Երևան
12 °C
Անցած կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արվեցին:
Նախ, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ ելնելով ստեղծված իրավիճակից, չի բացառում որոշակի տակտիկական փոփոխությունների հնարավորությունը: ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ չբացառեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցեն: Արտահերթ համաժողովից հետո որոշ հարցեր էին մնացել, որոնց երեկ պատասխանել է ՔՊ նորընտիր վարչության անդամ Արարատ Միրզոյանը:
- Պարոն Միրզոյան, որո՞նք են լինելու ՔՊ նոր վարչության առաջիկա անելիքները:
- Վարչությունը մեկ-երկու օր առաջ է ընտրվել եւ հենց այս պահին արդեն իսկ լծված է հստակ օրակարգի սահմանման գործին: Վերջնական քայլերը, խնդիրները ձեւակերպված չեն, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս վարչությունն ունի մեկ հիմնական առաքելություն՝ մոբիլիզացնել մարդկային ողջ ռեսուրսները, գտնել նոր համակիրներ, գործընկերներ, անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ պատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Նոր իրողությունների պայմաններում նոր օրակարգ կձեւավորվի: Մենք տեսնում ենք իշխանափոխությունն ընտրությունների ճանապարհով՝ քվե ստանալու միջոցով, եւ չենք բացառում այդ գործընթացում թավշյա հեղափոխության ճանապարհը: Պատրաստվելու ենք ընտրություններին, խնդրելու ենք ընտրողի քվեն եւ, ըստ այդ ստացած քվեի քանակի, գործելու ենք մեր սկզբունքների եւ ծրագրերի իրականացման համար:
- Արտահերթ համաժողովում Սասուն Միքայելյանը չբացառեց որոշակի տակտիկական փոփոխությունների հնարավորությունը: Ի՞նչ նկատի ուներ նա:
- Ոչ միայն Սասուն Միքայելյանի, այլեւ կուսակցության անդամների մեծամասնության դիրքորոշումն է, որ հնարավոր է տակտիկական մոտեցումները վերանայել, վերաիմաստավորել: ՏԻՄ ընտրություններում մեզ համար ոչ բավարար արդյունքները ստիպում են մտածել, որ որոշ մոտեցումներ գուցե եղել են սխալ: Հիմա պետք է նորից մտածել այս ամենի մասին. գուցե հանգենք այն եզրակացության, որ ամեն ինչ ճիշտ է եղել: Կարծում եմ, բոլորին այս պահին հետաքրքրում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ հնարավոր դաշինքների եւ համագործակցության մասին մոտեցումը: Ենթադրում եմ, որ Սասուն Միքայելյանը նաեւ դա նկատի ուներ, բայց վերջնական պատասխանն ինքը կտա, թե ինչ նկատի ուներ: Իմ ենթադրությամբ, իրական առանցքը, ակնարկը հետեւյալն է՝ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, մենք պետք է շարունակենք գործընկերների փնտրտուքը, բայց իմ խորին համոզմամբ ինչպես եւ առաջ, այնպես էլ հիմա, դա չպետք է լինի ինքնանպատակ, զուտ ԱԺ ընտրություններից առաջ նախընտրական դաշինքի ձեւավորման կոնտեքստում, այլ պետք է լինի երկարատեւ, գործընկերային հարաբերությունների հաստատման կոնտեքստում: Հարաբերություններ, որոնց նպատակը պետք է լինի՝ միաձուլվել եւ դառնալ մեկ քաղաքական ուժ:
- Կուսակցության հիմնադրումից հետո վարչությունը հայտարարեց, որ բացառում է դաշինքների ձեւավորումը, ինչպես նաեւ կուսակցության համամասնական ցուցակում ոչ կուսակցական անձանց ներգրավումը: Ի՞նչը բերեց այն եզրահանգման, որ, օրինակ, կարելի է դաշինքներ կազմել, իսկ մեկ կուսակցություն դառնալու խնդիրը որոշ ժամանակով հետաձգել:
- Մեծ հաշվով այդ տեսակետը չի փոխվել: Մենք այս պահին էլի բացառում ենք որեւէ դաշինքի ստեղծումը՝ առանց հստակ օրակարգի, սկզբունքների շուրջ պայմանավորվածության եւ հրապարակման: Մենք, ինչպես եւ առաջ, ասում ենք, որ եթե կան քաղաքական ուժեր, որոնք առնչություն չեն ունեցել օրինակ՝ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ, իշխանության մաս չեմ կազմել այսինչ, այնինչ փուլերում, որոնք գտնում են, որ Հայաստանի համար իշխանափոխությունը եւ ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից անհրաժեշտություն է եւ նրանք, ովքեր գտնում են, որ ի վերջո, մենք պետք է միավորվենք եւ դառնանք մեկ քաղաքական ուժ, ապա այդ ուժերի հետ համագործակցությունը հենց այս պահին էլ կարող է ֆիքսվել, հրապարակվել: Եթե համաձայն են այս սկզբունքների ազդարարմանը, ապա մենք պատրաստ ենք քննարկել հնարավոր համագործակցությունը:
- Իսկ ոչ կուսակցական անձանց համամասնական ցուցակում ներգրավելու հարցի համար «պատուհան բացվե՞լ» է, եւ կարո՞ղ է այդ հարցը քննարկման առարկա դառնալ:
- Առայժմ՝ ոչ, բայց քննարկման առարկա կարող են դառնալ մեր որդեգրած բոլոր մարտավարական հարցերը:
- Հիմա կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ բոլոր դեպքերում, բացառում եք համագործակցությունը՝ դաշինքի ձեւաչափով եւ հետագայում, մեկ կուսակցություն դառնալու նպատակով:
- Ես, իհարկե, իմ աչքի առաջ ունեմ այդպիսի ուժեր, բայց կուսակցությունը չունի այդպիսի ուժերի հաստատված եւ հրապարակված ցանկ: Թեեւ, ես կարծում եմ, որ բոլոր ՔՊ-ականներին, եւ, հատկապես, վարչության անդամներին, եթե նույն հարցն ուղղենք, ապա 90 տոկոսանոց նույնական պատասխան կստանանք: Քանի որ չկա նման ամրագրված, համաձայնեցված ցանկ, նպատակահարմար չեմ գտնում կուսակցությունների անուններ տալ, բայց իհարկե, կան այդպիսիք:
- Օրինակ՝ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ տեսնո՞ւմ եք համագործակցության եզրեր:
- Ես անձամբ բացառում եմ ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ նախընտրական դաշինք կամ այլ ֆորմատով միաձուլման գործընթաց եւ վստահ եմ, որ շատերը մեր կուսակցությունում կիսում են այս տեսակետը: Բայց ես գտնում եմ հնարավոր համագործակցություն շատ-շատ ուժերի հետ առնվազն ընտրությունների վերահսկման ձեւաչափում:
- Այսինքն՝ կարող եք այս ուժերի հետ համագործակցել ընտրությունները վերահսկելու նպատակո՞վ:
- Պետք է փորձել վերահսկել բոլոր հնարավոր ուժերի հետ, յուրաքանչյուրն իր փոքրիկ դերակատարումը կարող է ունենալ:
- Ձեր արտահերթ համաժողովին հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրական ընդդիմության թիվ մեկ խնդիրը համախմբման մեջ է: Ինչպե՞ս կարձագանքեք նմանօրինակ հայտարարություններին:
- Նույն կերպ, ինչպես քիչ առաջ նշեցի: Համագործակցության կոչերը դրական են ընկալվում: Այո՛, պատրաստ ենք քննարկել, բայց վերը նշված սկզբունքների, մոտեցումների համատեքստում եւ պայմաններում:
- Արդեն կա՞ն ուժեր, որոնց հետ քննարկումներ եք սկսել համագործակցելու եւ հետագայում էլ մեկ կուսակցություն դառնալու նպատակով:
- Այդպիսի բանակցություններ վարվել են ՏԻՄ ընտրություններից առաջ: Կոնկրետ այս պահին, բանակցություններ չեն վարվում:
- ՏԻՄ ընտրություններից առաջ բանակցություններ եք վարել միայն տեղերո՞ւմ համագործակցելու համար:
- Այո՛, եւ մեկ կուսակցություն դառնալու մասին:
- Ո՞ր ուժերի հետ են բանակցություն վարվել:
- Ես կարծում եմ՝ ընթացքում այդ անունները կհրապարակվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT