Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

29/04/2024 schedule12:46

Ազգային ժողովում՝ Դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ կապված գաղտնալսման գործի վերաբերյալ:

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ խորհրդի նիստերին մասնակցում էր ու մանդատը վայր չէր դրել։ Նիստերից մեկի ժամանակ խնդրեց զրուցել, ես ասացի՝ ի՞նչ խնդիր կա, ասաց՝ դուք Ձեր հրապարակային խոսքում միշտ ասում եք՝ «գաղտնալսված ազգային անվտանգության նախկին տնօրեն», ես էլ պատասխանեցի՝ քանի դեռ բացահայտված չէ այդ դրվագը Ձեր կառավարման ժամանակաշրջանի հետ կապված, ես շարունակելու եմ այդպես էլ խոսել։ Ինքն ասաց՝ բացահայտվել է և անուն տվեց։ Ես լրագրողներին ասացի՝ խնդրում եմ, որ պարոն Վանեցյանին հարցնեն, թե Անդրանիկ Քոչարյանին ի՞նչ անուն է տվել, հարցերը տվել են, բայց պատասխաններ չեն ստացել։ Այսօրվա իրողությունների տեսանկյունից ԱԱԾ ղեկավարի նկատմամբ չբացահայտված լինելը շարունակում է սպառնալիք մնալ մեր երկրի անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա։

Վերջինս դատախազից հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է տեղեկացված այդ մարդու հետ կապված քրեական գործից, եթե դա կա, և բացահայտման վերաբերյալ տեղեկատվությունը ինչքանո՞վ է համապատասխանում իրականությանը․ «8 րոպեանոց զանգում խոսվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին: Այնպիսի տպավորություն է, որ գաղտնալսումը արվել է այս զրույցի համար, և դրա նախաձեռնողը եղել է Արթուր Վանեցյանը, և դրա բովանդակությունը այնպիսի տպավորություն է թողնում, որ հատուկ մշակված էր, որպեսզի այդ զրույցը տեղի ունենա, որովհետև եթե ուշադիր լսենք, հատուկ քննչական ծառայության ղեկավարը խուսափում է այդ զրույցի հետագա բովանդակությունը շարունակելուց»։

Դատախազը, արձագանքելով Անդրանիկ Քոչարյանին, ասաց․ «Առաջին հերթին հրապարակումների հետ կապված գաղտնիության որոշակի սահմանափակում ունեն գործերը, ենթադրում եմ, որ դա է պատճառը, որ հրապարակայնորեն տեղեկատվություն չի տարածվել։ Ես ձեր խոսքից հասկացա, որ ձեզ այլ անուն է տրվել, քան այն անձի վերաբերյալ է, որը կա քրեական վարույթով, որովհետև դրանից հետո այլևս նման քննարկում գոնե ես չեմ տեսել, այսինքն՝ քննարկումը եղել է միայն ձեզ հետ, և այս մասով մենք լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն ունենք: Եթե կարելի է, Ձեր ունեցած տեղեկատվությունը ոչ հրապարակային ճանապարհով փոխանցեք մեզ, որպեսզի կարողանանք ընթացիկ վարույթի համատեքստում ստուգել, քանի որ ընթացիկ վարույթի մասին եք խոսում, որը պաշտպանված է նախաքննական վարույթով և ունի գաղտնիության սահմանափակում։ Այդ մասին չեմ կարող խոսել, դա օրենքի ուղիղ խախտում է»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
1197 դիտում

2014-ի դասագրքում Հայաստանը 29․743 կմ է, մեկը լսե՞լ է, որ եկեղեցին բողոքեր, դաշնակները ինքնահրկիզվեին․ Պետրոս Ղազարյան

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 17:50-ի դրությամբ

Գյուղապետարանի հարևանությամբ դանակահարված հնդիկ ամուսիններ են հայտնաբերվել․ պարզվել է կասկածյալի ինքնությունը

Խաչագողե՜ր, սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ․ Ալեքսանյան

Ներողություն, ոստիկանները հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն․ Իոաննիսյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ

ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ հայտարարություն

Երևանում տեղի է ունեցել պանելային քննարկում բարձր էկոհամակարգերի զարգացման լուծումների մասին (տեսանյութ)

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 16:20-ի դրությամբ

Որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել․ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթը

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Ինչու են Օպերայի տարածքում կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր. ոստիկանապետը պարզաբանել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

74 երկրի 3000 մասնակից. Երևանը հյուրընկալում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ՊՆ պատվիրակությունը Սլովակիայում մասնակցել է պաշտպանական ցուցահանդեսի

Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցերի շուրջ

Գումարի դիմաց մասնակցել են բողոքի ցույցերի Տավուշում ու Երևանում. ձերբակալվել է «հավաքագրող» երիտասարդը

Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղությունները

Զախարովայի սիրտը ցավում է ՀՀ-ի ցուցարարների համար. նա կրկին Արևմուտքին է մեղադրում

Ռուսաստանը պաշտոնապես ավարտում է առաքելությունը Ղարաբաղում

11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8 տարվա՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը

2-4 սանդղակով բարձրացած ջերմաստիճանը նույնքան կնվազի, անձրևն ու ամպրոպը կշարունակվեն առաջիկա օրերին

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև

ՊՆ-ն պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները կառույցում

Մհեր Շիրինյանը՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ

Պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչությունը նոր ղեկավար ունի

Գեղամ Փաշիկյանը՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ

Սմբատ Գրիգորյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ

Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ

Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ

Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար

Պարեկները քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց (տեսանյութ)

Գավառում կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն

Նորք Մարաշում՝ ամբողջությամբ, ևս 2 վարչական շրջանում՝ մասամբ, 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է գրել

Բլինքենը նվագել և երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ազատվել է աշխատանքից

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Կոսովոյի պատվիրակության հետ