Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

29/04/2024 schedule15:20

Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բազմահազարանոց հերթական ցույցն է կազմակերպվել երեկ երեկոյան: Ցույցի ժամանակ, որը կազմակերպվել է խորհրդարանի շենքի մոտ, ցուցարարները բախվել են ոստիկանության հետ։

Թբիլիսիի կենտրոնում հերթական լայնածավալ հանրահավաքի մասնակիցները խորհրդարանից պահանջել են հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից, որն, ըստ ընդդիմության, պատճենված է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքից։

31.jpg (233 KB)

Ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները հայտարարել են հանրահավաքի մասին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ապրիլի 29-ին ծրագրում է հանրահավաք անցկացնել՝ ի պաշտպանություն օրենքի։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իշխող կուսակցությունը մարզերից համակիրներ է հավաքում։

Խորհրդարանի շենքի մոտ գտնվող տարածքը լցվել է ցուցարարներով՝ ձեռքներին Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Կենտրոնական պողոտայում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելափակվել է:

30.jpg (49 KB)

AFP-ի գնահատականներով՝ ակցիային մասնակցել է մոտ 20 հազար մարդ։

Ինչպես է ակցիան վերածվել ցույցի, այնուհետ՝ բախումների

Ակցիան սկսվել է Հանրապետության հրապարակից, որտեղ հավաքվել են վրացական հասարակական կազմակերպությունների անդամները, ընդդիմադիր կուսակցությունները և նրանց դիրքորոշումը պաշտպանող քաղաքացիները։

Այստեղ հնչել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը։ Հանրապետության հրապարակում ելույթներից հետո ակցիայի մասնակիցները Ռուսթավելի պողոտայով երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։

32.jpg (30 KB)

Խորհրդարանի շենքն ամբողջությամբ պարսպապատված է եղել։ Այստեղ մոբիլիզացվել է ոստիկանություն և նախապատրաստվել է երկուշաբթի օրը նախատեսված օրինագծին աջակցող իշխող կուսակցության պատասխան հանրահավաքը։

Հաղորդվում է, որ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ մի քանի ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան և բարձրանալ մյուս ցույցի համար հավաքված բեմ:

33.jpeg (101 KB)

Խորհրդարանի մոտ բողոքի ցույցի մասնակիցները խնդրել են մի քանի ցուցարարների բաց թողնել ցանկապատի միջով, որպեսզի նրանք կարողանան այնտեղ բացել Վրաստանի և Եվրոպայի դրոշները։ Ոստիկանությունը նրանց նման հնարավորություն չի տվել։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ակցիան կարճ ժամանակում բռնության է վերածվել:

«Չնայած իրավապահների բազմաթիվ կոչերին, ցուցարարները բազմիցս փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։ Ոստիկանությունը կարգուկանոն հաստատելու համար կիրառել է օրենքով սահմանված հատուկ միջոցներ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

34.jpg (997 KB)

Ակցիան ուշ երեկոյան ավարտվել է, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, ցուցարարները ցրվել են, սակայն մինչ այդ Խորհրդարանի մոտ ասֆալտի վրա գրություններ են թողել՝ «Ո՛չ ռուսական օրենքին» և «Այո Եվրոպային»:

Թբիլիսիի քաղաքապետարանը խորհրդարանի մոտ շարունակվող բողոքի ցույցը  «չարտոնված» է որակել, թեև  հավաքների և ցույցերի իրավունքը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ, իսկ հանրահավաքի անցկացումը հատուկ թույլտվություն չի պահանջում։

Չնայած բողոքին՝ օրինագծի երկրորդ ընթերցումն է

Վրացական խորհրդարանում սկսվել է օրինագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ, շենքում կրկին գործում է «անվտանգության դեղին մակարդակը», այսինքն՝ այցելուների մուտքը խիստ սահմանափակ է։ Խորհրդարանը դա բացատրում է աշխատանքային և անվտանգ միջավայր ապահովելու անհրաժեշտությամբ։

35.jpeg (70 KB)

Առցանց և տպագիր լրատվամիջոցների լրագրողները օրինագծի առաջին ընթերցման ժամանակ չեն կարողացել մտնել խորհրդարան: Խորհրդարանի աշխատանքին կարող էին հետևել միայն հեռուստատեսային նկարահանող խմբերը։

