Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ

16/06/2026 schedule16:48

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։

Նախագծի հեղինակներն են Արուսյակ Մանավազյանը և Ալխաս Ղազարյանը։

«Պետության հետ քաղաքացու բավարար կապի (պարբերական կապի) տեսության հիմքում, ըստ էության, ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, այլ պետք է արտացոլի իրական սոցիալական, տնտեսական և կենսագործունեության կապ պետության հետ: Քաղաքացիությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի և պետության միջև: Ընդ որում՝ քաղաքացին ստանում է տվյալ պետության երաշխավորած իրավունքների ամենամեծ ծավալը և իրավական պաշտպանության ամենաբարձր աստիճանը, որը տվյալ պետության հետ կայուն կապի բացակայության պայմաններում դառնում է կապի ֆորմալ և միակողմանի դրսևորում։ Այս իմաստով քաղաքացիությունը անհրաժեշտ, բայց ոչ ամենևին բացառիկ և ոչ միակ պայմանն է՝ ժողովրդաիշխանության իրացման հիմնական ձևերին՝ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար:

Քաղաքացիությունը թեև քաղաքացի-պետություն կապի հիմնական իրավական դրսևորումն է, սակայն ինքնին քաղաքացիության առկայությունը չի վկայում պետության հետ բավարար կապի առկայության մասին: Ըստ այդմ՝ քաղաքացիությունը կարող է կորցնել իր «որոշիչ դերակատարումը» այդ հարցում, եթե անձը տևական ժամանակ կտրված է պետության քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքից:

Այս համատեքստում ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում: Այս իմաստով թեև քաղաքացիությունը ելակետային է ժողովրդաիշխանության իրացման համար, սակայն անհրաժեշտ է ապահովել նաև մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը, այսինքն՝ ընտրողի բավարար կապը պետության հետ:

Ավելին՝ քաղաքացիությունը չի դրսևորվում միայն որպես իրավական պատկանելություն: Մասնավորապես քաղաքացիությունը ոչ թե սոսկ իրավական կապ է պետության հետ, այլ նաև պատկանելություն և մասնակցություն այդ պետության քաղաքական կյանքին և իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը: Հետևապես այս տեսանկյունից ևս ժողովրդաիշխանության իրացման առանցքային եղանակներին մասնակցությունն օբյեկտիվորեն առավել արդարացված կարող է լինել այն քաղաքացու համար, որի համար տվյալ պետությունը հանդես է գալիս որպես հիմնական շահերի կենտրոն՝ դրան համապատասխան հետևանքներով հանդերձ. քաղաքացին ոչ միայն մասնակցում է հանրային իշխանության ձևավորմանը, այլև ստանձնում է այդ իշխանության գործունեության հետևանքները կրելու պատրաստակամություն՝  ներգրավվելով այդ իշխանության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությանը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարևորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաև բովանդակային կողմը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաև քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվելու պահանջ:

Ըստ հեղինակների՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
546 դիտում

Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով

Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը

Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք

Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը