Երևան
12 °C
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում սրտացավ գործընկերներից, նվիրատուներից և շահառուներից՝ տեղեկացվելով, որ հիմնադրամի աշխատակիցներից մեկի անունից տարածվում է տարօրինակ բովանդակությամբ էլեկտրոնային նամակ (բովանդակությունը՝ ստորև):
Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը, որում ասվում է․
«Տեղեկացնում ենք, որ տարածվող նամակը, որը ուղարկվում է իբրև հիմնադրամի աշխատակից Զարինե Հարությունյանի անունից, բացարձակապես կեղծ է և որևէ առնչություն չունի նրա հետ:
Պարզվել է, որ անհայտ անձինք փետրվարի 18-ին գրանցել են «projects-mystep.foundation» դոմեյնը և այդ դոմեյնի միջոցով համակարգված կերպով ուղարկում են ապատեղեկատվական նամակներ՝ փորձելով մոլորեցնել հանրությանը և վնասել հիմնադրամի ու գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հեղինակությունը։
Տեղեկատվական բաց հարթակներից տեղեկանում ենք (լուսանկարները՝ ստորև), որ տվյալներն այդ դոմեյնի մասին ամբողջությամբ փակ են, իսկ էլեկտրոնային փոստի հասցեն կամ հասցեները, որոնք բացվել են այդ դոմեյնով, արդեն ապաակտիվացված են:
Քանի որ նամակում նշված տեղեկատվությունը հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասին ամբողջությամբ սուտ է, մենք սա գնահատում ենք որպես նպատակային կեղծարարություն և հիբրիդային տեղեկատվական հարձակում՝ ուղղված հիմնադրամի լայնածավալ բարեգործական թափանցիկ գործունեության և վստահության դեմ։
Հիմնադրամի 6 տարվա աշխատակից Զարինե Հարությունյանը, որի անունը շահարկվել է այս գործողություններում, պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ օգնելու բացահայտել իր անվան ապօրինի օգտագործմամբ զանգվածային ապատեղեկատվություն տարածող անձանց:
Հորդորում ենք մեր սիրելի հայրենակիցներին, բոլոր գործընկերներին, նվիրատուներին, շահառուներին և հանրության ներկայացուցիչներին՝ եթե ստանաք նմանատիպ նամակներ նույն կամ մեր այլ աշխատակիցների անուններից, չարձագանքել դրանց, չտարածել բովանդակությունը և անհապաղ տեղեկացնել հիմնադրամին պաշտոնական կապի միջոցներով։
Վստահեցնում ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական հաղորդակցությունն իրականացվում է միայն հիմնադրամի պաշտոնական հարթակներից և հաստատված էլեկտրոնային հասցեներից։
Տվյալ դեպքի վերաբերյալ արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ իրավական քայլեր։ Շնորհակալ ենք մեր գործունեության հանդեպ բարձր վստահության և հավատի համար: Այն մեզ համար խթան է՝ շարունակելու մեր հանրօգուտ գործունեությունը:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ
Նամակի բովանդակությունը՝

Հարգելի՛ Հայաստանի քաղաքացիներ,
Ես՝ Զարինե Հարությունյանս՝ «Իմ քայլ» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական, ուզում եմ հայտարարել հիմնադրամում դրամական միջոցների հափշտակման մասին: Աշխատանքի ընթացքում ես բազմաթիվ դրամական խարդախությունների վկա եմ եղել:
Ինչպես շատերին հայտնի է, Աննա Հակոբյանին արդեն ոչ թե մի անգամ մեղադրել են դրամական միջոցների հափշտակման մեջ: Այդ մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, և ես պատրաստ եմ հաստատել դրանք:
Ինձ հաջողվել է պարզել, որ վերջին տարիների ընթացքում Աննան հանել է ավելի քան 4 միլիոն դոլար նվիրատվություն:
Ես չեմ կարող անտարբեր նստել և լուռ հետևել կատարվողին: Ինձ ցավում է տեսնել, թե ինչպես են հայ ժողովրդին ամենաթող ձևով խաբում:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում արդեն ներկայացված է դիմում: Հենց այդ պատճառով էլ ես հիմա չեմ կարող տարածել Ա. Հակոբյանի խարդախություններին առնչվող ապացուցող փաստաթղթերը:
Հափշտակումը հաստատող ապացույցներն արդեն ուղարկվել են Քննչական կոմիտե: Նաև փաստաթղթերն ուղարկվել են բոլոր համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ Transparency International-ին:
Ես անկեղծորեն հավատում եմ, որ արդարությունը կհաղթի, և ողջ ճշմարտությունը կբացահայտվի:
Իմ կողմից կարող եմ խոստանալ, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի Աննա Հակոբյանի կողմից դրամական խարդախության ապացույցները մոտ ժամանակներս հրապարակվեն հանրային հասանելիության մեջ:
Հարգանքով՝ «Իմ քայլ» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական Զարինե Հարությունյան»։


ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT