Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար մեղադրվող անձանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեցին սույն գործով մեղադրվող Կարո Եղնուկյանի եւ Մարտին Վարդանյանի պաշտպանները: Ընդհանուր առմամբ, «Սասնա ծռերին» օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 16 անձի, նրանցից ազատության մեջ է միայն ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը:
Այս գործով առաջին կալանավորվածներից է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը: Նրան, ըստ պաշտպան Տիգրան Հայրապետյանի՝ մեղադրում են այնպիսի արարքի օժանդակելու մեջ, որը չի կատարվել։
«Չկան այն հանցագործությունները կատարողները, որոնց օժանդակելու մեջ մեղադրվում է Կարո Եղնուկյանը։ Ասում են՝ օժանդակել է Պավել Մանուկյանին, որ պատանդներին երկար պահի, այնինչ Պավել Մանուկյանին չեն առաջադրել պատանդներին երկար պահելու մեղադրանք: Ավելի անհեթեթ մեղադրանք հնարավոր չէ ձեւակերպել»,- ասաց Եղնուկյանի պաշտպանը:
Նա մանրամասնեց, որ Կարո Եղնուկյանին մեղադրում են 4 գործողություն կատարելու մեջ՝ ոստիկանության տեխնիկայի շարժի մասին տեղեկություն հրապարակելու, մարդկանց Ազատության հրապարակից ՊՊԾ գնդի հարակից տարածք տեղափոխելու համար միջոցներ ձեռք առնելու, իրավապահների տարած սննդից թունավորումների առաջացման մասին տեղեկատվություն տարածելու, «Սասնա ծռերին» ռադիոկապով ապահովելու:
Հայրապետյանի խոսքով՝ դատարան 4 հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ են ներկայացվել, որոնք կապ չունեն այս մեղադրանքի հետ. «Այդ հեռախոսային գաղտնալսումների չորսից երեքում Կարո Եղնուկյանը խոսել է իր տիկնոջ՝ Ռուզաննայի հետ: Երկու խոսակցություն վերաբերել է թունավորումներին, Կարոն ասել է, որ իր տեղեկություններով, տղաներից մի քանիսը իրենց վատ են զգացել, հավանաբար թունավորումը եղել է իրավապահների տրամադրած սննդի վատ որակից, կամ եղել է ժամկետանց պահածոներից: Կինը այդ խոսակցության ժամանակ հարցրել է՝ հրապարակե՞մ, ասել է՝ կարիք չկա: Վերջ, այսքանն է եղել: Այսինքն՝ մեղադրանքն առաջադրվել է բոլորովին այլ փաստերի հետ կապված, դատարան ներկայացվել են բոլորովին այլ փաստեր»,-ներկայացրեց Հայրապետյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն որեւէ արձագանք չկա դրանց: Հայրապետյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայց է ներկայացվել դատախազի անգործության դեմ:
Պաշտպանի բողոքներին ու նամակներին չի պատասխանել նաեւ քրեական գործը վարող Հատուկ քննչական ծառայությունն ու դրա ղեկավարը: «Սա ցույց է տալիս, որ քննչական մարմնի ղեկավարը չի կարողանում վերահսկել այս ամբողջ մեղադրանքները, չի պատկերացնում՝ ում ինչ մեղադրանք է առաջադրված: Այն տպավորությունն է, որ մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները»,- հավելեց Եղնուկյանի պաշտպանը:
Այս գործի շրջանակներում կալանավորված մյուս անձը՝ Մարտին Վարդանյանը, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին է: Նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ Մարտին Վարդանյանին մեղադրանք են առաջադրել հոր նկատմամբ ճնշում գործադրելու համար: Նա, ըստ պաշտպանի՝ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին աջակցելու, նրանց հեռախոսները լիցքավորելու եւ նրանց համար աջակիցներ փնտրելու համար։ Նա, պաշտպանի խոսքով, դատարանում հայտարարել է, որ ինքը ոչ մի գործողություն չի կատարել, իրեն մեղադրանք են ներկայացրել հոր հետ խոսելու համար։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ համոզված է, որ այդ դեպքում պետք է մեղադրանք առաջադրվի նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին, քանի որ նա եւս կապ է հաստատել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ:
ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանն էլ ասաց, որ թեեւ ինքը ազատության մեջ է, սակայն իր նկատմամբ մեղադրանքը պահպանվում է: Նրան մեղադրանք է առաջադրվել Վարուժան Ավետիսյանի եւ Պավել Մանուկյանի հետ կայուն կապ պաշտպանելու, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործողությունների մասին տեղեկություն տալու համար. «Պատկերացնում եք, իբր ես իմ աչքերով տեսել եւ ասել եմ, թե քանի զրահատեխնիկա է մոտենում եւ որ փողոցից: Սա անհեթեթություն չէ, արդեն ծիծաղելի է»,- նշեց նա:
Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը առգրավել է Ենիգոմշյանի հատուկ ծրագրով համալրված համակարգիչը եւ նրա ID քարտը, որի պատճառով նա չի կարողանում օգտվել բանկից: Մեր զրույցում նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել դրանք վերադարձնելու վերաբերյալ, սակայն միջնորդությունը մերժվել է: «Կարծում եմ՝ քննչական մարմինը կվերանայի իր այդ մոտեցումը, որովհետեւ կա Կառավարության որոշում, որտեղ ասված է, որ կարող են առգրավվել անձնագիր, այլ ոչ թե ID քարտ, այսինքն իրենց գործողությունը հակասում է Կառավարության որոշմանը եւ օրենքի կոպիտ խախտում է: Սա Հայաստանում տարածված իրավախախտում է»,- ասաց պաշտպանը:
Մեր հարցին, թե Ենիգոմշյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել է, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նախ պետք է մայր գործը կարճվի: Մեր հարցին, թե դա որքանո՞վ է հնարավոր, պաշտպանն ասաց. «Ես հիշում եմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ եթե խմբի անդամները հանձնվեն, ապա կկարճեն գործը, ես սպասում եմ պետական մարմնի կողմից իր խոստումը պահպանելուն: Միգուցե կան գործողություններ, որոնք դեռ չեն կատարել, կատարեն վերջացնեն՝ գործը կարճեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT