Երևան
12 °C
Այսօր, երբ Հայաստանը վերագտնում է իր կապերը աշխարհի հետ և ամրապնդում ներդրողների վստահությունը, Ամերիաբանկը կանգնած է երկրի ֆինանսական փոխակերպման ակունքներում: Արտակ Հանեսյանի ղեկավարությամբ բանկը վերածվել է հենասյունային կառույցի, որը համատեղում է մեծ մասշտաբներն ու նորարարությունը:
Ամերիաբանկը մշտապես առանձնացել է շուկայում՝ վերաիմաստավորելով բանկային գործի մշակույթը Հայաստանում: «Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է»,- նշում է պարոն Հանեսյանը։ Բանկն առաջինն էր, որ ներդրեց իրապես հաճախորդամետ մոդել՝ հիմնված անհատականացման և երկարատև փոխհարաբերությունների վրա։ «Անհատականացման առումով մենք գործում ենք «բուտիկ» բանկի սկզբունքով, բայց ունիվերսալ բանկի մասշտաբայնությամբ և հասանելիությամբ՝ սպասարկելով կորպորատիվ և մանրածախ հաճախորդների, ներդրողների և հանրության լայն շերտերի», - ասում է նա։
Հանեսյանի խոսքով, այսօր հաճախորդների գործարքների 99%-ը կատարվում է մասնաճյուղերից դուրս, օնլայն բանկինգի օգտագործման ցուցանիշը կազմել է 80%: Հայաստանի` բանկային ծառայություններից օգտվող բնակչության 30%-ից ավելին օգտվում է Ամերիաբանկի ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ հաստատությունն ամբողջ երկրի տարածքում ունի ընդամենը 28 մասնաճյուղ։
MyAmeria, MyHome, MyCar և MyInvest հարթակները թույլ են տալիս ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ հաճախորդներին և Սփյուռքին անխափան կերպով օգտվել բանկային ծառայություններից, ստանալ վարկավորում, կատարել ներդրումային և անշարժ գույքի գործարքներ։
ՓՄՁ-ների համար բանկը ստեղծել է ամբողջությամբ թվային էկոհամակարգ, որը թույլ է տալիս ընկերություններին գրանցվել, հաշիվներ բացել և ստանալ օնլայն սքորինգային վարկեր։ «Մրցակցության հիմքում մենք դրել ենք ոչ թե ֆինանսավորման պայմանները, այլ որակն ու սպասարկումը», - նշում է Արտակ Հանեսյանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև կին ձեռներեցներին. վերջին 12 ամիսների ընթացքում բանկը կնքել է մոտ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ, և այս գումարի զգալի մասը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ «Կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին բնորոշ են պատասխանատվության բարձր մակարդակն ու թափանցիկությունը, և մեզ համար իրապես մեծ հաճույք է նրանց հետ համագործակցելը»:
Մասշտաբը՝ որպես զարգացման գրավական
Ամերիաբանկի մասշտաբը թույլ է տալիս ֆինանսավորել Հայաստանում իրականացվող ամենահավակնոտ նախաձեռնությունները։ Մոտ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելով և երկրի 1000 խոշորագույն հարկատուներից մոտ 80%-ի հետ գործընկերային հարաբերություններով՝ բանկը դարձել է ենթակառուցվածքների, էներգետիկայի (այդ թվում՝ վերականգնվող էներգիայի), տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտների ֆինանսավորման առաջատարը։ Հայաստանի նշանակալի նախագծերից շատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվում են Ամերիաբանկի կողմից, ինչն ընդգծում է դոլարային բազմամիլիոն ներդրումներ կատարելու վերջինիս կարողությունը։
Ներդրողների և Սփյուռքի համար Ամերիաբանկը վստահելի հարթակ է։ Իր ներդրումային բանկինգի, իրավաբանական և խորհրդատվական կարողությունների շնորհիվ բանկը տրամադրում է գործարքների իրականացման համապարփակ աջակցություն՝ նախնական հետաքրքրվածությունից մինչև իրագործման փուլ։
Սփյուռքի հաճախորդները, մասնավորապես Կալիֆոռնիայում բնակվողները, կարող են հեռավար եղանակով հաշիվներ բացել, ստանալ անհատականացված պայմաններով հիփոթեքային վարկեր և կատարել ներդրումներ՝ մշտապես կապված մնալով Հայաստանի հետ։ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային կենտրոն, իսկ Ամերիաբանկը նպաստում է այդ խոստման իրագործմանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրեական ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է. ՆԳՆ
Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի․ Ազիզյան․ լուսանկար
Ով են, որ մարդ չմկրտեն, միանգամից պետք է կարգալույծ լինեն. հաշիվ չեն տալիս իրենց, թե ինչ են անում. տեսանյութ
Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով
Եղվարդի սկզբնամասում մեքենան կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել
Քննարկվել են բազմաբնակարան շենքերի նոր սպառման համակարգերը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու խնդիրները
Բարով եք եկել, մաղթում եմ դիպուկ հրաձգություն․ վարչապետի ելույթը Եվրոպայի մեծահասակների առաջնության բացմանը
Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից․ Ամերիաբանկը` հեղինակավոր Los Angeles Times-ում
Մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը
Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում․ Արտակ Հանեսյանը ներկայացրել է Ամերիաբանկի կայացման ուղին
TRIPP-ը ահռելի նշանակության ծրագիր է. ադրբեջանական կողմը չի կարող մտահոգություններ հնչեցնել. տեսանյութ
ՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել ԿԳՄՍՆ դրական մասնագիտական եզրակացությունը
Կապանում 2018-25 թվականների ընթացքում իրականացվել է 37 սուբվենցիոն ծրագիր՝ 11 միլիարդ դրամ արժեքով․ Խուդաթյան
Ֆրանսիական «Le Point» պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում «X»-ում․ FIP
«Իմ քայլը» հիմնադրամը կարևոր հայտարարություն է տարածել
Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
Արմավիրի մարզի պարեկները մասնակցել են կրակային վերապատրաստման դասընթացի
Արթիկի գազալցակայանի աշխատակցի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի 616 տուփ ծխախոտ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին ժամը 16:30-ի դրությամբ
Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Նիկոլ Փաշինյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 27-ին
Խցանման ժամանակ հանդիպակաց գոտիով երթևեկող «Մազդա»-ն հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ. տեսանյութ
ԱԽ նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդումը
ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները
«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին
Միակ բանը, որ պետք էր քննարկել ու պահանջել, Աննա Հակոբյանի պետական պահպանության ապահովման հարցն է. Աբրահամյան
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով
Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին
Անակնկալ մեր ընդդիմության համար. մինչ դուք երազում եք, մենք գործում ենք․ Պապոյան
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու կատարվող աշխատանքներին
Ամոթ է, չէի սպասում, որ նման հարց կտաք. Պապոյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին
ՀՀ մարզերում ու Երևանում կդիտվեն ձյան առատ տեղումներ, որոշ շրջաններում՝ բուք. կցրտի 8-10 աստիճանով
Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը. տեսանյութ
ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին
Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ
ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT