Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

29/04/2024 schedule17:37

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։

Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը։

«Ապրիլի 30-ին Կուպմանը կայցելի Հայաստան։ Նրա այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդիվ՝ հետամուտ լինեու Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հայտարարմանը: Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը:

Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կառավարության անդամներին, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներին, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Միաժամանակ պարոն Կոոպմանը կհայտարարի ԵՄ-գերմանական համատեղ ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում էներգաարդյունավետությունը և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը։

Մայիսի 1-ին և 2-ին պարոն Կոոպմանը կլինի Վրաստանում՝ քննարկելու ԵՄ-Վրաստան համագործակցությունը, ներառյալ Վրաստանի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի հետ կապված 9 քայլերի ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, վարչապետ Իրակլի Կոբախիձեին, ինչպես նաև կառավարության անդամների, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիին և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին։ Նա հանդիպումներ կունենա նաև խորհրդարանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ներդրումային գործընկերների հետ։ Պարոն Կոոպմանը կհայտարարի ԵՄ կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերի մեկնարկը՝ որոնք միտված են օգնելու վերականգնել Վրաստանի ոռոգման ցանցը, խթանել ներդրումներ վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների ուղղությամբ և աջակցել տեղական արժույթով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:

Մայիսի 3-ին և 4-ին պարոն Կոոպմանը կայցելի Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը` ներառյալ տարածաշրջանային միակցվածությանն ու վերականգնվող էներգիային առնչվող հարցեր՝ Ադրբեջանում նոյեմբերին հյուրընկալվող Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովին ընդառաջ։ Նա կհանդիպի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին, ինչպես նաև արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևին։ Գլխավոր տնօրենը ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ միասին կհայտարարի Ադրբեջանում հակաականային գործողություններին ուղղված «Թիմ Եվրոպա» նախաձեռնության մեկնարկը, որը միտված է օգնելու լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են կարողությունների զարգացումը, ականների վտանգի մասին իրազեկումը և աջակցությունը տուժածներին: Միաժամանակ, Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին գլխավոր տնօրենը մեկնարկ կտա միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական ընդգրկման բարելավմանը միտված ԵՄ աջակցության ծրագիրը։

Լրացուցիչ տեղեկությունների համար, այդ թվում՝ այցերի ընթացքում ծրագրի միջոցառումներին մամուլի հասանելիության համար խնդրում ենք կապ հաստատել ԵՄ պատվիրակությունների մամուլի պատասխանատուների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
874 դիտում

24 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Նիկոլ Փաշինյան

Մի շարք մարզերում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, -1, -2 աստիճան ցուրտ

Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը

Հարց է ծագում՝ ոնց է լինում, որ ավելացնում ենք, պարզվում է՝ չի հերիքում․ վարչապետը՝ առողջապահական ծախսերի մասին

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն. հայտնի են ժամկետները

Ակցիաներին մասնակցելու նպատակով տարեցներին գումար տրամադրելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան

Հույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ վարչապետ

Գալստանյանի աջակիցների ակցիան Կառավարության շենքի դիմաց

Բերքաբերում խնդիր չկար, Բաղանիսում էին հնարավոր, բայց պարզվեց՝ այնտեղ էլ չկան. Փաշինյան

Կառավարության մոտից կան բերման ենթարկվածներ

Սյուները տեղադրվելուց հետո Բաղանիս-Ոսկեպար հատվածում ծառայությունը սկսել են իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ վարչապետ

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» թմրամիջոցի 90 հաբ (տեսանյութ)

Մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման. վարչապետ

ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Ինչի դեմ են պայքարում, եթե 25 հեկտար հող է վերադարձվում Կիրանց գյուղին, որը 33 տարի անհասանելի է եղել. Չախոյան

Մ-6-Աթան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Լուկաշենկոն ժամանել է Բաքու. սպասվում է հանդիպում Ալիևի հետ

Բազմաթիվ մարդկանց խաբելու միջոցով մի քանի հարյուր միլիոն դոլարի հափշտակություն. կալանավորվել է Արագած Ախոյանը

Մի՞թե եկեղեցու առաջնորդ լինելն այլևս ընդունելի չէ, որ հոգևորականները ձգտում են քաղաքական պաշտոնների. Բաբաջանյան

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ արձանագրություն են ստորագրել. ԱԳՆ-ն մանրամասնում է՝ ինչ է համաձայնեցվել

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակման լուրից․ Փաշինյան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Ոչ թե ՀՀ-Ադրբեջան նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցածը. կառավարություն

Վաշինգտոնում քննարկվել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքը․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՎԶԵԲ կառավարիչների նիստից հետո հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնող ֆիլմ է ցուցադրվել (լուսանկարներ)

Իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում․ Վարդանյան

ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել, հարցազրույց տված անձը զինված ուժերին ծանոթ չէ․ ՊՆ

Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել

Գալստանյանի ցույցի առաջին շարքերում դաշնակներն են, որոնք սադրում են ոստիկանությանը՝ փորձելով բախում հրահրել (տեսանյութ)

Աջապահյանը Մատենադարանը, գյուղեր ու հողեր է ուզում պետությունից. որտեղից են գալիս ամբիցիաները

Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ խոսնակ

Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ

Այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի. Արտաշես Խալաթյանը մանրամասնում է

Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և կամային անձնավորության, հույս ունեմ ՝ կհաղթահարի այս վիճակը․ Պուտին

Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Բալահովիտ գյուղում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է