Ի՞նչ է ասում նոր օրենքը

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Դրա ընդունումն ու քննարկումն ուղեկցվել է նաև բազմահազար բողոքի ցույցերով։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին և խոստացել վետո դնել այս օրենքի վրա։

Այս օրինագիծն արդեն երկրորդ անգամ է առաջարկվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից։ Անցյալ տարվա մարտին այս քաղաքական ուժը ստիպված եղավ հետ կանչել այն լայնածավալ բողոքի ցույցերից հետո։

35.jpg (132 KB)

Նոր օրինագիծը գրեթե ամբողջությամբ կրկնում է նախորդը, սակայն «օտարերկրյա ազդեցության գործակալ» ձևակերպումը փոխարինվել է «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» եզրույթով։ Օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են դրսից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Այնուամենայնիվ, ընդդիմադիր կուսակցություններն ու անկախ լրագրողներն այն անվանում են «ռուսական օրենք»՝ «օտարերկրյա գործակալների մասին» Ռուսաստանի 2012 թվականի օրենսդրությանը նմանության պատճառով։ Ռուսաստանում այս օրենքը օգտագործվում է անկախ լրատվամիջոցների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումների համար։

Տպել
746 դիտում

Վաշինգտոնում քննարկվել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքը․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՎԶԵԲ կառավարիչների նիստից հետո հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնող ֆիլմ է ցուցադրվել (լուսանկարներ)

Իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում․ Վարդանյան

ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել, հարցազրույց տված անձը զինված ուժերին ծանոթ չէ․ ՊՆ

Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել

Գալստանյանի ցույցի առաջին շարքերում դաշնակներն են, որոնք սադրում են ոստիկանությանը՝ փորձելով բախում հրահրել (տեսանյութ)

Աջապահյանը Մատենադարանը, գյուղեր ու հողեր է ուզում պետությունից. որտեղից են գալիս ամբիցիաները

Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ խոսնակ

Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ

Այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի. Արտաշես Խալաթյանը մանրամասնում է

Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և կամային անձնավորության, հույս ունեմ ՝ կհաղթահարի այս վիճակը․ Պուտին

Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Բալահովիտ գյուղում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են․ ստուգվել է զորամասերի սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը

ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է․ վարչապետը հանդիպել է Օդիլ Ռենո Բասոյի հետ

Գալստանյանը վիրավորեց ոստիկաններին, փորձեց սադրել ճանապարհը փակ պահելու ժամը երկարաձգելու համար

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Արժանի չեմ եղել, չեմ ընտրվել, ի՞նչ եք ուզում. Գալստանյանին հաճելի չէր Կանադայի թեմում եղած չարաշահումների մասին հարցը

Ինչ հարցեր են քննարկել Աննա Վարդապետյանն ու Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Գալստանյանը բացահայտեց և´ իր թիկունքում թաքնվածներին, և´ կիրանցիների հույզով քողարկված իրական նպատակները․ Հովհաննիսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա գործիքներից մեկը, որ կսովորեցնի խաղաղ ապրել․ վարչապետ

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ․ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը գնահատվում է ծանր (տեսանյութ)

2014-ի դասագրքում Հայաստանը 29․743 կմ է, մեկը լսե՞լ է, որ եկեղեցին բողոքեր, դաշնակները ինքնահրկիզվեին․ Պետրոս Ղազարյան

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 17:50-ի դրությամբ

Գյուղապետարանի հարևանությամբ դանակահարված հնդիկ ամուսիններ են հայտնաբերվել․ պարզվել է կասկածյալի ինքնությունը

Խաչագողե՜ր, սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ․ Ալեքսանյան

Ներողություն, ոստիկանները հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն․ Իոաննիսյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ

ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ հայտարարություն

Երևանում տեղի է ունեցել պանելային քննարկում բարձր էկոհամակարգերի զարգացման լուծումների մասին (տեսանյութ)

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 16:20-ի դրությամբ

Որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել․ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթը

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Ինչու են Օպերայի տարածքում կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր. ոստիկանապետը պարզաբանել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին