ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

29/04/2024 schedule16:53

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնց արձագանքել է Արդարադատության նախարարությունից։

Ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից:

«Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։

Պատասխան - Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ՝ այո, Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։

Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհրդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։

Պատասխան - ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրկված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:

Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։

Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել:

Պատասխան - ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։

Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:

Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:

Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է

Պատասխան - Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ մինչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:

Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու

Պատասխան - Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:

Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անցկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:

Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:

Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
755 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն (տեսանյութ)

Սփյուռքում գործում է ավելի քան 800 հայկական դպրոց․ Փաշինյանը կարևորել է այդ կրթօջախներին աջակցության ցուցաբերումը

Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Քաշքշել է քաղաքացուն, հայհոյանքներ հնչեցրել. մանրամասներ Վահագն Չախալյանի ձերբակալման մասին

Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ շիրիմներին

Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ փոխարտգործնախարար

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Օվիեդոյի» կոնվենցիան

Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի

Բոլոր խոշորացված համայնքները կունենան տիպային մարզահամալիրներ, շինարարության գործընթացները ընթացքի մեջ են․ նախարար

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Պետք է ստեղծել պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ․ ՀՀ վարչապետ

Հայտնվել են կադրեր՝ ինչպես են հարձակվում Սլովակիայի վարչապետի վրա և կրակոցներ արձակում (տեսանյութ)

Ոստիկանները Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին

24 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Նիկոլ Փաշինյան

Մի շարք մարզերում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, -1, -2 աստիճան ցուրտ

Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը

Հարց է ծագում՝ ոնց է լինում, որ ավելացնում ենք, պարզվում է՝ չի հերիքում․ վարչապետը՝ առողջապահական ծախսերի մասին

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն. հայտնի են ժամկետները

Ակցիաներին մասնակցելու նպատակով տարեցներին գումար տրամադրելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան

Հույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ վարչապետ

Գալստանյանի աջակիցների ակցիան Կառավարության շենքի դիմաց

Բերքաբերում խնդիր չկար, Բաղանիսում էին հնարավոր, բայց պարզվեց՝ այնտեղ էլ չկան. Փաշինյան

Կառավարության մոտից կան բերման ենթարկվածներ

Սյուները տեղադրվելուց հետո Բաղանիս-Ոսկեպար հատվածում ծառայությունը սկսել են իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ վարչապետ

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» թմրամիջոցի 90 հաբ (տեսանյութ)

Մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման. վարչապետ

ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Ինչի դեմ են պայքարում, եթե 25 հեկտար հող է վերադարձվում Կիրանց գյուղին, որը 33 տարի անհասանելի է եղել. Չախոյան

Մ-6-Աթան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Լուկաշենկոն ժամանել է Բաքու. սպասվում է հանդիպում Ալիևի հետ

Բազմաթիվ մարդկանց խաբելու միջոցով մի քանի հարյուր միլիոն դրամ հափշտակություն. կալանավորվել է Արագած Ախոյանը

Մի՞թե եկեղեցու առաջնորդ լինելն այլևս ընդունելի չէ, որ հոգևորականները ձգտում են քաղաքական պաշտոնների. Բաբաջանյան

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ արձանագրություն են ստորագրել. ԱԳՆ-ն մանրամասնում է՝ ինչ է համաձայնեցվել

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակման լուրից․ Փաշինյան