Երևան
12 °C
ՀՀ կենտրոնական բանկը երեկ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 0.5 տոկոսով եւ սահմանեց այն 6.75 տոկոս: Ոչ մասնագետներին այս ցուցանիշը թերեւս ոչինչ չի ասում: Սակայն սա շատ կարեւոր իրադարձություն է Հայաստանի տնտեսական կյանքում:
Ավելին, եթե դիտարկենք սա այլ իրադարձությունների ֆոնին, ապա հեշտ է նկատել, որ սրա տակ կա նաեւ քաղաքական ենթատեքստ: Հնարավորինս խուսափելով նեղ մասնագիտական սահմանումներից, ներկայացնենք իրավիճակը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը նշանակում է, որ առեւտրային բանկերը կարող են էժան վարկեր վերցնել Կենտրոնական բանկից եւ հետեւաբար ցանկության դեպքում կարող են նվազեցնել նաեւ տնտեսվարողներին տրվող վարկերի տոկոսները: Դա, անշուշտ, խթան է հանդիսանում տնտեսության աշխուժացման համար: Բայց դա ունի իր վտանգը: Ցածր տոկոսներով վարկերը բերում են նաեւ գնաճի: Եվ եթե գնաճի ցուցանիշը բարձր է լինում, ԿԲ-ն պետք է բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճը զսպելու նպատակով: Սա՝ դասական տնտեսագիտության տեսանկյունից:
Սակայն Հայաստանում այդ կանոնը չէր գործում: Հայաստանում արդեն ամիսներ շարունակ արձանագրվում է գների անկում, սակայն մեր ԿԲ-ն ընդգծված ժլատությամբ էր նվազեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նվազեցումը այնքան դանդաղ էր արվում, որ բանկերի կողմից տնտեսվարողներին տրվող վարկերի տոկոսները ոչ միայն չէին նվազում, այլեւ նույնիսկ աճում էին: Դա էլ իր հերթին հանգեցնում էր առանց այդ էր շատ ծանր վիճակում գտնվող տնտեսության պասիվացմանը: Ու հանկարծ ՀՀ ԿԲ-ն որոշում է միանգամից կես տոկոսով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս տարվա ընթացքում ԿԲ-ն արդեն 6 անգամ վերանայել է այդ տոկոսադրույքը եւ միայն մեկ անգամ` մայիսին նվազեցրել այն 0.5 տոկոսով: Մյուս դեպքերում նվազեցումը կազմել է 0.25 տոկոս: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ այսպիսով ԿԲ-ն աջակցում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ տնտեսությանը թթվածին տալու եւ այն աշխուժացնելու համար պայմաններ ստեղծելու հարցում:
Սա, իհարկե, բավարար չէ նման պնդում անելու համար: Սակայն անցած շաբաթ` սեպտեմբերի 20-ին ԿԲ-ն եւս մի որոշում է կայացրել, որը շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում վարկերի տոկոսների նվազման վրա: ԿԲ-ն որոշել է, որ բանկերը իրենց կողմից ներգրաված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորելու են ոչ թե այդ միջոցների 20 տոկոսը, ինչպես նախկինում, այլ 18 տոկոսը: Սա եւս ոչ մասնագետների համար ոչինչ չասող ցուցանիշ է: Բայց պատկերը ներկայացնենք հնարավորինս պարզ: Եթե նախկինում դուք որեւէ բանկում ավանդ էիք ներդնում 100 դոլար, ապա բանկը պետք է դրա 20 տոկոսի չափով, այսինքն 20 դոլարին համարժեք դրամ տաներ ու պահուստավորեր ԿԲ-ի նկուղում: Բանկին մնում էր 80 դոլար, որը նա պետք է վարկ տրամադրեր ձեր հարեւան գործարարին: Այսինքն բանկը անորոշ ժամկետով կորցնում է 20 դոլար եւ իր կորուստները փոխհատուցելու համար բարձրացնում էր գործարարին տրվող վարկի տոկոսադրույքը:
Հիմա բանկը պետք է ԿԲ-ի նկուղ տանի ոչ թե 20 դոլարին, այլ 18 դոլարին համարժեք դրամ: Առաջին հայացքից սա փոքր թիվ է երեւում, սակայն ընդհանուր ավանդների ծավալները հաշվի առնելով՝ կտեսնենք որ խոսքը միլիարդավոր դրամների մասին է, որոնք նկուղներում պահվելու փոխարեն կարող են մտնել տնտեսություն, մի քիչ թթվածին տալ տնտեսությանը:
Բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ԿԲ-ն հանկարծ որոշեց 20 ամիս շարունակ անփոփոխ մնացած այդ պարտադիր պահուստավորման տոկոսը նվազեցնել, իսկ մի քանի օր անց էլ «առատաձեռնորեն» նվազեցնել նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Եթե ուշադիր նայենք վերջին ամիսներին սոցիալ-տնտեսական մեր ցուցանիշները, ապա ոչ մի փոփոխություն նկատած չենք լինի: Գնանկումը արդեն արձանագրվում է ամիսներ շարունակ, տնտեսությունը կայուն կիսամեռ վիճակում է...: Այլ կերպ ասած՝ ոչինչ չի փոխվել, եւ նույն այս երկու որոշումները ԿԲ-ն պետք է կայացներ ամիսներ առաջ, եթե, իհարկե, առաջնորդվեր զուտ տնտեսագիտական նկատառումներով: Բայց փոխվել է, շատ մեծ բան է փոխվել: Եվ այդ փոփոխությունը քաղաքական է. Հայաստանում նշանակվել է նոր վարչապետ եւ գրեթե ձեւավորվել է նոր կառավարություն: Այլ կերպ ասած, ՀՀ կենտրոնական բանկը հզոր աջակցություն է ցուցաբերել Կարեն Կարապետյանի կառավարությանը: Այնպիսի աջակցություն, որից այդպես էլ չօգտվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Պատահականությո՞ւն է սա, թե՞ մտածված ու ծրագրված դիրքորոշում, թերեւս քաղաքական վերլուծաբանների քննարկման նյութ է: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ԿԲ-ի այս երկու որոշումների վրա ազդող զուտ տնտեսական բնույթի գործոնները նվազագույն մակարդակի էին:
Ի դեպ, երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է բանկային համակարգի ներկայացուցիչների հետ: «Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք, նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- նշել է Կարեն Կարապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT