Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով 2025-ին ձերբակալվել է 590 անձ. ՀԿԿ տարեկան հաղորդումը

24/02/2026 schedule15:36

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը, հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նախ ներկայացրել է կառույցի գործունեության արդյունավետությանն ուղղված քայլերը, կառուցվածքային բարեփոխումները, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներում, ապա անցել քննված քրեական վարույթներին:

2025 թվականի ընթացքում Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ (այդ թվում՝ կրկնակի), որոնցից ավարտվել է 890-ը: Ավարտված վարույթներից 273-ը 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը՝ կարճվել: Կարճված վարույթներից 54-ի վարույթը կարճելու որոշումները դատախազը չի հաստատել, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 8-ի եզրակացությունը: Այսինքն՝ 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12,9 տոկոսով, ավարտված վարույթների թիվը՝ 4,8 տոկոսով:

2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող: Առանձնացվել է 19 վարույթ և հաղորդման մեջ ներկայացվել:

Կոռուպցիոն հոդվածներով նախաձեռնված վարույթներից 2025 թվականի ընթացքում կարճվել է 565 քրեական վարույթ, որից 433-ը կարճվել է ռեաբիլիտացնող, իսկ 132-ը՝ ոչ ռեաբիլիտացնող։ Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ են կայացվել 547 անձի վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է 590 անձ:

Կառույցի ղեկավարը մանրամասնել է նաև հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում իրականացվող մի շարք քայլեր: Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ:

Հարցուպատասխանի ձևաչափում Արթուր Նահապետյանը ներկայացրել է կոռուպցիոն երևույթների վերացմանն ու բացառմանն ուղղված քայլերը, խոսել ապօրինի հարստացմանն ու ապօրինի գույքի ձեռքբերմանը վերաբերող գործերի մասին: Անդրադարձ է եղել իրականացվող վարույթների մասով Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությանը, դատարաններում մեղադրական դատական ակտերի վիճակագրությանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է կոռուպցիան ծնող պատճառներից ու տարբերակել դեպքերը: Մի դեպքում անձը կոռուպցիոն քայլերի է դիմում՝ ապօրինի գործողություն իրականացնելու համար, բայց շատ դեպքերում անձինք մտնում են կոռուպցիոն գործընթացների մեջ՝ օրենքով նախատեսված իրենց իրավունքն իրացնելու համար: Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ դա ամենամեծ խնդիրն է: Պատգամավորը հարց է բարձրացրել՝ ինչու քաղաքացին կոռուպցիոն գործարքի մեջ չի մտնում, օրինակ, մասնավորի հետ հեռախոս կամ ավտոմեքենա գնելիս, որովհետև շուկան բաց է ու ազատական: Միևնույն ժամանակ քաղաքացին կարող է տարիներ շարունակ պետական մարմնից օրենքի շրջանակում ինչ-որ փաստաթղթի սպասել, բայց չստանալ և ստիպված գնալ նման քայլի: «Բյուրոկրատիայի բարդությունը շատ դեպքերում ծնում է կոռուպցիա»,- արձանագրել է պատգամավորն ու փաստել, որ օրինական գործունեության համար պետական աշխատողին լավություն անելու երևույթները պայմանավորված են այն հանգամանքով, որ պետական ծառայողը հաճախ իր գործողությունը դիտարկում է լավություն քաղաքացուն, այլ ոչ թե ծառայություն քաղաքացուն: «Եթե այս խնդիրը չենք լուծում, մենք անընդհատ բախվելու ենք նորանոր կոռուպցիոն գործողությունների»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանն ամփոփիչ ելույթում անդրադարձել է հնչած մտահոգություններին և պարզաբանումներ տվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
390 դիտում

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարան են հանձնվել

Սա ևս մեկ պատմական իրողություն է․ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի առաջին դեսպանը

Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները

Լավ կյանքը հասանելի է այն մարդկանց, որոնք ուզում են ընթանալ կրթության ճանապարհով՝ անկախ տարիքից․ վարչապետ

Պատմական հարցը, որ լուծվեց․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոմոպեդը գողացած երիտասարդները ձերբակալվել են

Վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

ՀՀ ողջ տարածքում տեղակայված բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են․ արձանագրումներ

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով

ԱՄՆ-ի նավային շրջափակմանը զուգահեռ Իրանը Չինաստանից հիպերձայնային հականավային հրթիռներ է ձեռք բերում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով 2025-ին ձերբակալվել է 590 անձ. ՀԿԿ տարեկան հաղորդումը

Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. վճիռը մտել է օրինական ուժի մեջ

Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

Սուրեն Պապիկյանն ու Իրանի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության հարցեր

Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարին ներկայացրել է խաղաղության հարցում ՀՀ մոտեցումները

Ձերբակալվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը

Մեսրոպ Մանուկյանը փորձում է տաքսու վարորդների համակրանքը շահել՝ մոլորության մեջ դնելով վերջիններիս

Հարգում ենք ժողովրդի քվեն, իսկ Քոչարյանն ու օլիգարխները դուրս կմղվեն քաղաքական դաշտից. Ռուբինյան

ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման փաստաթղթերի օրինակելի ձևերը և ծախսերի նախահաշիվը

Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել. Ռուբինյանը՝ Տեր Օշինի մասին

Քննարկվել են թվային հարթակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի զարգացման ուղիները

Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ «Տոյոտա»-ն հայտնվել է դաշտամիջյան հատվածում

Աղջկա հետ կապված հարց է եղել. ինչու Սևանում սպանվեց 20-ամյա երիտասարդը. ովքեր են կատարել հանցագործությունը

Ձմռան վերջին օրերը՝ տեղումնառատ. կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են ձյուն, ձնախառն անձրև, բուք

Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

Պարգևավճարը չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հնդկաստանում բժշկական ինքնաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր անձինք զոհվել են. տեսանյութ

Ավտոսպորտի զարգացումը ՀՀ-ում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն

Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք ներկրել. տեսանյութ

Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում ՀՀ-Իրան համագործակցության մակարդակը. Պապիկյանը՝ Նասիրզադեին

Զելենսկին առաջին անգամ ցույց է տվել Կիևում գտնվող իր բունկերը. տեսանյութ

Մոսկվայում մահապարտ-ահաբեկիչը ռումբ է նետել ոստիկանական մեքենայի վրա. զոհվել է ոստիկան, կան տուժածներ

Աճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի

Սոչիի օդանավակայանում շուրջ 60 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

Իրանում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ կա ռիսկ՝ դրանք օգտագործելու միջազգային իրավունքի խախտումների համար

Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով. լուսանկարներ