Ուրախ ենք արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների սովորական վայր

27/02/2026 schedule21:43

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ:

63434_b.jpg (577 KB)63432_b.jpg (689 KB)63430_b.jpg (596 KB)

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Աշխարհի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին, Եվրոպայի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր:

63427_b.jpg (583 KB)63426_b.jpg (603 KB)63425_b.jpg (667 KB)

Միջոցառման շրջանակում վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել բոլորին Հայաստանի Հանրապետությունում: «Մեր երկրում առաջին անգամ է անցկացվում սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնություն, և ուրախ ենք առաջնությունում ողջունել 40 երկրների 450 մարզիկների և մարզիչների, ինչպես նաև ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների 150 պաշտոնական ներկայացուցիչների։

63417_b.jpg (628 KB)63419_b.jpg (727 KB)63421_b.jpg (633 KB)63407_b.jpg (630 KB)63413_b.jpg (666 KB)

Առաջնության ընթացքում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու, և ես համոզված եմ, որ ներկաներից շատերն այստեղից կհեռանան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով, ինչպես նաև հաճելի հուշերով Հայաստանի Հանրապետության և սպորտի այս փառատոնի վերաբերյալ:

Մենք հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը և ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ գոնե այս պահի դրությամբ Հայաստանում չի եղել առաջնություն, որ որևէ նեգատիվ նստվածք թողնի իր հետևից, ինչը նշանակում է, որ առաջիկայում նորանոր առիթներ կլինեն հանդիպելու տարբեր առաջնություններում՝ Եվրոպայի, Աշխարհի:

63423_b.jpg (710 KB)

«Իհարկե, համոզված եմ, որ այս առաջնությունները նոր խթան կտան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։

Ողջունում եմ բոլորիդ, բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն, և հաղթանակ եմ մաղթում բոլորիդ: Նրանք, ովքեր կհաղթեն Հայաստանի Հանրապետությունում այս անգամ, շատ ուրախ եմ: Նրանք, ովքեր այստեղ չեն հաղթի, համոզված եմ, ովքեր առավել հետևողական կլինեն իրենց նպատակի հետևից գնալու ճանապարհին, անպայման կհաղթեն առաջիկա առաջնություններից որևէ մեկում: Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն»,- իր խոսքն ամփոփել է վարչապետը։

63412_b.jpg (841 KB)

Առաջնությունն անցկացվելու է փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Մրցումները մեկնարկելու են մարտի 1-ից․ յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։ Հայաստանը առաջնությանը ներկայանում է 26 մարզիկով:

Առաջնությանն ընդառաջ իրականացվել է լայնածավալ և համակարգված նախապատրաստական աշխատանք, որպեսզի Հայաստանը պատշաճ մակարդակով հյուրընկալի մասնակիցներին. ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը համակարգել է ողջ գործընթացը։ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պատշաճ անցկացման նպատակով մարզաձևի և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ պետական աջակցությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։

Պետությունն առաջնության կազմակերպման համար հատկացրել է շուրջ 500 միլիոն դրամ, որի շրջանակում ներառված է նաև համապատասխան գույքի ձեռքբերումը։ Մասնավորապես ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, այդ թվում՝ թիրախներ և այլ մասնագիտացված սարքավորումներ, որոնք այնուհետև կուղղվեն մեր երկրում այս մարզաձևի զարգացմանը։

Սպորտի ոլորտի զարգացումը պետական առաջնահերթություն և հանձնառություն է. սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելի քան քառապատկվել է. 2026 թվականին ոլորտի հատկացումը հասնում է շուրջ 15 միլիարդ դրամի, որը վկայում է սպորտի հանդեպ Կառավարության ռազմավարական մոտեցման մասին։ Հայաստանում խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնելու Կառավարության քաղաքականության արդյունավետությունն արդեն ապացուցվել է նախորդ տարիներին կազմակերպված միջազգային սպորտային մրցաշարերի դրական փորձով։ Հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1710 դիտում

ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը

Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ

Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով

Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար

ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան

Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի

Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ

ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում

Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը

Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին

Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին

Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան

Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել

Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ

Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը

Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու

Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք

Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Տվյալը, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը. Փաշինյան

Շենգավիթում տաջիկը սպանել է 62-ամյա տղամարդուն՝ չհավատալու համար, որ ինքը Քրիստոսն է. բացառիկ մանրամասներ

Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ

ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ

Երևի հոր 400 հազար դրամ աշխատավարձով են դարձել ոսկու հանքի տեր, սատկած առյուծ թամբել. Չախոյան

Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան

Վենսին նման գիրք նվիրելը ես համարել եմ սադրիչ գործողություն. վարչապետը՝ Էդիտա Գզոյանի ազատման որոշման մասին

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է՝ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է

Կարո՞ղ է Հայաստանում պատերազմ կա, ես տեղյակ չեմ, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք. Փաշինյան

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է