ռեյտինգավորվել եւ արժեթղթեր թողարկել: Մասշտաբի էֆեկտը թույլ կտար ներքին խնայողություններն ուղղել ներքին ներդրումներին, ինչը կապահովեր մեր երկրի տնտեսական անկախությունը: Ես կարող եմ հավատացնել, որ այս բարեփոխման հետաձգումը մեր տնտեսության վրա տարեկան պոտենցյալ 2 տոկոս տնտեսական աճ է արժեցել: Ճիշտ է, սկզբում սպառման որոշակի անկում կլիներ, որովհետեւ մարդուն ստիպում ես քիչ սպառել ու շատ խնայել, բայց այդ փուլը 1-2 տարում կանցնեինք: Եթե չհետաձգվեր, մինչեւ 2018-2019թթ. կունենայինք մոտ 1 մլրդ դոլար խնայողություն, որի 60 տոկոսը կներդրվեր մեր տնտեսության մեջ:
- Ճի՞շտ են տեղեկությունները, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներ Amundi/ACBA եւ C-Quadrat/Ampega ընկերություններն այստեղ մնալու խնդիր ունեն, քանի որ օրենքի ամբողջական կիրառման հետաձգման արդյունքում նախապես սպասվող գումարները կրճատվել են:
- Գումարները ակնկալվածից առայժմ պակաս են, բայց գնալու խնդիր չկա: ՀՀ-ն փոքր շուկա է, իսկ նման հեղինակավոր ընկերությունների ներգրավումը բավական լուրջ ջանքեր է պահանջել: Նախատեսված ծավալները թույլ տվեցին նրանց համոզել մտնել Հայաստանի շուկա: Օրինակ, Amundi/ACBA-ն մոտ 1 տրլն դոլարի ակտիվներ է կառավարում, 3 մլն-ից ավելի ինստիտուցիոնալ հաճախորդ եւ մեր բնակչության տասնապատիկից ավելի կենսաթոշակային շահառուներ ունի: Նման հզորություն ուներ նաեւ C-Quadrat/Ampega-ը: Իհարկե, այս ընկերությունները շատ դժվար են որոշում կայացնում, բայց երբ որոշում են կայացնում, դա երկարաժամկետ է լինում: Դա է ապացուցում նաեւ այն փաստը, որ այդ ընկերությունները ընկալեցին ռեֆորմի հետաձգման պատճառները եւ շարունակում են իրենց գործունեությունը մեր երկրում:
- Պարոն Երիցյան, ինչո՞ւ են ներդրումները գնալով նվազում Հայաստանում: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սպասվում էր, որ դրանք կավելանան: Հատկապես, որ ներկայացվում էր, թե ՀՀ-ն կարող է արեւմուտքի ու ԵՏՄ-ի միջեւ հարթակ լինել:
- Ես որպես անձ կարող եմ ենթադրություններ անել, դրա հասցեատերը կառավարությունն է: Ամբողջ աշխարհում ու Ռուսաստանում տնտեսական մեծ անկումներ եղան, նավթի գների նման շոկ հնարավոր չէ կանխատեսել, իսկ դա մեծ ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանի վրա: Ընդամենը կարող եմ ասել, որ դժվար է լինելու, եւ մեծ ջանքեր են պահանջվում մեր երկրում ներդրումներ ներգրավելու համար: Նորից ասեմ, որ ներդրումները պետք է ավելացնենք մեր ներքին խնայողությունների հաշվին: Այնուամենայնիվ, ցանկացած ինտեգրում դրական երեւույթ է, բայց կարճաժամկետ հետեւանքներ սպասելը սխալ ընկալում է:
- Տարեսկզբին ԱՎԾ-ն արտահանման 60 տոկոս աճ գրանցեց, այնուհետեւ զգալի գյուղատնտեսական աճ եղավ, մինչդեռ աշնանը հանկարծ այդ աճը կտրուկ ընկնում է: Ի՞նչն է պատճառը:
- Արտահանումը հիմա էլ է աճում, իսկ գյուղատնտեսության հիմնարար վերլուծություն մենք չենք իրականացնում: Մենք ընդամենը տենդենցների վերլուծություն ենք իրականացնում, որ հասկանանք՝ պոտենցիալից շեղված է, թե ոչ:
- Իսկ ի՞նչ եղան Գյումրիում նավահանգիստ կառուցելու կամ տուրիզմի զարգացմանը նպաստող բիոզուգարաններ տեղադրելու ձեր ծրագրերը:
- Բոլոր ծրագրերն էլ իրենց հունով գնում են, եւ կան արդյունքներ: Հայտնի է, թե Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն ինչ հետեւանքներ եւ արձագանքներ է ունեցել: Դրա արդյունքում Վանաձորում էլ կենտրոն է կառուցվել: Կա նաեւ Գյումրի քաղաքի զարգացման ծրագիր: Դրանք երկարաժամկետ՝ 10-15 տարվա ծրագրեր են: Իսկ նավահանգիստ չկար, ընդամենը վիզուալիզացիայի համար Ֆինլանդիայի համանման տեխնոլոգիական կենտրոնի պատկերն էր բերված, բայց այդ հատվածը հանվել է ընդհանուր ծրագրի կոնտեքստից: Դրա գաղափարն այն էր, որ պետք է համալսարանները եւ արդյունաբերությունը կապող տեխնոլոգիական կենտրոն լինի, որտեղ կլինեն լաբորատորիաներ, եւ սկսնակ ընկերությունների համար հնարավորություններ, որ քիչ ծախսերով հիմնադրվեն: Իսկ դա այսօր արդեն իրականություն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT