«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ

12/05/2026 schedule10:31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է քաղաքացիներից ստացված տարբեր նամակներ, որոնցում հեղինակները աջակցություն են հայտնում վարչապետին ու կառավարությանը: 

Նամակներից ևս մի քանիսը՝ ստորև.

«Նամակ քաղաքացուց․ «Հարգելի պարոն վարչապետ, ողջունում եմ Ձեզ և հայտնում եմ իմ շնորհակալությունը, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ես իմ ուժերով ու գիտելիքներով ընդունվել եմ համատեղելիության սկզբունքով 2 առաջատար հիվանդանոցներ որպես բժիշկ, օգտվել եմ պետության կողմից սուբսիդավորվող բնակարանների ձեռքբերման ծրագրից, ինչպես նաև եկամտահարկի վերադարձի օրենքից, համընդհանուր ապահովագրության շնորհիվ ծնողիս շուրջ 1 մլն դրամանոց վիրահատությունը կատարվել է բացառապես անվճար:

Էս ամեն ինչից զատ, Ձեր ընդառաջման շնորհիվ էլեկտրական մեքենայիս գույքահարկը 430 հազար դրամից դարձել է 125 հազար դրամ: Հիմա առավել քան երբևէ պատրաստ եմ ընտանիք կազմելու ու մեր խաղաղ և հեռանկարային երկրում ապագաս կառուցելու համար: Էս պահին առավել քան երբևէ ինձ շատ լավ եմ զգում, ունեմ ազատ միտք արտահայտելու համար, ունեմ հնարավորություն ինքնադրսևորվելու։

Հունիսին ու առհասարակ միշտ տեր եմ լինելու խաղաղությանս: Հրավիրված եք աշնանն իմ հարսանիքին, անհամբեր կսպասենք մեծ սիրով»:

«Նամակ քաղաքացուց․ «Ողջույն, պարոն Փաշինյան, ես և կինս հատուկ մայիսի 19-ին գալիս ենք Փարիզից Երևան՝ մեր ձայնը ձեզ տալու։ Մեր շատ սիրված և հարգված մարդ։ Մինչ հանդիպում հաղթանակով»:

«Նամակ քաղաքացուց․ «Սիրելի Նիկոլ Փաշինյան, շնորհակալ եմ հային՝ ազատություն տալու, ձայնի իրավունք տալու, խաղաղություն բերելու համար։

Շնորհակալ եմ ձեր կյանքը, ընտանիքը և անվտանգությունը հային ու Հայաստանին նվիրելու համար։

2026-ին ընտրելու եմ ընտանիքովս, ազգովս 16-ին։ Տեր ենք խաղաղությանը»:

«Նամակ քաղաքացուց․ «Բարև ձեզ, պարոն Փաշինյան, այսօր հետևում էի ձեր Սյունիքի քարոզարշավին, մի քանի բնակավայրում խոսքի մեջ ասեցիք, որ 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդ չի զոհվել։

Ամեն դեպքում կողքից տպավորություն ա ստեղծվում, թե կա փոխհրաձգություն, ուղղակի մարդ չի զոհվել։ Ճիշտ չի՞ լինի ասել, որ վերջին 2 տարում առհասարակ չկան կրակոց, փոխհրաձգություն և հետևաբար չունենք զոհեր։ Կեցցե խաղաղությունը․․․»:

Քաղաքացու նամակից․ «Պարոն Փաշինյան, ես ուզում եմ իմ սրտի խոսքը գրել Ձեզ։ Տարիներ շարունակ շատ բաներ ենք տեսել ու ապրել, դրա համար էլ լավ հասկանում ենք, թե որքան դժվար ու պատասխանատու գործ է պետություն ղեկավարելը։ Այս օրերին շատ կարևոր է, երբ երկրի ղեկավարը մտածում է ժողովրդի, երկրի անվտանգության ու ապագայի մասին։ Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր կատարած աշխատանքի, համբերության ու Հայաստանի համար անընդհատ պայքարելու համար։

Թող Աստված Ձեզ ուժ, առողջություն, համբերություն ու ամուր կամք տա, որպեսզի շարունակեք Ձեր կարևոր գործը հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի։ Մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, մեր երեխաներն ու թոռները ապրեն ապահով Հայաստանում, իսկ ժողովուրդը միշտ հավատ ու հույս ունենա վաղվա օրվա հանդեպ։

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, և կեցցե հենց դուք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
884 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին