Սերժ Սարգսյանի գաղտնի այցը Նիդերլանդներ. դեսպանը քահանային արգելել է լինել եկեղեցում

Նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի Նիդերլանդներ կատարած այցը աղմուկ է բարձրացրել Մաստրիխտ քաղաքում: Մեր տեղեկություններով, Սարգսյանի այցը Մաստրիխտ եւ հանդիպումը «հայ համայնքի հետ» գաղտնի է պահվել համայնքի ընդդիմադիր ներկայացուցիչներից, ինչը մեծ դժգոհության առիթ է հանդիսացել:

Սարգսյանը Մաստրիխտ էր այցելել հոկտեմբերի 25-ին՝  ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ առավոտյան, մինչ գագաթնաժողովի մեկնարկը, նա այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Մեր տեղեկություններով հայ համայնքի մոտ դժգոհություն է առաջացրել այն պատճառով, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը գաղտնի է պահել հանդիպման ժամն ու վայրը՝ հավանաբար անցանկալի ակցիաներից ու հարցերից Սերժ Սարգսյանին եւ իրեն ապահովագրելու նպատակով: Սարգսյանի այցին ընդառաջ եկեղեցին մի քանի ժամ շարունակ ստուգել են, հետո հսկողության տակ պահել: 

Սարգսյանի այցը Մաստրիխտի եկեղեցի այնքան գաղտնի են պահել, որ նույնիսկ Մաստրիխտի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը չի իմացել այդ մասին: Վերջինս, այցից հետո որպես բողոքի նշան հրաժարվել է այդ եկեղեցում քահանայությունից: Ենթադրվում է, որ քահանայի հանդեպ այս վարքագծի պատճառն այն է, որ վերջինս մասնակցել էր ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ անցկացված ցույցին եւ ելույթ ունեցել: Հիշեցնենք, որ դրանից հետո Տեր Արմենը պաշտոնազուրկ արվեց: Ավելի ուշ մամուլում գրվեց, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիաները:

Չնայած նրան, որ հայ համայնքի ներկայացուցիչներից այցը գաղտնի է պահվել, մեր տեղեկություններով ամեն դեպքում գտնվել է մեկը, որ Սերժ Սարգսյանին հարց է տվել, թե ինչ է լինելու «Սասնա ծռեր» խմբի տղաների գործը:

Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ նրանք հանցագործություն են արել, պիտի պատասխան տան օրենքի առաջ:

Տեղի ունեցածի մասին Արմեն քահանա Մելքոնյանի հետ այսօր զրուցել չհաջողվեց: Նշենք, որ Մաստրիխտի եկեղեցու սարկավագ Քրիստափոր Ֆրունճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Լեւոնը (Մաստրիխտի համայնքի ատենապետ Լեւոն Սարգիս) անձամբ մեզ հաղորդեց եւ խոստովանեց (Սերժ Սարգսյանի այցելությունից հետո), որ տիկին Ձյունիկ դեսպանուհին անձամբ զանգահարել եւ հրամայել էր նրան, որ Տեր Արմեն քահանային եւ համայնքի անդամներին բացարձակապես արգելվում է ներկա գտնվել նախագահի ընդունելությանը: Սիրելի հավատացյալներ, երբ Մաաստրիխտի ծխական խորհուրդը ծառայաբար ենթարկվում է նախագահական գրասենյակին եւ տիկին դեսպանուհուն՝ արգելելով հոգեւոր հովվին եւ հայ համայնքին ներկա գտնվել եկեղեցում նախատեսված հանդիպմանը, դա նշանակում է լուրջ արհամարհում եկեղեցական բոլոր կարգ ու կանոնների, եւ ժողովրդին ու նրա կողքին կանգնած քահանային դավաճանություն՝ հանուն անօրեն նախագահի ընդունելության: Ես ուզում եմ ձեզ հարց տալ. երբեւիցե դեսպաններին եւ այլ քաղաքական գործիչներին թույլ տրվո՞ւմ է խառնվել եկեղեցական ներքին գործերում եւ որոշել՝ ով կարող է լինել եւ ով ոչ.
Սուրբ Կարապետ Եկեղեցին եկեղեցի՞ է, թե՞ գոնսուլատ, որ ենթարկվի Ձյունիկ դեսպանի հրամաններին: Մենք եկեղեցի ենք պահում եւ ֆինանսավորո՞ւմ, թե՞ գոնսուլատ: Մենք չենք ընդունի այս արարքը, քանզի եկեղեցին ժողովուրդն է եւ քահանան է»:

Տպել
19744 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից