Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել

28/02/2026 schedule14:44

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ։

«Թեհրանը չի հապաղի Իսրայելին և ԱՄՆ-ին պատասխան հարվածներ հասցնելու հարցում։ Եկել է հայրենիքը պաշտպանելու և հակառակորդի ռազմական հարձակմանը պատասխանելու ժամանակը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից ընդգծել են՝ ինչպես պատրաստ էին բանակցություններին, առավել պատրաստ էին նաև Իրանի ժողովրդին պաշտպանելուն։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վստահ հակահարված կտան ագրեսորին՝ օգտագործելով ունեցած բոլոր լիազորությունները։ Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած  հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում են և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ակնհայտ զինված ագրեսիա։

Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կօգտագործեն իրենց ողջ ուժն ու ռեսուրսները՝ այս հանցավոր ագրեսիային դիմակայելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի նախագահին և խորհրդի անդամ երկրներին կոչ է արել կատարել իրենց պարտականությունները և անհապաղ միջոցներ ձեռնարկել  միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։

Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին լքել է Թեհրանը՝ իսրայելական ավիահարվածների պատճառով։ Նա տարհանվել է անվտանգ վայր։ Իրանի նախագահը ևս չի տուժել։

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
438 դիտում

Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր

Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ

Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին

Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան

Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց

Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի

«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան

Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ

Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ

Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել

Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ

Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ

Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր

Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները

Ներկուսակցական քարոզարշավը մեկնարկել է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

2017-ի 14.3 միլիարդի դիմաց 2025-ին տրամադրվել է 42 միլիարդ դրամ․ վարչապետը՝ գիտության ֆինանսավորման մասին

Իսրայելը հարվածել է Իրանին․ Կացը երկրում արտակարգ դրություն է հայտարարել

Անկախ Հայաստանի կեղծիքի նախահայրը հաշվի չի առել, որ ԺԷԿ-ի կեղծ թղթով այլևս անհնար է ՀՀ-ում իշխանություն զավթել

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

Ֆինլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ներկայացվել

Սա հավակնոտ մարտահրավեր էր․ ՀՀ հրաձգության ֆեդերացիային է փոխանցվել Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի դրոշը

Երկրաշարժ Ադրբեջանում

Դավիթ Խուդաթյանը Գորիսում ծանոթացել է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին

Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցերը

Ուրախ ենք արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների սովորական վայր

Քրեական ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է. ՆԳՆ

Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի․ Ազիզյան․ լուսանկար

Ով են, որ մարդ չմկրտեն, միանգամից պետք է կարգալույծ լինեն. հաշիվ չեն տալիս իրենց, թե ինչ են անում. տեսանյութ

Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով

Եղվարդի սկզբնամասում մեքենան կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել

Քննարկվել են բազմաբնակարան շենքերի նոր սպառման համակարգերը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու խնդիրները