Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները և մի շարք այլ պետությունների կառավարությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությանը հաջորդել է միջոցառման բացման արարողությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է․
«Գերազանցություննե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք,
Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահին՝ այս կարևոր միջոցառմանը հրավիրելու և ջերմորեն հյուրընկալելու համար, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ սերտ համագործակցության համար։
2024 թվականին Բրյուսելում կայացած առաջին հաջող գագաթնաժողովից հետո մենք վստահ ենք, որ Փարիզում անցկացվող այս երկրորդ գագաթնաժողովը կխթանի համագործակցությունն այն երկրների միջև, որոնք որոշել են զարգացնել քաղաքացիական միջուկային հզորությունները և կխթանի իրական լուծումները՝ ապաածխածնացման և էներգետիկ ինքնիշխանության ընդհանուր նպատակների առաջխաղացման համար։
Այս նպատակները՝ զուգորդված համաշխարհային էներգիայի աճող պահանջարկի հետ, հանգեցրել են միջուկային էներգիայի մրցունակության վերանայման, և շատ երկրներ այժմ գիտակցում են, որ միջուկային էներգիան՝ որպես կարգավորվող, ցածր ածխածնային էներգիայի աղբյուր, կարող է լավ համագործակցել վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ, այլ ոչ թե մրցակցել դրանց հետ։
Այս համոզմամբ առաջնորդվելով՝ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որը COP28-ում լիովին աջակցեց մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի եռապատկման հռչակագրին, և մենք ողջունում ենք Փարիզի համաձայնագրի նպատակների ուղղությամբ առաջընթացը գնահատող Առաջին գլոբալ գնահատումը։ Հայաստանի կառավարությունը նաև որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն և որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։
Այս նպատակով մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա՝ մասնավորապես փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ։
Գերազանցություննե՛ր,
Մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը՝ նախագծումից և կառուցումից մինչև անվտանգ շահագործում, պահպանում և, ի վերջո, շահագործումից հանում։ Ուսուցման և կրթական ծրագրերի իրականացումը կարևոր է անհրաժեշտ աշխատուժի առկայությունն ապահովելու համար։ Այս առումով Հայաստանը բարձր է գնահատում միջազգային համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։
Ուրախ եմ նշել, որ այս ջանքերի և հայ մասնագետների նվիրվածության շնորհիվ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
Եզրափակելով կցանկանայի ընդգծել ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությունը, որը չափազանց կարևոր է ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների համար։ Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է լինի մեր գլխավոր սկզբունքը։
Մենք վստահ ենք, որ այս գագաթնաժողովը կնպաստի երկրների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և ոլորտի միջև նախաձեռնությունների և գործընկերությունների զարգացմանը։ Մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ և հաջող աշխատանք։
Շնորհակալություն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT