Երևան
12 °C
Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։
Միջոցառումը մեկնարկել է տպավորիչ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հրաձգություն մարզաձևի գեղեցկությունն ու առանձնահատկությունները։ Լուսաձայնային շոուից հետո տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների շքերթը։




Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է․ «Հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը: Ուրախ ենք արձանագրել, որ ՀՀ-ն դառնում է Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր: Համոզված եմ, որ այս առաջնությունները նոր խթան կհանդիսանան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանում»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար և կարևոր հնարավորություն՝ ևս մեկ անգամ միջազգային հանրությանը ներկայացնելու երկիրը՝ որպես բարձրակարգ մարզական միջոցառումներ կազմակերպող վստահելի հարթակ։
Նա ընդգծել է՝ վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն իրականացնում է խոշոր միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականություն՝ արդեն իսկ ընդունելով բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, կարատեի աշխարհի առաջնությունը։ Առաջիկայում նախատեսվում է նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության, ծանրամարտի աշխարհի առաջնության և Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերի անցկացումը Հայաստանում։

Հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 40 երկրների հարյուրավոր մարզիկներ, մարզիչներ և պատվիրակներ։ Մրցումները կանցկացվեն օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում։ Ընդհանուր առմամբ խաղարկվելու է 70 լրակազմ մեդալ։
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին, պետական կառույցներին՝ կատարած նախապատրաստական արդյունավետ և հոգատար աշխատանքի համար, ինչպես նաև Եվրոպայի կոնֆեդերացիային՝ այս պատասխանատու միջոցառումը Հայաստանին վստահելու համար։


Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Հայաստանի հրաձգության ավանդույթներին՝ ընդգծելով, որ դեռ խորհրդային տարիներից ձևավորված ամուր դպրոցն անկախությունից հետո շարունակել է զարգանալ։ Նա հիշատակել է 1992 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակված Հրաչյա Պետիկյանին, անվանի հրաձիգներ Զինաիդա Սիմոնյանին, Երջանիկ Ավետիսյանին։ Նախարարն ընդգծել է՝ այսօր ևս հայ հրաձիգները շարունակաբար ամրապնդում են Հայաստանի ներկայությունը եվրոպական և համաշխարհային մրցաշարերում՝ արձանագրելով բարձր արդյունքներ։

Եվրոպայի այս առաջնությանը Հայաստանը մասնակցում է 26-հոգանոց ներկայացուցչական կազմով։ Նախարարը ողջունել է մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ հույս հայտնելով, որ առաջնությունը կդառնա ոչ միայն կարևոր մարզական իրադարձություն, այլև հնարավորություն՝ բացահայտելու Հայաստանը և կրկին վերադառնալու ծրագրեր կազմելու համար։
«Վստահ եմ՝ առաջնությունը կդառնա մարզական մեծ իրադարձություն՝ բոլորիս համախմբելով սպորտի շուրջ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հաջողություն մաղթել առաջնության մասնակիցներին։
Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները խոստովանել է՝ Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու Հայաստանի առաջարկն ի սկզբանե շատ համարձակ է թվացել։
«Շատերի համար սա հավակնոտ մարտահրավեր էր, քանի որ հրաձգությունից նման մասշտաբային մարզական միջոցառում երբևէ չէր կազմակերպվել այս երկրում, բայց մենք հավատում էինք միմյանց, տեսանք մեր հայ գործընկերների վճռականությունը և հսկայական ներուժը՝ վստահելով նրանց փորձին։ Այսօր կարող եմ հպարտությամբ ասել, որ մեր հայ գործընկերները հաջողությամբ հաղթահարել են այս մարտահրավերները։ Նրանք հիանալի պայմաններ են ստեղծել հարյուրավոր մարզիկների համար։ Վստահ եմ, որ այս առաջնությունը Հայաստանում հրաձգության զարգացման հզոր խթան կդառնա»,- ասել է Ռատները՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության և կատարած աշխատանքի համար։

Այնուհետև Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին է փոխանցվել Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի դրոշը՝ որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալման պատվավոր իրավունք։

Միջոցառմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Աշխարհի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին, հյուրեր:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մարտի 1-5-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Փետրվարի 28-ը կլինի մարզումային օր:

Պետբյուջեի միջոցներով վերականգնվում են Գյումրիի Շիրակացու և Խորենացու փողոցները. տեսանյութ
Առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների իրացում, մինչև 93 մլն դրամ փողերի լվացում. 3 վարույթի նախաքննության ավարտ
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը
Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 10 քաղաքացի
Փոխանցեք ձեր մեկ դրամը և տեր կանգնեք խաղաղությանը․ ՔՊ կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է
1 դրամ ստացող միլիարդատերի ՀԷՑ-ը ինչու՞ էր ավել հոսանքի փող գրում Հալիձորի մանկապարտեզի վրա. Ալեքսանյան
Կալուգացի օլիգարխը անտեղյակ է Հայաստանից, անգամ կենսաթոշակի չափը չգիտի. թող նա հնարավորինս շատ խոսի. Չախոյան
Մայրս սիրահարված էր Չարլզ թագավորին. Դոնալդ Թրամփ
Իրանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Փոխվարչապետ Խաչատրյանը և ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենը քննարկել են համագործակցության մասին հարցեր
Կեցցե՛ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը. Ժան-Նոել Բարոն և Միրզոյանը միասին տեսանյութ են հրապարակել
Կանդազների մասին վաղուց էինք զգուշացնում. Հարությունյանը հրապարակել է ՀՀ վարչապետի՝ 2024-ի ելույթը. տեսանյութ
Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից
Իրականում որոշ մարդկանց անհանգստացնում է ոչ թե անձնագրի գույնը, դիզայնը, այլ վիզաների ազատականացումը. Թունյան
Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Աբրահամյան
Կանդազը ինքնուրո՞ւյն է ղալաթներ արել. տականքներին վարձել են, որ ՀՀ-ի դեմ տեղեկատվական դիվերսիա անեն. տեսանյութ
ԳՇ պետ Ասրյանը և Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետը քննարկել են 2 երկրի համագործակցության մասին հարցեր
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով Հայաստան-Թուրքիա հանդիպումը
Իրանն ամբողջությամբ արգելել է պողպատե արտադրանքի արտահանումը
Հարությունյանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են առաջիկա ընտրությունները
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել
ԱԺ փոխնախագահն Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության մասին հարցեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, առանց դրա չենք պատկերացնում պետության զարգացումը. վարչապետ
Քոչարյանը անձնական վենդետա ունի ՀՀ քաղաքացիների դեմ. մեր գլխին աղետ ու պատերազմ են ուզում բերել. տեսանյութ
Համաներում չի լինելու. ընտրակաշառք տալը, վերցնելը, ապօրինի գույք ձեռք բերելը պատժվում է օրենքով. Սիմոնյան
Նախարարությունը մարդասիրական օգնության դեղեր և օպտիկական ակնոցներ է հատկացրել բուժհաստատություններին
Համաձայնեք՝ հիանալի արդյունք է ստացվել. Միրզոյանը ներկայացրել է Փարիզում ՀՀ դեսպանության աշխատանքները
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արուսյակ Ջուլհակյանը
Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակտարածք չունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով
Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում գիտական հանրության հետ. վարչապետ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խմբի մասին
Հեղուկ գազի շուկայում կան խնդիրներ. նախարարությունը պատասխանել է թեմայի շուրջ առավել հաճախ տրվող հարցերին
Տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպումը
Երկրաշարժ Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Գյումրիում ու կից համայնքներում
Ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ երիտասարդներն են փոփոխությունների հեղինակը․ Արայիկ Հարությունյան
Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կժամանի նաև Կանադայի վարչապետը
ՀԷՑ-ի շուրջ 3700 աշխատակից պարգևավճար է ստացել մարտ ամսվա համար․ ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին․ Պետրոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT