«Խնդիր կա վերահսկելու ընդդիմադիր հատվածին». Փոստանջյանը՝ Ծառուկյանի վերադարձի մասին

Նախորդ երկու շաբաթվա երկու կարեւոր քաղաքական իրադարձություններն են Կառավարության ծրագրի ընդունումն ու վարչապետի մամուլի ասուլիսը «ընտրված» լրագրողների հետ, ինչն էլ ապացուցում է, որ ՀՀ-ում ավտորիտար համակարգը  չի փոխվում:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ուղղակի փորձ է արվում մեղմել հասարակության ատելությունն այդ ավտորիտար համակարգի նկատմամբ»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ միեւնույն է, այս փոփոխություններով հանդերձ, ԸՕ-ն հնարավորություն չի տալու հասարակությանը «խորհրդարանում ունենալ իրենց պատգամավորները».

«Հայաշատ քաղաքները պետք է ունենան իրենց պատգամավորները, բայց այս ԸՕ-ն բացառում է նման բան»,- ասաց նա:

Փոստանջյանի խոսքով, կառավարության ծրագրում բացակայում էին նաեւ ազգային անվտանգության նոր հայեցակարգը, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի մեղավորներն ու պատասխանատուները:

Ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձին մեծ քաղաքականություն, որի մասին Ծառուկյանն ասել էր, որ «ծալած գիրքը» կարող է բացել, Փոստանջյանը հիշեցրեց, որ Ծառուկյանը «թիվ մեկ քաղաքական կառույցին՝ ԱԺ-ին շարունակում էր անդամակցել»:

«Նա չէր հեռացել քաղաքականությունից, ուղղակի իրեն արգելել էին ղեկավարել ԲՀԿ-ն, հիմա այդ արգելքը վերացել է, սա ավտորիտար ռեժիմին բնորոշ վիճակ է»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Ծառուկյանը հայտարարում է վերադառնալու մասին, իր վերադառնալու անհրաժեշտության կարիք կա՞, Փոստանջյանն ասաց.

«Միգուցե՞ իր համակիրների համար կարիք կա, բայց ես իր համակիրը չեմ»:

Պատգամավորի խոսքով, կառավարության փոփոխությունները ոչ թե «ավտորիտար ռեժիմի ղեկավար Սերժ Սարգսյանի» ցանկությամբ են, այլ ՌԴ-ի կողմից է եղել.

«Խնդիր կա վերահսկելու ընդդիմադիր հատվածի կարծիքը, մեղմելու ատելությունը: Հիմնականում հայտարարվում է, որ պետք է ընդդիմադիր դաշտը միանա, բայց ընդդեմ ինչի՞ միանա: Խնդիրն այն չէ, որ անձինք փոխվեն, հիմա վարչապետի անուն-ազգանունը, դեմքը փոխվել է, բայց էությունը մնացել է նույնը: Հարցն այն է՝ ինչի՞ն ենք դեմ: Ծրագրերով պետք է խոսենք, եթե շարունակում ենք մնալ ԵՏՄ կազմում, Թուրքիայի եւ Իրանի սահմանին ՌԴ զորքերի առկայությանը կողմ լինել, հավանություն տալ ռուսական ռազմաբազայի առկայությանն առանց համապատասխան հատուցման, եթե շարունակելու են հողերի հանձնմանը կողմ լինել...»,- ասաց Փոստանջյանը:

Ճշտող հարցին՝ Ձե՞զ էլ է վերահսկելու, Փոստանջյանն ասաց.

«Ինձ չի կարող վերահսկել»:

Պատգամավորը հիշեցրեց, որ իշխանական եռյակը 1,5 տարի կարողացավ զբաղեցնել ընդդիմադիր դաշտը, բայց «պտուղներ» չեղան.

«Իմ կարծիքով նա շարունակելու է օգնել այս ավտորիտար համակարգի գոյատեւմանը»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3104 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