Երևան
12 °C
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան իր պարտքն է համարել և շարունակելու է համարել Հայաստանի կողքին կանգնելը՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։
Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար՝ անդրադառնալով նաև 2022 թվականի աշնան իրադարձություններին և տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակին։
«Այդ պահին կարծում եմ, որ Ֆրանսիան իր պարտքն է կատարել։ Շատերը Եվրոպայում և այլուր մեզ նայում էին՝ չհասկանալով, թե ինչու ենք մենք այդքան սատարում Հայաստանին։ Բայց մենք եղել ենք ձեր կողքին, որովհետև դա արդար էր, ուղղակի որովհետև արդարը դա էր»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պատմության ընթացքում բազմիցս պայքարել է իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար, և այդ պայքարը եղել է արդար։
«Մեզ համար անհրաժեշտ էր լինել այդ արդար պայքարի կողքին, որպեսզի միջազգային իրավունքը հարգվի»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան նման դիրքորոշում է ցուցաբերել անկախ քաղաքական կամ տնտեսական հաշվարկներից։ Ֆրանսիայի նախագահը նաև անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերությունների խորը պատմական արմատներին՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև քաղաքակրթական կապը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան միշտ կարևորել է հայ ժողովրդի նկատմամբ աջակցությունը՝ սկսած պատմական ճգնաժամերի ժամանակներից մինչև մեր օրերը։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի համար պատիվ է եղել ընդունել հայ գաղթականներին և ընդգծել է նրանց ներդրումը ֆրանսիական հասարակության մեջ՝ հիշատակելով, մասնավորապես, Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի դերը։
Ֆրանսիայի նախագահը կարևորել է նաև Հայաստանի կողմից ընտրված զարգացման ուղին՝ այն բնութագրելով որպես խաղաղության, կայունության և եվրոպական արժեքների ընտրություն։
«Այն ընտրությունը, որ դուք կատարել եք՝ խաղաղության, կայունության, Եվրոպայի և բարգավաճության ընտրությունը, մենք գտնում ենք արդար և ճիշտ ձեր երկրի համար»,- նշել է նա։ Մակրոնը հայտնել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև նախատեսվող ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ երկկողմ հարաբերություններում՝ ամրապնդելով համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության և մշակույթի։
«Մենք ցանկանում ենք ձեզ հետ կառուցել այս պատմությունը»,– ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի ղեկավարության խիզախությունը՝ խաղաղության ուղին ընտրելու հարցում։«Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար։ Եվ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի»,- ասել է Մակրոնը։
Ելույթի ավարտին Ֆրանսիայի նախագահը առաջարկել է բաժակ բարձրացնել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու երկրների համագործակցության հետագա զարգացման համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մակրոնը երգել է՝ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ․ տեսանյութ
Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի է հայտնաբերվել
Ֆրանսիան միշտ կլինի արդար պայքարի կողքին․ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ
Մեծ պատիվ է․ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ Փաշինյան
ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի
Մակրոնը խոստացել է Ալիևի հետ քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը
Ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված 19-ամյա երիտասարդը Երևանում խոշոր ավտովթարի հեղինակ է դարձել
Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշան՝ Մակրոնին․ պարգևատրվել են նաև ՀՀ նախագահն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Վստահ եմ՝ Ձեր այցը նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ նախագահը հանդիպել է Մակրոնի հետ
Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի
Արարատ Միրզոյանը ԵՔՀ գագաթնաժողովի ընթացքում շփումներ է ունեցել գործընկերների հետ․ լուսանկարներ
Անտոնիու Կոշտային, Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Կայա Կալասին հրավիրեցի Կարմիր կամուրջը դիտելու․ վարչապետ
Մեր ընդդիմությունը քաղաքական շիզոֆրենիայի մեջ է. թող չբզբզան, մարդկանց հիմարի տեղ դնեն. Կարապետյան. տեսանյութ
Ինչպես է Գյումրին պատրաստվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի այցին․ լուսանկարներ, տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը նամականիշ են մարել․ տեսանյութ
Լուկաշենկոն թող տեսնի՝ ամբողջ աշխարհին ենք պետք. Երևանը եվրոպական մայրաքաղաքի կարգավիճակ է ստանում. տեսանյութ
ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. վարչապետ
Երեկվա դռոն շոուն տեսե՞լ եք․ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները․ տեսանյութ
Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում․ վարչապետ
Զառիթափ գյուղում «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է գետում
Ուկրաինան միշտ հարգել է Վրաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդին․ Երևանում հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա
Որքան մարդ է մասնակցել Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցած բողոքի ակցիային
ՀՀ-ն և Թուրքիան ստորագրել են պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքի իրականացման արձանագրությունը
Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը․ Փաշինյան-Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները
Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ
Փաշինյանը և Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային կայունության ջանքերին
Ամբողջ օրն ազգային արժեքների ոտնահարումից խոսող «ռուսամետ ընդդիմությունը» հայկական քանի՞ արժեք ճանաչեց. Եղոյան
Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ միասին է առաջ շարժվում. Մակրոնը գրառում է կատարել
Էս սրտիկները Ծառուկյանի և նրա ընկեր Լուկաշենկոյի համար են. Հարությունյան
Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր
Շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս կարևոր պատմությունը Հայաստանի համար. վարչապետը՝ ԵՔՀ անդամներին
Ինչպիսին էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը. լուսանկարներ
Հանրային հեռարձակողները պարտավոր են կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ. ԿԸՀ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT